Կարմիր կծու պղպեղ (չիլի պղպեղ,դառը պղպեղ), արևադարձային կիսաթփերի որոշակի տեսակի թարմ կամ չորացված պտուղներ, համեմունք, որն ունի այրող համ։ Ռուսերենում պղպեղի անվանումը համահունչ է Չիլի պետության անվան հետ, սակայն անվան ծագումը պայմանավորված է ժամանակակից Մեքսիկայի նաուատլ հնդկական ցեղի լեզվով նշանակում է կարմիր։

Կարմիր պղպեղ
Տեսակorganisms known by a particular common name? և սննդային բաղադրամաս
Ենթատեսակպտուղ[1][2][3][…], համեմունք[2][4][5][…] և hամեմունքներ[6][7][8][…]
 Chili peppers Վիքիպահեստում

Բուսաբանական նկարագիր խմբագրել

Բույսն ունի մինչև 60 սմ բարձրություն, ճյուղավորված ցողուններ, էլիպսաձև տերևներ, մեծ սպիտակ կամ մոխրամանուշակագույն պուտերով ծաղիկներով։ Պտուղը քիչ հյութալի պտղապատյանով է, գնդաձև կամ կնճիթաձև, դեղնակարմիրից մինչև սև կամ ձիթապտղի գույն։

Պատմություն խմբագրել

 
Կարմիր պղպեղի առևտրի կետ Ուհան քաղաքում (Չինաստան)

Այս բույսի հայրենիքն արևադարձային Ամերիկան է[9]։ Ինչպես վկայում են Պերուական գերեզմաններից գտածոները, դրանք մշակել են այդտեղ դեռևս մինչև եվրոպացիների Ամերիկա գալը։ Իսպանացիներն ու պորտուգալացիները, որոնք իրենց ծովային ճամփորդությունների ժամանակ եվրոպացիների համար հայտնաբերել էին այս համեմունքը, այն անվանել էին «հնդկական»։ Ներկայումս կծու պղպեղ աճեցնում են արևադարձային գոտում գտնվող երկրների մեծ մասում, բայց ավելի շատ Հնդկաստանում և Թայլանդում։

Օգտագործումն ացտեկների մոտ խմբագրել

Ացտեկների այս բույսի աստվածուհին եղել է Կաուշոլոտլը կամ Չանտիկոն[10]։ «Նոր Իսպանիայի ընդհանուր պատմություն» աշխատության (1547-1577) մեջ Բերնարդինե դե Սաագուն, հենվելով ացտեկների տվյալների վրա, բերել է չիլի կարմիր պղպեղի վերաբերյալ տարբեր տեղեկություններ[11]։ Նրանք դա ուտում էին նախաճաշին, ճաշին և ընթրիքին։

Բնութագիր և կիրառում խմբագրել

Կարմիր պղպեղն ունի ուժեղ սուր հոտ և սուր կծու և նույնիսկ այրող համ (պայմանավորված է կապսաիցինի ֆենոլային միացության պարունակությամբ (վանիլիլամիդ նոնիլային թթու) որը բացակայում է կարմիր քաղցր բուլղարական պղպեղի մեջ)։ Կապսաիցինը պարունակում է պտուղի սերմերի, երակների և մաշկի մեջ։ Կարմիր պղպեղը պարունակում է մեծ քանակությամբ С և А վիտամիններ՝ կանաչ պղպեղում (չհասած կարմիր պղպեղը) այդ վիտամիններից էականորեն ավելի քիչ կան։ Բացի այդ պղպեղը հանդիսանում է B խմբի վիտամինների՝ մասնավորապես B6 վիտամինի աղբյուր։ Կարմիր պղպեղը հարուստ է նաև կալիումով, մագնիումով և երկաթով։ Բացի կապսաիցինից, պտուղները պարունակում են 1,5 % եթերայուղ, ճարպ[12]։

