Կարոլինգներ (լատին․՝ Carolingi, ֆր.՝ Carolingiens, գերմ.՝ Karolinger), թագավորական և կայսերական դինաստիա Ֆրանկական պետությունում։ Անվանումը Կառլոս Մեծի անունից է։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներին (751 թվականից) և թագավորել մինչև X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը (թագավորել է 814-840 թվականներին)։ 843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։ Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881 թվականից 887 թվականներին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը։ Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայում մինչև 905 թվականը, Արևելաֆրանկական թագավորությունում (Ֆրանսիայում՝ մինչև 987 թվականը)։

Կարոլինգներ
Տեսակարքայատոհմ
Մասն էԳերմանական ցեղեր
ԵրկիրՍրբազան Հռոմեական կայսրություն
Ֆրանկական թագավորություն
Լանգոբարդական թագավորություն
Բավարիա (հերցոգություն)
Չեխիայի թագավորություն կամ Բոհեմիայի թագավորություն
ԾագումՊիպինիդներ
ՏիտղոսներՍրբազան Հռոմեական կայսրության կայսր
Ֆրանկների թագավոր
Լանգոբարդների թագավոր
Իտալիայի թագավոր
Բոհեմիայի հերցոգ
Ակվիտանիայի թագավոր
Արևելյան ֆրանկների թագավոր
Բուրգունդիայի թագավոր
Բավարիայի հերցոգ
Մենի դուքս
Վերմանդուայի կոմս
Վալուայի կոմս
ՀիմնադիրՇառլ Մարտել
Հիմնում714
Ավարտ1124
Ազգային
պատկանելիություն
ֆրանկեր/լանգոբարդներ
Կրտսեր
ճյուղեր
իգական գիծ
Ռոբերտիններ
* Կապետինգներ
Բոզոնիդներ
Կարոլինգների տոհմածառը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 340
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինգներ» հոդվածին։