Կարմիր փոթորիկ կամ Կարմիր փոթորիկը սկսվում է (անգլ.՝ Red Storm Rising) վերնագրով վեպ։ Հրատարակվել է 1986 թվականին։ Դասվում է տեխնո-թրիլլեր (անգլ.՝ technothriller) ժանրի ստեղծագործությունների շարքին։ Հեղինակն է Թոմ Քլանսին (անգլ.՝ Tom Clancy): Վեպում պատմվում է III համաշխարհային պատերազմի (III Աշխարհամարտի, անգլ.՝ World War III, անգլ.՝ Third World War) մասին, որը մղվում է Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Վարշավյան Պակտի (ՎՊ) զորքերի միջև։ Դեպքերը տեղի են ունենում մոտավորապես 1980-ականների կեսերին։ Մինչ այս վեպը, այլ նմանատիպ ստեղծագործություններում ևս դիտարկվել է երևակայելի III Աշխարհամարտը, սակայն սույն վեպը տարբերվում է մյուսներից նրանով, որ Աշխարհամարտի վերջնական ելքի որոշման հարցում նորովի են դիտարկվում բոլոր ռազմական գործողությունները՝ Ատլանտյան նավային ուղեկցող պարեկային ծառայություններից մինչև հետախուզական արբանյակների վայր գցելն ու Գերմանիայում մղվող տանկային ճակատամարտերը, դրանք բոլորը համարելով պատերազմի կարևորագույն տարրեր։

Կարմիր փոթորիկ
անգլ.՝ Red Storm Rising
ՀեղինակԹոմ Կլենսի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրտեխնոթրիլեր, պատերազմական վեպ և թրիլեր
ԹեմաՍառը պատերազմ, ահաբեկչություն և Երրորդ համաշխարհային պատերազմ
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
Նկարագրում էԱդրբեջան
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչG. P. Putnam's Sons
Հրատարակման տարեթիվ1986 և օգոստոսի 7, 1986
OCLC221409896
Թոմ Քլանսիի ՙՙԿարմիր փոթորիկ՚՚ վեպում նկարագրվող պատերազմի մասնակից պետությունները. քարտեզ
Վարշավյան Պակտ. քարտեզ: Այս քարտեզում կոմունիստական Ալբանիան պատկերված է ՎՊ-ի կազմում, սակայն "Կարմիր փոթորիկ" վեպի գործողությունների ժամանակ այդ երկիրն արդեն գրեթե երկու տասնամյակ ՎՊ-ի անդամ չէր, քանզի 1968-ին խզել էր հարաբերությունները ԽՍՀ-ի հետ:
ՆԱՏՕ-ի և Վարշավյան Պակտի դիմակայությունը Եվրոպայում: "Սառը պատերազմի" ժամանակ Եվրոպայի մեծ մասը բաժանված էր երկու թշնամական ռազմաքաղաքական բլոկների` Վարշավյան Պակտի և ՆԱՏՕ-ի միջև: Կարմիրով պատկերված են ՎՊ-ի անդամ պետությունները, կապույտով` ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, գորշ գույնով` այդ բլոկներին չանդամակցող պետությունները: Կոմունիստական Հարավսլավիան ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները խզել է 1948-ին, իսկ կոմունիստական Ալբանիան` 1968-ին:
Թոմ Քլանսիի «Կարմիր փոթորիկ» վեպում նկարագրված պատերազմում Վարշավյան Պակտի զորքերի հավանական հարձակման հիմնական ուղղությունները. Արևմտյան Գերմանիա. քարտեզ:

Անսովոր էր նաև այս վեպում III Աշխարհամարտի նկարագրումը որպես բացառապես սովորական զենքերով կամ Կոնվենցիոնալ սպառազինությամբ մղվող պատերազմ՝ Կոնվենցիոնալ պատերազմ, չհասցնելով այն միջուկային սպառազինության և այլ զանգվածային բնաջնջման զենքերի կիրառմանը։

Այս վեպը Թոմ Քլանսիի երեք վեպերից մեկն է (մյուս երկուսն են «SSN»-ը՝ ամերիկյան միջուկային սուզանավի և ամերիկա-չինական սահմանափակ պատերազմի մասին և «Բոլոր թշնամիների դեմ» (անգլ.՝ Against All Enemies)), որոնք չեն պատկանում Քլանսիի «Ջեք Րայան Յունիվըրս» (Jack Ryan universe) վիպաշարին։ Թոմ Քլանսիի «Կարմիր փոթորիկ» տեխնո-թրիլլերը իր հրատարակման ժամանակից ի վեր տարիներ շարունակ համարվել է «Նյու Յորք Թայմս»-ի թիվ 1 բեսթսելլերը, իսկ նրա հեղինակը՝ ամերիկյան գրականության առաջատար դեմքերից մեկը։ Թոմ Քլանսիի «Կարմիր փոթորիկ» վեպը հետագայում իր անունը «տվել է» համակարգչային խաղեր մշակող «Red Storm Entertainment» ընկերությանը, որի համահիմնադիրը 1997 թվականից հենց ինքը՝ Թոմ Քլանսին է։

«Կարմիր փոթորիկ» տեխնո-թրիլլեր վեպի հեղինակը՝ Թոմ Քլանսին Բոսթընի քոլեջի Բըրնսի գրադարանում, 1989 թվականի նոյեմբերի 20-ին:
«Կարմիր փոթորիկ» տեխնո-թրիլլեր վեպի հեղինակը՝ Թոմ Քլանսին Բոսթընի քոլեջի Բըրնսի գրադարանում, իր ընթերցողների հետ հանդիպման ժամանակ՝ ինքագրեր է դնում իր հանրահայտ վեպի վրա, 1989 թվականի նոյեմբերի 20:

