Կարմիր ժիլետով տղան

Պոլ Սեզանի նկար

«Կարմիր ժիլետով տղան» (ֆր.՝ Le Garçon au gilet rouge), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Պոլ Սեզանի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888-ից 1890 թվականներն ընկած ժամանակահատվածում[4]։ Յուղաներկով կտավի չափերն են 80 × 64.5 սմ։

Կարմիր ժիլետով տղան
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Սեզան[1]
տարի1888[1]
բարձրություն79,5 սանտիմետր[1]
լայնություն64 սանտիմետր[1]
ստեղծման վայրquai d'Anjou?[2]
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրդիմապատկեր[2]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԷմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու[1]
հավաքածուԷմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու[1]
սեփականատերԷմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու[3]
https://www.buehrle.ch/sammlung/artwork/detail/der-knabe-mit-der-roten-weste/ կայք
Ծանոթագրություններ
 The Boy in the Red Vest Վիքիպահեստում

Այսօր «Կարմիր ժիլետով տղան» ստեղծագործությունը գտնվում է Էմիլ Բյուրլեի ֆոնդի հավաքածուում (Ցյուրիխ, Շվեյցարիա

Պատմություն խմբագրել

Պոլ Սեզանը նկարի հերոսին՝ կարմիր ժիլետով իտալացի տղային նկարել է չորս անգամ[5]։

«Կարմիր ժիլետով տղան» ստեղծագործության այս տարբերակը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Առաջին գնորդը եղել է արվեստի գործերի վաճառական Ամբրուազ Վոլարը. վերջինս կտավը ձեռք է բերել 1895 թվականին։ 1909 թվականին նկարը ձեռք է բերում հունգարացի կոլեկցիոներ Մարցել Նեմեշը, իսկ 1913 թվականին՝ գերմանացի վաճառական Գոտլիբ Ռիբերը։

Էմիլ Բյուրլեն Սեզանի այս կտավը ձեռք է բերել 1948 թվականին Ռիբերից։ Բյուրլեի մահից հետո, 1956 թվականին, նրա ժառանգները կտավը նվիրաբերեցին Էմիլ Բյուրլեի ֆոնդի հավաքածուին, որտեղ էլ պահվում է սկսած 1960 թվականից[6]։

Նկարի մյուս տարբերակները պահպանվում էն Միացյալ Նահանգների թանգարաններում[7]։

2008 թվականի փետրվարին «Կարմիր ժիլետով տղան» ստեղծագործությունը, որի արժեքը գնահատված է 91 միլիոն դոլար[8], հափշտակվել է թանգարանից[9]։ 2012 ապրիլին նկարը հայտնաբերվել է Սերբիայում ու հետ վերադարձվել ֆոնդի հավաքածու[7]։

Նկարագիր խմբագրել

Նկարում պատկերված է կարմիր ժիլետով տղա։ Հիմնականում նկարված է հարուստ ու հագեցած թափանցիկ երանգներով։ Կոմպոզիցիան կառուցված է հիմնականում երեք անկյունագծով՝ տղայի մեջքից մինչև գլուխը, մուգ կանաչ վարագույրը տղայի թիկունքում և նստատեղի ու սեղանի միջև գոյացած անկյունը։ Դրանց հակադրվում են տղայի ձեռքի ու ոտքի դիրքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Feilchenfeldt W., Warman J. The Paintings, Watercolors and Drawings of Paul Cezanne: An Online Catalogue Raisonné
  2. 2,0 2,1 Adriani G., Rezeptionsgeschichte Cezanne Gemälde / DuMont Media Group — 1993. — P. 154.
  3. https://www.buehrle.ch/sammlung/artwork/detail/der-knabe-mit-der-roten-weste/
  4. Foundation E.G. Bührle: The Boy in the Red Vest (1889/90)
  5. "The Boy in the Red Vest". In: Cézanne. Random House, 2005. с. 130.
  6. Paul Cézanne: Le Garçon au gilet rouge, ca. 1888/90. Oil on canvas, 79.5 x 64 cm. Rewald no. 658. Provenance. Foundation E.G. Bührle Collection. Retrieved 17 December 2015.
  7. 7,0 7,1 «Stolen Cezanne found by Serbian police». BBC News. 2012 թ․ ապրիլի 12. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
  8. "2 Paintings Stolen From Zurich Museum Didn’t Get Far". New York Times, February 20, 2008
  9. «Reward for $180m Zurich art heist bandits». Herald Sun. 2008 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել