Կարմիր տեռոր (ռուս.՝ красный террор), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին (1917–1922) բոլշևիկների կողմից սանձազերծված քաղաքական բռնաճնշումների և զանգվածային սպանությունների ժամանակաշրջան։

«Մահ բուրժուազիային և դրա կամակատարներին - կեցցե Կարմիր տեռորը» գրառմամբ ցուցապաստառ (սեպտեմբերի 2, 1918, Պետրոգրադ)

Կարմիր տեռորը հռչակվել է 1918 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ, որով սպիտակ-գվարդիական կազմակերպությունների մասնակիցների նկատմամբ նախատեսվում էին խստագույն պատժամիջոցներ։ Կարմիր տեռորի նախատիպ է ծառայել Ֆրանսիական հեղափոխության Ահաբեկչության ժամանակաշրջանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 336
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր ահաբեկչություն» հոդվածին։