Քլանսիի սույն գիրքը ԽՍՀՄ-ի դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի վարած տեղեկատվական-գաղափարախոսական պայքարի փայլուն և հաջողված օրինակներից մեկն է։ Ամենայն հավանականությամբ, այն զգալիորեն նպաստել է ամերիկյան կողմի փայլուն հաղթանակին ընդդեմ Խորհրդային Միության փտած սոցիալիստական վարչաձևի և Վարշավյան Պակտի, որոնց փլուզումը առաջընթաց զարգացման նոր հնարավորություններ տվեց «սոցիալիզմի ճամբարի» նախկին անդամ երկրներից շատերին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը, թեպետ վերջինիս անկախ զարգացմանը խանգարեցին ռուս-թուրքական դավադիր խաղերը և Կրեմլի գործակալական ցանցը Հայաստանում։ Քլանսին համարվել է և համարվում է տեխնո-թրիլլեր ժանրի արքան. տե՛ս Պատրիկ Անդերսոն. "Տեխնո-թրիլլերի Արքան, Սեպտեմբեր, 2009թ." (Patrick Anderson: KING OF THE 'TECHNO-THRILLER'. Abgerufen am 18. September 2009.[1]): Քլանսին նաև տեխնո-թրիլլերի ստեղծման առաջամարտիկն է։ Ռուսաստանյան աղբյուրները նրա մասին գրում են հետևյալը. «Նա դարձավ ուժեղ ռազմական ենթատեքստով տեխնոգեն թրիլլերի առաջամարտիկը։ Նման նովելլներ ստեղծելու համար պահանջվում է աշխարհաքաղաքականության, զենքի և լրտեսության տեխնիկայի լավ իմացություն»:[2]

Ամփոփ բովանդակություն խմբագրել

Այս ռազմական ֆանտաստիկ վեպի գործողությունները ծավալվում են 1980-ական թվականների կեսերին[3]։ Արմատական իսլամ ահաբեկիչները, որոնք Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բնակիչներ են, ոչնչացնում են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) Նիժնեվարտովսկի նավթամշակման ձեռնարկությունը[4], որը գտնվում է Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային Հանրապետության Սիբիրի տարածաշրջանում, հանդիսանում է ԽՍՀՄ խոշորագույն նման ձեռնարկությունը։ Արդյունքում կաթվածահար է լինում ԽՍՀՄ նավթարդյունաբերությունը, ինչը, իր հերթին սպառնում է հանգեցնել ԽՍՀՄ տնտեսության կործանմանը[5]։ ԽՍՀՄ Կառավարության հաշվարկները ցույց են տալիս, որ ԽՍՀՄ-ի նավթարդյունաբերական ապրանքները՝ պետության նորմալ կենսագործունեության համար կբավարարեն ընդամենը 3-5 ամիս, կամ լարված ռազմական գործողություններ վարելու համար՝ ընդամենը 2 ամիս[6]։

Ստեղծված Ճգնաժամը հաղթահարելու համար՝ դիտարկելով Արևմուտքին կատարելիք հնարավոր զիջումները, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Կոմունիստական Կուսակցության (ԽՄԿԿ) Քաղբյուրոն դրա փոխարեն որոշում է ռազմական ուժով զավթել Պարսից ծոցի նավթահանքերը[7]։ Պլանավորվում է խոշորամասշտաբ ռազմագործողություն Մերձավոր Արևելքում, մինչ այդ հանկարծակի հարվածով Գերմանիայի գրավմամբ և ՆԱՏՕ-ին ջախջախելով՝ պատերազմից դուրս բերելով։