Նախազգուշական միջոցներ խմբագրել

Կարմիր կծու պղպեղի մի շարք տեսակներ այնքան այրող են, որ մեկ հպումն էլ բավական է մաշկի գրգռում առաջացնելու համար։ Դրանց պատրաստման համար անհրաժեշտ է հագնել ռետինե ձեռնոցներ և ոչ մի դեպքում չկպչել աչքերի հատվածին։ Հետո անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերն ու ամանեղենը։ Եթե չիլի պղպեղի հյութից մաշկը գրգռվել է, ապա վնասված հատվածը պետք է լվանալ սառը ջրով, ապա քսել բուսայուղ։ Եթե դուք անզգուշաբար կծել եք շատ կծու չիլի պղպեղ, ապա չի կարելի ջուր խմել, այն չի օգնի։ Այրոցը մարելու համար պետք է կաթ խմել, ուտել մի քանի գդալ յոգուրտ, կամ այրոցը կոտրել ինչ-որ թթու բանով (լիմոն, լայմ

Պատրաստման եղանակներ խմբագրել

Կարմիր պղպեղը հաճախ օգտագործում են համեմունքների հավաքածուի մեջ՝ համատեղելով սխտորի, գինձի, ռեհանի, ուրցի, դափնու տերևի փոշու և այլնի հետ։ Համեմունքի համի վրա ազդում է մշակման եղանակը. չիլի պղպեղն օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Պղպեղը թարմ վիճակում օգտագործվում է նաև ամբողջովին (հիմնականում բանջարեղենային ուտեստներում և թթուների մեջ) կամ չորացրած (ինչպես ամբողջովինվ, այնպես էլ աղացած)։ Աղացած պղպեղն ավելացնում են ապուրներին, աղցանների հավելումներին, կեֆիրներին, թթվեցրած կաթին, մածունին, տարբեր ուտեստներին, այն ավելացնում են արգանակներին, շոգեխաշած մսին, թթվաջրին։

Թարմ չիլի պղպեղի օգտագործում խմբագրել

Թարմ չիլի պղպեղի երակներն ու սերմերը ամենակծու մասն են, դրա համար էլ եթե անհրաժեշտ է, որ ուտեստը քիչ կծու լինի, ապա դրանք հեռացնում են։ Եթե պղպեղի մածկը շատ հաստ է, ապա ցանկալի է, որ այն նունպես հեռացվի։ Փոքրիկ պտուղները տապակում են նախապես տաքացրած թավայի մեջ, շուռ տալով դրանք այնքան, մինչև մգանան և փափկեն։ Պղպեղը կարելի է նաև խորովել գազօջախի վրա, կամ տապակել ուժեղ կրակով՝ ջեռոցում։ Երբ պղպեղները մգանում են, դրանք դնում են պոլիէթիլենե տոպրակի կամ պլասմասե տարայի մեջ, բերանը փակում սննդային թաղանթով և թողնում 15 րոպե։ Դրանից հետո կաշին հեշտությամբ հետ է գնում և այն կարելի է հեշտությամբ մաքրել ձեռքերով։

Չիլի պղպեղի սառեցում խմբագրել

Տապակած չիլի պղպեղը կարելի է սառեցնել։ Դրա հետ մեկտեղ կաշին հանելը պարտադիր չէ, սառեցման ժամանակ այն ինքն իրեն հետ է գնում։ Թարմ չիլի պղպեղները սառեցնելու համար՝ դրանք 3 րոպեով իջեցնում են եռման ջրի մեջ, ապա դնում քամիչում, հովացնում և տեղավորելով պլաստիկ տարայի մեջ՝ դնում սառցարանում։

