Կարմրակատար, (Carduelis carduelis), ճնճղուկազգիների կարգի սերինոսների ընտանիքի երգող թռչուն։

Կարմրակատար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Carduelis carduelis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
մինի
Carduelis carduelis

Բնադրում խմբագրել

Բնադրում է ծառերի վրա։ Դնում է սպիտակ, վարդագույն կամ երկնագույն երանգով 4-5 ձու։ Թխսում է էգը (13-14 օր)։ Սնվում է խոտաբույսերի սերմերով, հատապտուղներով, մրգերով։ Տնային պայմաններում պահում են որպես դեկորատիվ, երգող թռչուն։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ ՀԽՍՀ-ում տարածված է կովկասյան կարմրակատարը, ձմռանը հանդիպում է նաև սիբիրյան կարմրակատար։ Կովկասյան կարմրակատարը մեր հանրապետության պայմաններում նստակյաց է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 337  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակատար» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակատար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակատար» հոդվածին։