«Կարմիր փոթորկի» հիմնական գործող անձինք խմբագրել

ԱՄՆ խմբագրել

 
Ամերիկյան ստորջրյա հիդրոֆոնների գիծը Հյուսիսային Ատլանտիկայում
  • Կոմանդեր Էդուարդ Մորրիս, ԱՄՆ ռազմածովային նավատորմի Ֆարրիս ռազմանավի հրամանատար, հետագայում՝ Ռոյբեն Ջեյմս ռազմանավի հրամանատար։ Սուզանավերի որսորդ, վտանգավոր և խելացի մարտավարական նորարար։ Այդ կոչումը մոտավորապես համարժեք է ցամաքային զորքերի փոխգնդապետին։
  • Փոխկոմանդեր Ջերրի Օ'Մալլեյ, ԱՄՆ ռազմածովային նավատորմի «Ռոյբեն Ջեյմս» ռազմանավի ուղղաթիռի օդաչու։ Նախկինում՝ սուզանավերի որսորդ և հակասուզանավային պատերազմի մարտավար։ Թռչելիս կրում է «Մուրճ» ("Hammer") կոդային ծածկանունը։ Անհավատալի հմուտ է իր «Սիհոք» ("Seahawk") ուղղաթիռի ձայնորսիչը (sonar-ը) ծովում սուզելիս։ Այդ կոչումը մոտավորապես համարժեք է ցամաքային զորքերի մայորին։
  • Կոմանդեր Դանիել Էքս. ՄակՔաֆըրթի, ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի Լոս Անջելես դասին պատկանող «Չիկագո» գրոհային սուզանավի հրամանատարը։ Գրքի ռուսական թարգմանություններում ներկայացվում է որպես 2-րդ դասի նավապետ։ Այդ կոչումը համարժեք է ցամաքային զորքերի փոխգնդապետին, իսկ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում կոչվում է փոխկոմանդեր։ Իրականում պետք է լինի ոչ թե «փոխկոմանդեր», այլ՝ «կոմանդեր»։
  • Առաջին դասի սերժանտ Թերրի ՄակՔոլ, ԱՄՆ Ցամաքային զորքերի՝ Գերմանական ռազմաճակատում գտնվող՝ «Սև ձի» անունը կրող 11-րդ Զրահահեծելազորային զորագնդի Մ1 «Աբրամս» տանկերից հրամանատար։ Խրախուսվում է մարտական գործողություններում ցուցաբերած խիզախության համար, շնորհվում է ամերիկյան բանակի 2-րդ լեյտենանտի՝ կրտսեր լեյտենանտի սպայական կոչում, նշանակվում է իր տանկային վաշտի փոխհրամանատար։
  • Փոխկոմանդեր Ռոբերթ Ա. Թոլանդ III, ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի պահեստազորի սպաԱզգային անվտանգության գործակալության վերլուծաբան։ Նրան շնորհվել է Կոմանդերի կոչումը՝ հենց պատերազմի պայթելու նախօրեին։ Նա այն սպան է, որը հայտնաբերել է խորհրդային նավթային ռեսուրսների սղության մասին հետախուզական-վերլուծական տեղեկատվությունը։ Ռուսերեն որոշ թարգմանություններում սլախմամբ նրա կոչումը գրվել է լեյտենանտ, այլ ոչ թե փոխկոմանդեր։ Փոխկոմանդերի կոչումը մոտավորապես համարժեք է ցամաքային զորքերի մայորին։
  • Առաջին լեյտենանտ կամ Ավագ լեյտենանտ Մայքլ Դ. Էդուարդս, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի – Օդերևութաբանական ծառայության սպա, ԱՄՆ-ի Զինված Ուժերի՝ Իսլանդիայում տեղակայված Կեֆլավիկ (Keflavík) ռազմաօդային բազայում։ Իսլանդիայում ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական հարցերի պատասխանատուներից մեկը։ Ղեկավարում է հետախուզական տվյալների հավաքումը և պարտիզանական խմբերի պայքարը Իսլանդիայում։ Կոդային ծածկանունն է Բիգլ՝ Beagle: Նրան «Ռազմածովային Խաչ» է շնորհում անձամբ ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի զորավարը՝ այն խնդրի փայլուն կատարման համար, որի համար իրեն պատրաստել էին։
  • Գնդապետ Չակ Լու - ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի Ատլանտյան նավատորմի հրամանատարի հետախուզական ծառայության կանխատեսման բաժնի ավագ սպա, ԱՄՆ-ի Զինված Ուժերի Ծովային հետևակի կորպուսի զորագնդի հրամանատար։