Չորացրած չիլի պղպեղներ խմբագրել

Չորացման ընթացքում պղպեղի պատյանն ավելի մուգ գույն է ստանում. մուգ կարմիրից մինչև կարմրանարնջագույն։ Սովորաբար պղպեղը չորացնում են արևի տակ, որի հետևանքով պտուղները կնճռոտվում են։ Հետո դրանք առանձնացնում են բաժակներից և աղում։ Այդպես են ստանում օրինակ կայենական պղպեղը, որն անվանվել է Կայեննա քաղաքի անունով. այն Ֆրանսիական Գվիանայի վարչական կենտրոնն է (հարավային Ամերիկայում ֆրանսիական սեփականություն)։ Կարմիր (կայենական) պղպեղով կերակրում են դեղձանիկներին՝ նրանց գունավորումը լավացնելու համար։ Պղպեղը նաև կարելի է կախել չոր տեղում և ապխտած վիճակում պահել ամբողջ ձմեռ։ Մեծ չորացրած չիլի պղպեղները հաճախ օգտագործվում են մեքսիկական խոհանոցում, դրանցից պատրաստում են հայտնի սոուսներ (թանձրուք)։ Պատրաստումից առաջ չորացրած պտուղները տապակվում են՝ համն ուժեղացնելու համար և թրջում են ջրում, իսկ հետո այդ թուրմից պատրաստում են խյուսանման մածուկ։ Տապակելուց և թրջելուց առաջ պետք է չորացրած պղպեղից հեռացնել սերմերն ու սպիտակավուն երակները։ Չիլի պղպեղը տապակում են շատ քիչ՝ 1-2 րոպե նախապես տաքացրած թավայի մեջ, կամ 2-3 րոպե՝ ջեռոցում՝ 250 C/500 °F, հակառակ դեպքում դրանք դառնահամ են դառնում։ Դրանից հետո կա՛մ դրանք անմիջապես աղում են սոուսի մեջ, կա՛մ թրջոց են դնում։ Չոր չիլի պղպեղներն այսպես են թրջոց դնում. դրանք մասերի են բաժանում, հեռացնում են սերմերն ու երակները և 15 րոպե պահում են եռման ջրի մեջ (մեծ պղպեղներն ավելի երկար են պահվում)։ Այս փափկեցումից հետո պղպեղներն անցկացնում են մաղով։ Մի շարք բաղադրատոմսերի դեպքում կարելի է ուղղակի աղալ չորացրած չիլի պղպեղը էլեկտրական աղացով կամ սրճաղացով։

Աճեցում խմբագրել

Կարմիր պղպեղը կարելի է աճեցնել տնային պայմաններում՝ ծաղկամանների մեջ։ Անհրաժեշտ պայմաններից են անընդհատ ջրելը և պարբերաբար պարարտացնելը՝ ծաղիկների համար նախատեսված պարարտանյութով։

Կիրառումը բժշկության մեջ խմբագրել

Բժշկության մեջ կիրառում են թփուտային միամյա պղպեղի միայն այրող տեսակները՝ (լատին․՝ Fructus Capsici) անվանումով։ Պտուղների թուրմն օգտագործվում է ախորժակի գրգռման և նյութափոխանակության լավացման համար։ Կարմիր պղպեղն օգտագործվում է բոլոր տեսակի շոկային վիճակների, սրտի նոպաների, ուշաթափության և կոլափսային վիճակների, արյունահոսության՝ մասնավորապես ստամոքսի արյունահոսության դեպքում։ Ստորին վերջույթների ոչ բավարար արյան շրջանառության դեպքում ոտքերի համար պղպեղային խառնուրդից պատրաստում են տաք լոգանքներ։ Հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2006 թվականին «Cancer Research» ամսագրում, ցույց էին տալիս կարմիր պղպեղի արդյունավետությունը ուռուցքային բջջիջների դեմ պայքարում[13]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://inside-uranus.com/piment-capsicum-et-sa-classification/
  2. 2,0 2,1 https://www.bipia.com/fr/content/11-botanique-du-piment-d-espelette
  3. https://uses.plantnet-project.org/fr/Capsicum_annuum_(PROTA)
  4. https://www.qooq.com/printpdf/taxonomy/term/15280
  5. https://www.passeportsante.net/fr/Nutrition/EncyclopedieAliments/Fiche.aspx?doc=piment_nu
  6. https://www.epices-fuchs.fr/epice/piment/
  7. https://www.santemagazine.fr/alimentation/aliments-et-sante/aides-culinaires/les-nombreux-bienfaits-du-piment-une-epice-explosive-965608
  8. https://www.larousse.fr/dictionnaires/francais/piment/60959
  9. «Chile Pepper History & Chile Pepper Glossary». www.thenibble.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. Пресвитер Хуан; Антонио Перес; фрай Педро де лос Риос (глоссы). — Киев, 2010. Пер. с исп. А. Скромницкого, В. Талаха«Кодекс Теллериано-Ременсис». www.kuprienko.info. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Саагун, 2013
  12. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 221—222. — ISBN 5-06-000085-0
  13. «Красный перец как лекарство против рака — chilipepper.com.ua». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 40 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել