Կարմեն (անգլ.՝ Carmen), ֆրանսիացի երգահան Ժորժ Բիզեի չորս գործողությամբ օպերան։ Ֆրանսերեն լիբրետոն Անրի Մելյակի և Լյուդովիկ Հալևիի ըստ Պրոսպեր Մերիմեի «Կարմեն» նովելի (1845)։ Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1875 թվականի մարտի 3-ին Փարիզի «Opéra-Comique» թատրոնում։ Սկզբնապես առաջացրել է երաժշտական քննադատների սուր քննադատությունը՝ ինչն անուղղակի պատճառ է հանդիսացել սրտի կաթվածից 1875 թվականի հունիսի 3-ին Բիզեի հանկարծահաս մահվան։ 1875 թվականի հոկտեմբերին բեմադրվել է Վիեննայում, ինչից և սկսվել է օպերայի համաշխարհային հռչակը։

Կարմեն
իսպ.՝ Jorge
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրԵրաժշտական դրամա
ԿոմպոզիտորԺորժ Բիզե
Լիբրետտոյի
հեղինակ
Անրի Մելիակ, Լյուդովիկ Հալևի
Սյուժեի աղբյուրՊրոսպեր Մերիմեի «Կարմեն» նովել
Գործողությունների քանակ4 արար[1]
Գործողության տեղԻսպանիա
ԿերպարներCarmen?, Don José?, A guide?, Micaëla?, Lillas Pastia?, Frasquita?, Mercédès?, Moralès?, Zuniga?, Le Dancaïre?, Le Remendado?, Escamillo? և Կարմեն
Ստեղծման տարեթիվ2010
Առաջնախաղի տարեթիվմարտի 3, 1875[1]
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Carmen Վիքիպահեստում

Օպերան համարվում է ֆրանսիական երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործություններից մեկը և այսօր էլ ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում։

Հայաստանյան բեմադրությունները խմբագրել

Հայաստանում բեմադրվել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ 1934 թվականին (դիրիժոր՝ Ս.Չարեկյան, բեմ.` Ա.Բուրջալյան)[2], 1941 թվականին (դիրիժոր` Գ. Բուդաղյան, բեմ՝ Ա. Գուլակյան)[3], 1972 թվականին (դիրիժոր՝ Գ. Տերտերյան, բեմ.` Վ. Բագրատունի)[4], 2001 թվականին (դիրիժոր` Կ. Դուրգարյան, բեմ.՝ Ա. Մելիքսեթյան)[5]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն (օպերա)» հոդվածին։