  • Սերժանտ Ջեյմս Սմիթ - ԱՄՆ-ի Զինված Ուժերի Ծովային հետևակի կորպուսի վաշտի գրագիր, ԱՄՆ-ի Զինված Ուժերի՝ Իսլանդիայում տեղակայված Կեֆլավիկ (Keflavík) ռազմաօդային բազայում։ Իսլանդիայում ԱՄՆ-ի հետախուզության աշխատակից։ Մայքլ Դ. Էդուարդսի խմբի փոխհրամանատարը։
  • Շարքային Գարսիա - ԱՄՆ-ի Զինված Ուժերի Ծովային հետևակի կորպուսի հետևակային, ԱՄՆ-ի Զինված Ուժերի՝ Իսլանդիայում տեղակայված Կեֆլավիկ (Keflavík) ռազմաօդային բազայում։ Իսլանդիայում ԱՄՆ-ի հետախուզության աշխատակից։
  • Շարքային Ռոջերս - ԱՄՆ-ի Զինված Ուժերի Ծովային հետևակի կորպուսի հետևակային, ԱՄՆ-ի Զինված Ուժերի՝ Իսլանդիայում տեղակայված Կեֆլավիկ (Keflavík) ռազմաօդային բազայում։ Իսլանդիայում ԱՄՆ-ի հետախուզության աշխատակից։
  • Վիգդիս Ագուստդոտտիր - իսլանդուհի, քաղաքացիական անձ, որը ռուս զինվորական բռնաբարողների ձեռքից փրկվել է Բիգլ Էդուարդսի և նրա հետախուզական տեղեկատվություն հավաքողների շնորհիվ։
  • Մայոր Ամելիա «Բունս» Նակամուրա, ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի սպա - Ֆ-15Ց մարտական ինքնաթիռի օդաչու, որը դառնում է Ամերիկայի առաջին կին կործանիչ-օդաչուն (և աշխարհի 3-րդ օդաչու ասը՝ II համաշխարհային պատերազմի երկու խորհրդային կին օդաչուներից հետո)։ Հռչակ է ձեռք բերում խորհրդային երեք Տու-16 Բադջեր ռմբակոծիչների խոցմամբ և վայր գցելով։ Հետագայում կիրառում է ամերիկյան ԱՍՄ-135 հակա-արբանյակային հրթիռները՝ առնվազն երկու միավոր խորհրդային ռազմածովային ռադարային հետախուզական արբանյակներ ցած գցելով։ Նա նաև դառնում է առաջին տիեզերական ասը, քանզի խոցում է խորհրդային արբանյակները։

ԽՍՀՄ խմբագրել

  • Գեներալ-գնդապետ Պավել Լեոնիդովիչ Ալեքսեև, անգլերեն բնագրում՝ Հարավ-արևմտյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալը, ապա՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատարը, հետագայում դառնում է Պաշտպանության նախարարի տեղակալ և ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ։ Ռուսերեն թարգմանությունում՝ Կիևի ռազմական օկրուգի հրամանատար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատարը։
  • Միխայլի Էդուարդովիչ Սերգետով – ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու (քվեի իրավունք չունեցող անդամ) և ԽՍՀՄ էներգետիկայի նախարար, հետագայում՝ ԽՄԿԿ Գլխավոր Քարտուղար։
  • Կապիտան Իվան Միխայլովիչ Սերգետով — գեներալ Ալեքսեևի համհարզը, Միխայիլ Սերգետովի որդին։ Պատերազմի ընթացքում նրան շնորհվում է մայորի կոչում։
  • Բորիս Գերոգևիչ Կոսով — ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ, КГБ) նախագահը։
  • Գեներալ Անդրեև (անունը տրված չէ) — ԽՍՀՄ Զինված Ուժերի օդադեսանտային զորքերի՝ ՕԴԶ (ВДВ)՝ Իսլանդիայում գործող դիվիզիայի հրամանատար։
  • Գեորգիյ Կոնստանտինովիչ Չապաև — Իսլանդիայում գործող խորհրդային ՄիԳ-29 (МиГ-29) ռազմական ինքնաթիռների զորամասի հրամանատար։
  • Վիկտոր Բերեգովոյ — խորհրդային Զինված Ուժերի գեներալ, 8-րդ հարվածային զորաբանակի զորահրամանատարը։
  • Պյոտր Բրոմկովսկիյ — ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամ։ Թվում է կիսախելագար ծերուկ է, որն ապրում է ԽՍՀՄ Հայրենական պատերազմի հիշողություններով, սակայն այդուհանդերձ, Քաղբյուրոյի միակ անդամն է, որը պահպանել է սթափ դատողությունը։
  • Արևմտյան ռազմաճակատի երկու անանուն զորահրամանատարները։
  • ԽՄԿԿ ԿԿ-ի Գլխավոր քարտուղարը։ Անանուն է, սակայն ակնարկվում է այն փաստը, որ դա Միխայիլ Սերգևիչ Գորբաչովն է։

Պատերազմին մասնակցող ռազմանավեր խմբագրել

 
ԱՄՆ ռազմածովային նավատորմի Ֆարրիս (ՖՖ-1094) ռազմանավը:
 
ԱՄՆ ռազմածովային նավատորմի Լոս Անջելես դասի Չիկագո միջուկային գրոհային սուզանավը:
 
ԱՄՆ ռազմածովային նավատորմի Նիմից (ՑՎՆ-68) ավիակիրը ծովում՝ Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքի ծովափի մերձակայքում
 
ԱՄՆ ռազմածովային նավատորմի Ռոյբեն Ջեյմս (ՖՖԳ-57) ռազմանավը:
 
Մեծ Բրիտանիո արքայական ռազմածովային նավատորմի Բաթթըլ-Աքս ռազմանավը:
  • ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի Ֆարրիս ռազմանավը, ՖՖ-1052 ֆրեգատ,
  • ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի Լոս Անջելես դասի Չիկագո միջուկային գրոհային սուզանավը,
  • ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի Նիմից (ՑՎՆ-68) միջուկային ավիակիրը,
  • ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի ՖՖԳ-7 Ռոյբեն Ջեյմս ռազմանավը,
  • Մեծ Բրիտանիայի Արքայական ռազմական նավատորմի Տիպ 22 Բաթթըլաքս ֆրեգատը։
 
Յուլիուս Ֆուչիկ առևտրանավը, որը Թոմ Քլանսի սույն գրքում ներկայացվում է որպես դավադիր գործողության առանցքային միջոցներից մեկը։ Տվյալ լուսանկարում այդ նավը ուկրաինական Ուստ-Դինայսկ նավահանգստից մեկնում է չպարզված ասիական նավահանգիստ. 9 սեպտեմբերի 1992թ.:

Հետաքրքիր մանրամասներ խմբագրել

Գրքի ամենասկզբում խորհրդային զորավարները, խորհելով Գերմանիայի Դաշնությունում մղվելիք ապագա ռազմագործողության բնույթի մասին, նկատում են. եթե չհաջողվի արագ ջախջախել ՆԱՏՕ-ի ուժերը, ապա այս նոր պատերազմը կնմանվի I Աշխարհամարտին, միայն այն տարբերությամբ, որ կիրառվելու են նորագույն բարձր ճշգրտության տեխնոլոգիաները։

Հետագայում ռազմական գործողությունների ընթացքը Քլանսին հենց այդպես էլ նկարագրում է։

Կարելի է առանձնացնել մի քանի զուգահեռներ I և III համաշխարհային պատերազմների միջև։

  • ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ I ԵՎ III ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԵՐԻ ՄԻՋԵՎ
հ/հ I Աշխարհամարտում III Աշխարհամարտում
1 Պատերազմի նախօրեին. Գերմանիան գիտակցում է իր պաշարների պակասը և մշակում է Ֆրանսիայում «կայծակնային պատերազմի»՝ Բլից-կրիգի պլան («Շլիֆֆենի պլանը»)։ ԽՍՀՄ-ը գիտակցում է իր անպատրաստությունը ձգձգվող պատերազմին և մշակում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և Իսլանդիայում մղվելիք «կայծակնային պատերազմի» պլան։
2 Պատերազմի սկիզբը (1914 թ. պատերազմաշրջանը). Գերմանիայի «բլից-կրիգի» պլանի ձախողումը։ Պատերազմի սկիզբը (1986 թ. հունիս). ԽՍՀՄ-ի մշակած կայծակնային պատերազմի պլանի ձախողումը։
3 Վերախմբավորելով ուժերը, Գերմանիան 1915 թ. անցնում է խոշորամասշտաբ հարձակման։ Վերախմբավորելով ուժերը, Խորհրդային բանակը 1986 թ. հուլիսին անցնում է խոշորամասշտաբ և հարաբերականորեն հաջողակ ռազմավարական հարձակման։
4 Հակագերմանական դաշնախմբի (ԱՆՏԱՆՏԱ) անդամ պետությունների համար հիմնական դժվարությունները հարուցում են գերմանական սուզանավերը և ստորջրյա պատերազմի գերմանական պլանը։ Հակախորհրդային դաշնախմբի (ՆԱՏՕ) հիմնական դժվարությունները ստեղծում են խորհրդային սուզանավերը և նրանց գործողությունները Ատլանտյան օվկիանոսում։
5 Հանգուցային ճակատամարտը, որը կանգեցրեց գերմանական բանակի հարձակումը դեպի Արևմուտք Վերդենի պաշտպանությունն էր։ Հանգուցային ճակատամարտը, որը կանգեցրեց խորհրդային բանակի հարձակումը դեպի Արևմուտք Հաննովերի և Համելնի պաշտպանությունն էր։
6 Գերմանիան 1916 թ. վերջերից փորձում էր հաշտության բանակցություններ վարել հակագերմանական դաշնախմբի երկրների հետ։ ԽՍՀՄ-ը 1986 թ. օգոստոսից փորձում է բանակցությունների վարել հակախորհրդային դաշնախմբի հետ Հնդկաստանում։
7 Գերմանիան, անբավարար քանակությամբ վերջրյա նավեր ունենալով, չի կարողանում 1917 թ. պահել իր վերահսկողությունը ծովի վրա։ ԽՍՀՄ-ը նույնությամբ կրկնում է կայզերական Գերմանիայի ճակատագիրը։
8 Ռազմական անհաջողությունները հեղափոխության են հանգեցնում Գերմանիայում և, դրանով իսկ՝ տապալում կայզեր Վիլհելմ II Հոհենցոլերնին։ Ռազմական անհաջողությունները հեղաշրջում են առաջացնում ԽՍՀՄ-ում և հանգեցնում ԽՄԿԿ Քաղբյուրոյի տապալմանը։
9 Հակագերմանական դաշնախմբի երկրները իրենց զորքերը չեն մտցնում պարտված Գերմանական II ռայխի տարածք, սակայն Գերմանիանի ուժ չունի՝ շարունակելու պատերազմը։ ՆԱՏՕ-ն իր զորքերը չի մտցնում ԽՍՀՄ տարածք, սակայն վերջինս ուժ չունի շարունակելու պայքարը։
10 Պատերազմի եզրափակիչ փուլում Գերմանիան ձեռնարկում է 1918 թ. գարնանային հարձակումը, որի արդյունքում քիչ էր մնում, որ հասներ հաղթանակի, սակայն դրանով սոսկ վերջնականապես հյուծում է իր ուժերը։ Խորհրդային զորքերի հարձակումը դեպի Վեզեր գետը գրեթե հասցնում էր ՆԱՏՕ-ի պարտության, սակայն խորհրդային կողմի ուժերը սպառվում են, արդյունքում շարքից դուրս են գալիս խորհրդային բանակի վերջին կադրային դիվիզիաները։
11 Գերմանական նոր կառավարությունը 1918 թ. նոյեմբերի 11-ին Կոմպիենյան անտառում ստորագրում է Գերմանիայի կապիտուլյացիան (կատարվում է նաև զորքերի լիովին դուրս բերում գրավված տարածքներից)։ Նոր խորհրդային կառավարությունը ստորագրում է զինադադարի պայմանագիրը՝ դուրս բերելով իր զորքերը Արևմտյան Գերմանիայի, այսինքն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքից։

