Կարմիր ձիու լողացնելը (նկար)

Կուզմա Պետրով-Վոդկինի նկար

«Կարմիր ձիու լողացնելը», հայտնի նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինի նկարը։ Նկարն արվել է 1912 թվականին, նկարչի համար շրջադարձային է եղել և նրան համաշխարհային ճանաչում է բերել։

Կարմիր ձիու լողացնելը
տեսակգեղանկար
նկարիչԿուզմա Պետրով-Վոդկին
տարի1912
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Bathing of a Red Horse (Petrov-Vodkin) Վիքիպահեստում

Նկար խմբագրել

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Պետրով-Վոդկին, Ինքնանկար, 1918

1912 թվականին Պետրովն ապրում էր Ռուսաստանի հարավում՝ Խվալինսկում։ Կա կարծիք, որ նկարն ստեղծվել է Գուսևկա գյուղում[1]։ Հենց այդ ժամանակ նրա կողմից արվել են նկարի առաջին ուրվագծերը։ Ինչպես նաև նկարվել է կտավի առաջին, չպահպանված տարբերակը, որը հայտնի է սև-սպիտակ լուսանկարով։ Նկարն ավելի շուտ իրենից կենցաղային ստեղծագործություն էր ներկայացնում, քան խորհրդանշական, ինչպես դա տեղի ունեցավ երկրորդ տարբերակի հետ. նկարում ուղղակի մի քանի ձիավոր տղաներ են պատկերված։ Առաջին տարբերակը ջնջվել է հեղինակի կողմից, հավանաբար, Պետերբուրգ վերադառնալուց հետո։ Պետրով-Վոդկինը ձիուն պատկերել է իրական Տղա անունով հովատակից, որն ապրում էր կալվածքում։ Հեծյալ պատանու կերպարում նկարիչն օգտագործել է իր աշակերտի, անչափ գեղեցիկ պատանու՝ նկարիչ Սերգեյ Կալմիկովի դիմագծերը. «Ի գիտություն իմ մենագրության ապագա հեղինակների։ Կարմիր ձիու վրա մեր սիրելի Կուզմա Սերգեևիչը ինձ է պատկերել։ …Թախծոտ պատանու կերպարում պատկերված եմ անձամբ ես»[2]։ Սերգեյ Կալմիկովը 1910 թվականից սովորել է Պետրով-Վոդկինի մոտ։ 1911 թվականին նա նկարել է իր բնանկարը՝ ջրում լողացող կարմիր ձիերի պատկերով. հնարավոր է, որ հենց այս աշակերտական աշխատանքն է ոգևորել Պետրով-Վոդկինին՝ ստեղծելու իր հեղինակային աշխատանքն այս նույն թեմայով։

Ձիերի լողացնելու թեման ինքնին շատ տարածված է եղել ռուսական գեղանկարչության մեջ։

Կտավի նկարագրություն խմբագրել

Մեծ, գրեթե քառակուսի կտավի վրա, սառը երկնագույն երանգներով պատկերված է ծով, որը ստեղծագործության մեջ ձիու և հեծյալի համար որպես ֆոն է ծառայում։ Կարմիր ձիու կազմվածքը բառացիորեն ամբողությամբ զբաղեցնում է նկարի առաջին պլանը։ Նա այնքան խոշոր է պատկերված, որ ականջները և ոտքերը՝ ծնկներից ներքև կտրվում են նկարի շրջանակով։ Կենդանու հագեցած ալ գույնն ավելի վառ է թվում բնանկարի սառը երանգների և տղայի ճերմակ մարմնի համեմատությամբ։

Ջրի մեջ մտնող ձիու առջևի ոտքի տակից ցայտում են ծովի մակերեսի մյուս հատվածի համեմատ կանաչերանգ ալիքները։ Ողջ կտավն իրենից ներկայացնում է Պետրով-Վոդկինի կողմից այդչափ նախընտրած հիանալի հեռապատկերների իլյուստրացիա. ծովը կլոր է, ինչը վերևի աջ անկյունում ընդգծվում է ափի պատկերով, օպտիկական ընկալումը փոքր-ինչ խեղաթյուրված է։

Նկարում պատկերված են ընդամենը երեք ձի և երեք տղաներ. առաջին տղան առջևի պլանում կարմիր ձիու վրա է, մյուս երկուսը՝ հետին պլանում։ Մեկը տանում է սպիտակ ձիուն, մյուս թիկնեղը՝ հեծած նարնջագույն ձին, հեռանում է դեպի նկարի խորքը։ Այս երեք խմբերն ստեղծում են կարմիր ձիու և հեծյալ տղայի ոտքերին և նկարի ալիքների վրա եղած միևնույն ծալվածքի առկայությունն ընդգծող համահունչ գիծը։

 
Կ. Պետրով-Վոդկին. «Ծարավատենչ զինվոր», 1915

Սրբապատկերի ազդեցություն խմբագրել

 
«Ձիավոր սրբեր Բորիս և Գլեբ», XIV դարակես

Ենթադրություն կա, որ սկզբում նկարվել է աշխետ, և նկարի վարպետը փոխել է նրա գույնը՝ ծանոթանալով նովգորոդյան սրբապատկերների գունանկարային գամմային, որոնք ինքը բարձր է գնահատել։

1912 թվականին ծաղկում ապրեց սրբապատկերների հավաքչությունը և մաքրումը։

Սկզբից ևեթ նկարն առաջացրեց բազմաթիվ վեճեր, որոնցում մշտապես հիշատակվում էր, որ նմանատիպ ձիեր չեն լինում։

