Կարմրան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Կարմրանազգիներ (Tamaricaceae)
Ցեղ Կարմրան (Tamarix)
L., 1753

Կարմրան, մոշա, իրղուն (լատին․՝ Támarix), կարմրանազգիների ընտանիքի բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 6 մ, ընձյուղները՝ բարակ, կարմրավուն։ Տերևները թեփուկանման են, հերթադիր, նստադիր, կապտականաչավուն կամ մոխրագույն։ Ծաղկաբույլը կողային պարզ ողկույզ է կամ գագաթնային խոշոր հուրան, ծաղիկները՝ երկսեռ (հազվադեպ՝ երկտուն), սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը բազմասերմ, եռակող տուփիկ է։ Սերմերը մանր են, հակառակ ձվաձև։ Ծառեր կամ թփեր են, բարձրությունը՝ 6-10, երկար, բարակ, կարմիր ընձյուղներով։ Տերևները մանր են, թեփուկանման. կապտականաչավուն կամ մոխրագույն։ Ծաղիկները մանր են, սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն։ Բազմաճյուղ կարմրան ծաղկափթթությունները կողային պարզ ողկույզներ են կամ գագաթնային խոշոր հուրաններ։ Աճում է արագ, լուսասեր է, երաշտակայուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, որոշ տեսակներ աղադիմացկուն են։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։

Տարածում խմբագրել

Տարածված է Արարատի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է աղուտ-ալկալի հողերում, չորացած գետերի հուներում, գետափերին, խոնավ վայրերում և այլն։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Որոշ տեսակներ պարունակում են աղաղանյութեր, տոկոֆերոլներ, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ ևն, որոշները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ՝ դեղնախտի, ռևմատիզմի, փայծաղի հիվանդությունների բուժման ժամանակ և որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։ Լուսասեր է, երաշտակայուն, գեղազարդիչ և մեղրատու։ Կարելի է օգտագործել աղուտ և ալկալի հողերի և ավազուտների կանաչապատման նպատակով։

Դասակարգում խմբագրել

Տեսակներ խմբագրել

Հայտնի 35[1], հետագայում նրանց թիվը հասավ մոտ 90-ի[2],նրանցից մի քանիսը[3]՝ (այլ տվյալներով՝ 54) տեսակը, աճում է Հարավային Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի անապատներում, կիսաանապատներում ու տափաստաններում։ ԽՍՀՄ նախկին տարածքում տարածված է 24, ՀՀ-ում՝ 6 տեսակ, հիմնականում կենտրոնացված է Արարատյան դաշտում։ Հայաստանում ամենատարածված տեսակը բազմաճյուղ կարմրանն է (T. ramosissima), որը հանդիպում է նաև Մեղրիում, Իջևանում։ Մեղրատու է, ունի նաև դեկորատիվ նշանակություն։

ՀՀ-ում՝ 8 (9) տեսակ՝

  • կարմրան ճյուղառատ (T. ramosissima),
  • կարմրան Արարատի (T. araratica),
  • կարմրան քառառէջ (T.tetrandra),
  • կարմրան Մեյերի (T. meyeri)
  • կարմրան ութառէջը (T. octandra) և այլն։

Կարմրան պայծառը (T. florida) հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Մեղրի), աճում է գետափերին, կավոտ և ավազոտ վայրերում), Մեյերի կարմրան՝ Արարատի (գյուղ Երասխ), Արմավիրի (գյուղ Եղեգնուտ) և Սյունիքի (Ագարակ, Մեղրի) մարզերում՝ փուխր աղուտներում և առափնյա ավազուտներում։

Կարմրան ութառէջը (T. octandraԱրարատի (Երասխ, Արարատ), Արմավիրի (գյուղ Մարգարա) մարզերում՝ աղուտներում և գետափերին։ Այս հազվագյուտ տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Список видов Tamarix на сайте TPL.
  2. По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
  3. Список составлен по данным сайтов GRIN и NCBI (см. карточку растения). Русские названия даны по книгам «Флора СССР» и «Деревья и кустарники СССР» (см. раздел Литература).
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 337  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։