Կան նաև այլ նմանություններ։ Մասնավորապես՝ երկու կողմերի զորավարները հրետանային մենամարտեր են վարում՝ I Աշխարհամարտի շաբլոնների համաձայն, որոնց ժամանակ հաղթում է այն կողմը, որն առավել շատ զինամթերք ունի։

Ավելին, ԽՍՀՄ-ի հետ զինանադադարի կնքման եզրափակիչ արարը մասնակիորեն պարզորոշ ծաղրանմանություն ունի 1918 թ. Գերմանիայի հետ ԱՆՏԱՆՏ-ի զինադադարի ստորագրման գործողության հետ։

Հրատարակման պատմություն և այլ հրատարակչական տվյալներ խմբագրել

  • Գրքի հեղինակներ` Թոմ Քլանսի (անգլ.՝ Tom Clancy) և Լարրի Բոնդ (անգլ.՝ Larry Bond),
  • գրքի հրատարակման երկիրը՝ ԱՄՆ, քաղաքը՝ Նյու Յորք,
  • գրքի բնագրի լեզուն՝ անգլերեն (ամերիկյան անգլերեն),
  • գրքի ժանրը` վեպ, անգլ.՝ Novel, ենթաժանրը՝ տեխնո-թրիլլեր, անգլ.՝ Techno-thriller, ինչպես նաև՝ երևակայական քաղաքականություն՝ ֆանտապոլիտիկա, իտալ.՝ fantapolitica, ռազմական վեպ, ռուս.՝ военный роман,
  • գրքի թեման՝ Սառը պատերազմ և ահաբեկչություն,
  • գրքի անգլերեն բնագրի հրատարակիչը՝ "Փութնամ Փաբլիշինգ", անգլ.՝ Putnam Publishing, Նյու Յորք, ՙՙՊենգվին՚՚ հրատարակչության մասնաճյուղը,
  • գրքի առաջին հրատարակության լույս ընծայման ժամանակը՝ օգոստոս 1986թ., այլ տվյալներով՝ հուլիս 1986,
  • գրքի տեսակը՝ տպագիր՝ կոշտ կազմով և փափուկ կազմով, անգլ.՝ Print, (hardback & paperback)
  • գրքի ամերիկյան՝ անգլերեն բնագրի էջաքանակը՝ 656 էջ, կոշտ կազմով տարբերակը, 1986 թ.,
  • գրքի` isbn միջազգային ստանդարտ գրքային գրանցման կոդը՝ isbn 0-399-13149-3,
  • գրքի` միջազգային գրքային գրանցման ծանոթագրությունը՝ hardback edition, այսինքն՝ կոշտ կազմով հրատարակություն,
  • գրքի dewey տասնորդական դասակարգման կոդը` 813/.54 19,
  • գրքի` ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանում գրանցման համարը՝ PS3553.L245 R4 1986,
  • գրքի առցանց համակարգչային գրադարանի oclc կոդը` 13475110։
  • Գիրքը հայերեն թարգմանությամբ լույս չի տեսել։
  • Գրքի վերնագիրը հայերեն թարգմանելիս՝ ելնելով հայերենի տրամաբանությունից և այլ լեզուներով գրքի թարգմանության հաջողված փորձերից, նպատակահարմար կլինի ընտրել «Կարմիր Փոթորիկ» ձևը, չնայած, անշուշտ, բնագրում առկա է անգլ.՝ Red Storm Rising ձևը, այսինքն, բառացի թարգմանությամբ՝ «Կարմիր փոթորկի բարձրանալը» (կամ՝ «Կարմիր փոթորկի սկսվելը»)։ Ֆրանսերեն թարգմանությամբ ևս գիրքը կոչվում է պարզապես «Կարմիր փոթորիկ»՝ Tempête Rouge: Նույն կերպ է թարգմանված նաև իսպաներեն, իտալերեն, շվեդերեն, նորվեգերեն, լեհերեն՝ «Կարմիր փոթորիկ»՝ համապատասխանաբար՝ իսպ.՝ Tormenta roja, Տոռմենտա Ռողա, իտալ.՝ Uragano rosso, Ուռագանո ռոսսո, շվեդ.՝ Röd storm, Ռյոդ շտորմ, շվեդ.՝ Rød storm, Րյոդ շտորմ, լեհ.՝ Czerwony sztorm, Չերվոնի շտորմ։ Գերմաներենը առավել ազատ է վարվել գրքի վերնագրի, հետ այն թարգմանելով պարզապես «Փոթորկի մեջ»՝ գերմ.՝ Im Sturm, Իմ շթուրմ։ Նիդերլանդերեն (հոլանդերեն) գրքի վերնագիրը թարգմանվել է «Կարմիր փոթորիկ ռազմագործողությունը»՝ հոլ.՝ Operatie Rode Storm, Օպերացիե Րոդե Սթորմ։
  • Գիրքը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ այլ լեզուներով, այդ թվում՝
  1. իսպաներեն, թարգմանիչ՝ Բենինյո Հ. Անդրադե (իսպ.՝ Benigno H. Andrade), լույս է ընծայել ԱՄՆ-ի Putnam հրատարակչությունը, 1986 թվականին, թարգմանության կոդը միջազգային գրքային ստանդարտ կոդավորմամբ՝ ISBN 84-01-49150-9 (Edición pasta dura en español),
  2. ֆրանսերեն, թարգմանիչ՝ Ֆրանս-Մարի Վոթքինս (ֆր.՝ France-Marie Watkins), համագործակցելով սուզանավորդ Ժան Սաբագի (ֆր.՝ Jean Sabbagh) հետ. ֆրանսերեն թարգմանության խմբագիրն է Ալբին Միշելը (ֆր.՝ Albin Michel). ֆրանսերեն թարգմանությունը 1987 թվականին լույս է ընծայվել Ֆրանսիայի հանրապետության Փարիզ քաղաքում, գրքի ծավալը դարձել է 716 էջ, թարգմանության կոդը միջազգային գրքային ստանդարտ կոդավորմամբ՝ ISBN 2-226-03003-4,
  3. ռուսերեն, թարգմանիչ՝ Ի.Պոչիտալին (ռուս.՝ И. Почиталин), լույս է ընծայել ՙՙԷսկիմո՚՚ հրատարակչությունը, 2006թ., գրքի ծավալը դարձել է 951 էջ՝ երմու հատոր, թարգմանության կոդը միջազգային գրքային ստանդարտ կոդավորմամբ՝ ISBN 5-699-14997-X,
  4. նորվեգերեն, թարգմանիչներ՝ Օդդվար Դահլ, Ֆրից Հանսեն, (նորվ.՝ Oddvar Dahl, նորվ.՝ Fritz Hansen), նորվեգերեն թարգմանությունը 1988 թվականին լույս է ընծայել Նորվեգիայի Թագավորության Tiden հրատարակչությունը, գրքի ծավալը դարձել է 806 էջ, թարգմանության կոդը միջազգային գրքային ստանդարտ կոդավորմամբ՝ ISBN 82-10-03018-3,
  5. շվեդերեն, թարգմանիչներ՝ Կարին և Լեննարտ Ֆորսմաններ, (շվեդ.՝ Karin och Lennart Forsman), գիրքը լույս է ընծայել Շվեդիայի Թագավորության Wiken հրատարակչությունը, 1986 թվականին. գրքի ծավալը դարձել է 570 էջ, թարգմանության կոդը միջազգային գրքային ստանդարտ կոդավորմամբ՝ ISBN 91-7024-651-4,
  6. գերմաներեն, ունեցել է բազմաթիվ հրատարակություններ, օրինակ՝ Im Sturm վերնագրով՝ լույս է ընծայել Goldmann Verlag հրատարակչությունը, 2003 թվականին, թարգմանության կոդը միջազգային գրքային ստանդարտ կոդավորմամբ՝ ISBN 3-442-45750-5,
  7. իտալերեն, collana Superbur, լույս է ընծայել Rizzoli հրատարակչությունը, 1989 թվականին, գրքի ծավալը դարձել է 768 էջ, թարգմանության կոդը միջազգային գրքային ստանդարտ կոդավորմամբ՝ ISBN 88-17-11360-3,
  8. ճապոներեն, լույս է ընծայվել 1987 թվականին,
  9. նիդերլանդերեն (հոլանդերեն),
  10. լեհերեն,
  11. սլովեներեն։

Գրքի կառուցվածքը խմբագրել

Թոմ Քլանսիի սույն ստեղծագործությունն ունի հետևյալ կառուցվածքը (ըստ Tom Clancy, Red Storm Rising, Berkley Edition, August, 1988, ISBN 0-425-10107-X անգլերեն բնագրի հրատարակության, տպագրված Նյու-Յորք, ԱՄՆ[3]):