Սակայն, նկարիչը պնդում էր, որ ինքն այդ գույնը վերցրել է հին ռուսական սրբանկարիչներից. օրինակ՝ «Հրաշագործություն հրեշտակապետ Արխանգելի» սրբապատկերում ձին միանգամայն կարմիր է պատկերված։ Ինչպես սրբապատկերներում, այս նկարում գույների միախառնում չկա, գույները ցայտուն են և ինչ-որ կերպ հակադրվում են։

Ավանգարդի ազդեցություն խմբագրել

  Պետրով-Վոդկինը այս նկարում կարողացել է հասնել «անցյալի և ներկայի, ապագայի ուղին նշող» համադրության։ Պաոլո Ուչելլոն և նովգորոդյան սրբանկարչությունը, այսինքն եվրոպական դասական և ռուսական դասական ուղղությունները, միախառնվել են անբաժանելի ամբողջության մեջ, ենթարկվել են մատտիսովյան լրացումներին և դարձել են անսովոր արտահայտիչ ասելիք, որտեղ անցյալը նզովքի չի ենթարկվում, բայց և միևնույն ժամանակ, նկատելի են և մարգարեության նշաններ… սա ստեղծագործություն է, որի մեջ ռուսական արձակ դաշտերի շնչառությունը համեմատվում է Տոսկանայի կապույտ երանգի հետ, որտեղ, անկասկած, ռուսական կերպարը առանց դժվարության համապատասխանում է դասական կատարելության հետ, որտեղ կա ավանգարդի արտահայտչականություն և ավանդապաշտական խորություն։ Ոճի պահապաններն այն կանվանեն էկլեկտիկա, սակայն կարելի անվանել և նոր ընդհանրություն։

Պետրով-Վոդկինի ստեղծագործությունը դադարել է նկար լինելուց և դարձել է խորհրդանիշ, բացահայտումում, հրովարտակ։ Ինչ-որ առումով նրա ներգործությունը ոչ պակաս ուժեղ է, քան Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսու» ազդեցությունը, և եթե… կարելի է ինչ-որ բան հակադրել անբովանդակությանը, ապա միայն Պետրով-Վոդկինին[3]։


 
 
«Հրաշագործություն Արխանգել հրեշտակապետի», XVII դար (?)

Ժամանակակիցների ընկալում խմբագրել

Նկարը և նրա սյուժեն ենթարկվել են բազմաթիվ մեկնաբանությունների։ Կարծիք կա, որ կարմիր ձին, առաջնորդվելով խիզախ պատանու կողմից, հանդես է գալիս Ռուսաստանի ճակատագրի դերում։ Ըստ մյուս տարբերակի՝ Կարմիր ձին հենց ինքը Ռուսաստանն է՝ նույնականացված Ա. Բլոկի «տափաստանային զամբիկի հետ»։ Այս դեպքում չի կարելի չնկատել նկարչի տեսողական տաղանդը, որն իր նկարով սիմվոլիկ կանխագուշակում է XX դարի Ռուսաստանի «կարմիր» ճակատագիրը։

Կտավի ճակատագիր խմբագրել

Կտավն ունեցել է անսովոր ճակատագիր։

Առաջին անգամ այն ցուցադրվել է 1912 թվականին «Աշխարհի արվեստներ» ցուցահանդեսում և ունեցել է ցնցող հաջողություն։

1914 թվականին այն ցուցադրվել է «Բալթյան ցուցահանդեսում»՝ Մալմյո քաղաքում (Շվեդիա)։ Այս ցուցահանդեսին մասնակցելու համար Պետրով-Վոդկինը շվեդական արքայի կողմից պարգևատրվեց շքանշանով և պատվոգրով։

Բռնկված Առաջին համաշխարհային պատերազմը, հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը հանգեցրին նրան, որ նկարը երկար ժամանակ մնաց Շվեդիայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և համառ և հոգնեցուցիչ բանակցություններից հետո, վերջապես, 1950 թվականին, Պետրով-Վոդկինի ստեղծագործությունները, ինչպես նաև այդ կտավը, վերդարձվեցին հայրենիք՝ նկարչի ընտանիքին։ Պետրով-Վոդկինի այրին նկարը փոխանցել է նկարների հայտնի կոլեկցիոներ Կ. Բասևիչին, իսկ նա 1961 թվականին այն նվիրաբերել է Տրետյակովյան պատկերասրահին:

Ժամանակին, ըստ հայտնի գիտնական Վ. Նովոժիլովի[4], իրեն առաջարկել են 500 ռուբլով ձեռք բերել նկարը։ Նկարը գնելուց իրեն ետ են պահել ոչ թե սահմանափակ հնարավորությունները, այլ նկարը տեղավորելու համար տարածքի բացակայությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Вековой юбилей знаменитой картины русского художника отметят на её родине в волгоградской глубинке». Волга Каспий. 16.11.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. «Тайный гений на красном коне авангарда, Ольга Власенко, Эксперт-Казахстан, 10 июля 2006 г.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  3. Ипполитов А. И. http://thelib.ru/books/ippolitov_arkadiy/esse_1994_2008-read-16.html
  4. А. П. Филин Очерки об учёных-механиках М.: ИД «Стратегия», 2007 ISBN 5-9234-0074-X

Հղումներ խմբագրել