Գլուխների
համար-
ները
Գլուխների
վերնագրերը
Հատվածների
համար-
ները
Հատվածների
վերնագրերը
ա Երախտագիտության խոսք
բ Բնաբան
գ Հեղինակի առաջաբան
1 ԴԱՆԴԱՂ ՊԱՅԹՈՒՑԻՉ
ա Նիժնեվարտովսկ, ՌԽԴՍՀ (РСФСР)
բ Սաննիվեյլ, Կալիֆորնիա
2 ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴԸ
ա Զեկույց
բ Մոսկվա, ՌԽԴՍՀ
գ Ֆորթ Միիդ, Մերիլենդ
դ Մոսկվա, ՌԽԴՍՀ
ե Զեկույց
3 ՈՒԺԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ա Մոսկվա, ՌԽԴՍՀ
բ Նորֆոլք, Վիրջինիա
գ Մոսկվա, ՌԽԴՍՀ
4 ՔՈՂԱՐԿՈՒՄ (МАСКИРОВКА)-1
ա Մոսկվա, ՌԽԴՍՀ
բ Ֆորթ Միիդ, Մերիլենդ
գ Կիև, Ուկրաինա
5 ՆԱՎԱԶՆԵՐ ԵՎ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐ
ա Չեզապիկ ծոց, Մերիլենդ
բ Նորֆոլք, Վիրջինիա
6 ԺԱՄԱՊԱՀՆԵՐԸ
ա Նորֆոլք, Վիրջինիա
բ Շպոլա, Ուկրաինա
գ ԱՄՆ ռազմանավ «Ֆարրիս»
դ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Չիկագո» սուզանավ
7 ՆԱԽՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
ա Նորֆոլք, Վիրջինիա
բ Կիև, Ուկրաինա
գ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Չիկագո» սուզանավ
դ Նորֆոլք, Վիրջինիա
ե Պոլյարնիյ, ՌԽԴՍՀ
8 ՀԵՏԱԳԱ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
ա Գրասսաու, Գերմանական Ժողովրդավարական Հանրապետություն
բ Նորֆոլք, Վիրջինիա
գ Կիև, Ուկրաինա
9 ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԵՍՔ
ա Նորֆոլք, Վիրջինիա
բ Մոսկվա, ՌԽԴՍՀ
գ Քրոֆթոն, Մերիլենդ
10 ՀԻՇԻՐ, ՀԻՇԻՐ
ա Քրոֆթոն, Մերիլենդ
բ Նորֆոլք, Վիրջինիա
գ Կիև, Ուկրաինա
դ Մոսկվա, ՌԽԴՍՀ
ե Նորֆոլք, Վիրջինիա
զ Կիև, Ուկրաինա
11 ՄԱՐՏԱԿԱՐԳ
ա Շպոլա, Ուկրաինա
բ Նորֆոլք, Վիրջինիա
12 ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
ա Նորֆոլք, Վիրջինիա
բ Մոսկվա, ՌԽԴՍՀ
գ Նորֆոլք, Վիրջինիա
դ Քրոֆթոն, Մերիլենդ
13 ՕՏԱՐՆԵՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՆ ՈՒ ՄԵԿՆՈՒՄ
ա Աախեն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
բ Ռոտա, Իսպանիա
գ Աախեն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
դ Կիև, Ուկրաինա
ե Բոնն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
զ Լենինգրադ, ՌԽԴՍՀ
է Կոբլենց, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
14 ԳԱԶ
ա Վանդլից, Գերմանական Ժողովրդական Հանրապետություն
բ Մոսկվա, ՌԽԴՍՀ
գ Վաշինգտոն, ԱՄՆ-ի Կոլումբիա Դաշնային շրջան
դ Հյուսիսային Ատլանտիկա
ե Մոսկվա, ՌԽԴՍՀ
զ ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Ֆարրիս» նավ
է ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
15 ԲԱՍՏԻՈՆՆԵՐԻ ԳԱՄԲԻՏ
ա ԱՄՆ ռազմածովային ուժերի «Չիկագո» սուզանավ
բ Հյուսիսային Ատլանտիկա
գ Պինգվին 8
դ Խորհրդային Միության «Յուլիուս Ֆուչիկ» առևտրանավ
ե Սաննիվեյլ, Կալիֆորնիա
զ ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Ֆարրիս» նավ
է Սաննիվեյլ, Կալիֆորնիա
ը ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
թ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Չիկագո» սուզանավ
16 ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԵՐ/ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ
ա ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
բ ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Չիկագո» սուզանավ
գ Բրյուսել, Բելգիա
դ Աախեն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
18 ԵՐԱԶՆԵՐԻ ԵՐԿՐԻ ԽԱՂԱՅԻՆ ՆԵՏԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ
ա Գերմանիա, ռազմաճակատի առաջնագիծ
բ Հոհենրոարթե, Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետություն
գ ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Ֆարրիս» նավ
դ Սաննիվեյլ, Կալիֆորնիա
ա Կիև, Ուկրաինա
բ Կեֆլավիկ, Իսլանդիա
գ Խորհրդային Միության «Յուլիուս Ֆուչիկ» առևտրանավ
դ Կեֆլավիկ, Իսլանդիա
ե Պինգվին 8
զ Կեֆլավիկ, Իսլանդիա
է Խորհրդային Միության «Յուլիուս Ֆուչիկ» առևտրանավ
ը Պինգվին 8
թ Խորհրդային Միության «Յուլիուս Ֆուչիկ» առևտրանավ
ը Պինգվին 8
ժ Խորհրդային Միության «Յուլիուս Ֆուչիկ» առևտրանավ
ժա Պինգվին 8
ժբ Խորհրդային Միության «Յուլիուս Ֆուչիկ» առևտրանավ
ժգ Կեֆլավիկ, Իսլանդիա
ժդ Պինգվին 8
ժե Հաֆնարֆյորդուր, Իսլանդիա
ժզ Խորհրդային Միության «Յուլիուս Ֆուչիկ» առևտրանավ
ժէ ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Ֆարրիս» նավ
19 ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏ / ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ
ա Հաֆնարֆյորդուր, Իսլանդիա
բ Խորհրդային Միության «Յուլիուս Ֆուչիկ» առևտրանավ
գ Հաֆնարֆյորդուր, Իսլանդիա
դ Խորհրդային Միության «Յուլիուս Ֆուչիկ» առևտրանավ
ե Բարձրունք 152, Իսլանդիա
զ Հաֆնարֆյորդուր, Իսլանդիա
է Բարձրունք 152, Իսլանդիա
ը Հաֆնարֆյորդուր, Իսլանդիա
թ ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Չիկագո» սուզանավ
ժ ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Ֆարրիս» նավ
ժա ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
ժբ Բարձրունք 152, Իսլանդիա
ժգ Հաֆնարֆյորդուր, Իսլանդիա
20 ՎԱՄՊԻՐՆԵՐԻ ՊԱՐԸ
ա ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
բ Բարձրունք 152, Իսլանդիա
գ Հաֆնարֆյորդուր, Իսլանդիա
դ Կեֆլավիկ, Իսլանդիա
ե ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
զ Կիրովսկ, ՌԽԴՍՀ
է ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
ը Հյուսիսային Ատլանտիկա
թ ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
ժ Հյուսիսային Ատլանտիկա
ժա ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
ժբ Հյուսիսային Ատլանտիկա
ժգ ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
ժդ Հյուսիսային Ատլանտիկա
ժե ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիր
ժզ Հյուսիսային Ատլանտիկա

Խաղեր խմբագրել

Թոմ Քլանսի և Լարիի Բոնդ, Harpoon (series) արդի ռազմածովային նավատորմի ռազմախաղ[8]։

Դեկտեմբեր 1988 MicroProse, Red Storm Rising համակարգչային խաղ, ամերիկյան սուզանավերը խորհրդայինների դեմ։

1989, TSR, Inc. board game, Douglas Niles, համակարգչային խաղ։ Շնորհվել են մրցանակներ՝ Origins Award՝ Best Modern-Day Boardgame of 1989 և Best Graphic Presentation of a Boardgame of 1989[9]։

Գրքի հետագա ազդեցությունը խմբագրել

2015 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային արխիվների (անգլ.՝ The National Archives, United Kingdom) հրապարակած մի փաստաթղթի համաձայն՝ 1986 թվականի հոկտեմբերին ԽՄԿԿ Գլխավոր Քարտուղար Միխայիլ Գորբաչովի և այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի միջև տեղի ունեցած Ռեյկյավիկի գագաթնաժողովից (Ռեյկյավիկի գագաթնաժողով, 1986 անգլ.՝ Reykjavík Summit, 1986) շատ կարճ ժամանակ անց, վերջինս խորհուրդ է տվել Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարեթ Թեթչերին կարդալու Թոմ Քլանսիի «Կարմիր փոթորիկ» վեպը՝ Խորհրդային Միության մտադրությունները և ռազմավարություն ըմբռնելու համար[10]։ Ինչպես 2015 թվականի դեկտեմբերի 30-ին «Դեյլի մեյլ»-ում գրել է Էդուարդս Վալերին (Edwards Valerie, 30 December 2015). «Ինչպես էր Ռոնալդ Ռեյգանը հիմնում իր արտաքին քաղաքականությունը Թոմ Քլանսիի գրքերի վրա. ԱՄՆ նախագահը ասել է Մարգրեթ Թեթչերին՝ կարդալ «Կարմիր փոթորիկ» թրիլլերը՝ Ռուսաստանը հասկանալու համար» (անգլ.՝ «How Ronald Reagan based his foreign policy on Tom Clancy books: President told Margaret Thatcher to read Red Storm Rising thriller to understand Russia». The Daily Mail): Ինչպես երևում է՝ ԱՄՆ նախագահը լրջորեն է ազդվել Թոմ Քլանսիի «Կարմիր փոթորիկ» թրիլլերի ընթերցանությունից, քանզի գրքի լույս տեսնելուց (1-ին հրատարակություն՝ 1986 թվականի օգոստոս), ընդամենը մի քանի ամիս անց նրա տպավորության տակ 1986 թվականի հոկտեմբերին խորհուրդ է տվել իր եվրոպական գլխավոր դաշնակցի հզոր ղեկավարին՝ նույնպես կարդալու սույն վեպը, ընդ որում՝ իրենց գլխավոր թշնամու՝ Ռուսաստանի և նրա հետ ՆԱՏՕ-ի ռազմավարական դիմակայության մասին աշխարհաքաղաքական պատկերացումներ կազմելու նպատակով։

Գրականություն խմբագրել

  • Tom Clancy, Red Storm Rising, Berkley Edition, August, 1988, ISBN 0-425-10107-X անգլերեն բնագրի հրատարակության, տպագրված Նյու-Յորք, ԱՄՆ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "KING OF THE 'TECHNO-THRILLER'">Patrick Anderson. «KING OF THE 'TECHNO-THRILLER'». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. | ռուս.՝ «Он стал пионером стиля техногенного триллера со сильным военным подтекстом. Для создания подобных новелл требуется хорошее знание геополитики, оружия и техники шпионажа».
  3. 3,0 3,1 Tom Clancy, Red Storm Rising, Berkley Edition, August, 1988, ISBN 0-425-10107-X անգլերեն բնագրի հրատարակության, տպագրված Նյու-Յորք, ԱՄՆ
  4. Tom Clancy, Red Storm Rising, Berkley Edition, August, 1988, ISBN 0-425-10107-X անգլերեն բնագրի հրատարակության, տպագրված Նյու-Յորք, ԱՄՆ։ Էջեր 1-6։
  5. Tom Clancy, Red Storm Rising, Berkley Edition, August, 1988, ISBN 0-425-10107-X անգլերեն բնագրի հրատարակության, տպագրված Նյու-Յորք, ԱՄՆ։ էջեր 11-13։
  6. Tom Clancy, Red Storm Rising, Berkley Edition, August, 1988, ISBN 0-425-10107-X անգլերեն բնագրի հրատարակության, տպագրված Նյու-Յորք, ԱՄՆ։ Էջեր 14-21։
  7. Tom Clancy, Red Storm Rising, Berkley Edition, August, 1988, ISBN 0-425-10107-X անգլերեն բնագրի հրատարակության, տպագրված Նյու-Յորք, ԱՄՆ։ Էջեր 22-28։
  8. «Choreographing the Dance of the Vampires». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Origins Award Winners (1989)». Academy of Adventure Gaming Arts & Design. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. Edwards, Valerie (2015 թ․ դեկտեմբերի 30). «How Ronald Reagan based his foreign policy on Tom Clancy books: President told Margaret Thatcher to read Red Storm Rising thriller to understand Russia». The Daily Mail.