Թարա Լի Պատրիկ (անգլ.՝ Tara Leigh Patrick, առավել հայտնի է Կարմեն Էլեկտրա կեղծանվամբ (անգլ.՝ Carmen Electra), ապրիլի 20, 1972(1972-04-20), Sharonville, Օհայո), ամերիկացի մոդել, դերասանուհի, երգչուհի, պարուհի։

Կարմեն Էլեկտրա
Ծննդյան թիվ՝ապրիլի 20, 1972(1972-04-20) (51 տարեկան)
Ծննդավայր՝Sharonville, Օհայո
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, երգչուհի, դերասանուհի, մոդել, երաժիշտ, Փլեյբոյի փլեյմեյթ, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և պարուհի
IMDb։ID 0001182
carmenelectra.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Թարա Պետրիկը ծնվել է Շերոնվիլ փոքրիկ քաղաքում, որը տեղակայված է Օհայո նահանգի Բաթլեր և Համիլթոն շրջանների սահմանագծին, երգչուհի Պատրիշայի և դերասան ու կիթառահար Հարրիի ընտանիքում[1]։ Հինգ երեխաներից կրտսերն է։ Ունի իռլանդական, գերմանական և չերոկիական արմատներ[2]։ Հաճախել է Էնն Վեյգելի տարրական դպրոց, 9 տարեկանից պարել է սովորել Ցինցինատի քաղաքի «Dance Artists» պարի ստուդիայում՝ Գլորիա Ջեյ Սիմփսոնի մոտ։ 1998 թվականին՝ երկու շաբաթվա ընթացքում, գլխուղեղի ուռուցքից մահացել է նրա մայրը և սրտի կաթվածից՝ ավագ քույրը՝ Դեբին[3], իսկ 2005 թվականին եղբայրը՝ Ռոդը, ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր սրտին։ Ավարտել է Շերոնվիլի «Princeton High School» դպրոցը, ինչպես նաև «Cincinnati Public School District»-ում գտնվող «School for Creative and Performing Arts (SCPA)» դպրոցը[4]։

Գործունեություն խմբագրել

Թարան պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 1990 թվականին՝ Օհայոյի Մեյսոն քաղաքի «Kings Island» զվարճանքների զբոսայգում կայացող «It’s Magic» շոուում (որն ամենապահանջվածն է եղել այգու պատմության մեջ)՝ հանդես գալով որպես պարուհի[5]։ 1991 թվականին նա տեղափոխվել է Կալիֆոռնիա և այնտեղ հանդիպել Փրինսին[6]։ Դրանից կարճ ժամանակ անց պայմանագիր է կնքել Փրինսի «Paisley Park Records» լեյբլի հետ և սկսել երգչուհու կարճատև գործունեությունը[6], սկզբում կանանց ռեփ խմբում, որն աշխատել է նրա լեյբլի հետ, իսկ ավելի ուշ ձայնագրել է սեփական ալբոմը։ Այդ ժամանակ է փոխել նաև իր անունը՝ դարձնելով Կարմեն Էլեկտրա (անունն ընտրել է Փրինսը, քանի որ ասել է, որ նա նման է Կարմենին, իսկ Էլեկտրան հին հունական արքայադստեր անուն է)[6]։ Փրինսի «Glam Slam» ակումբի «Erotic City dancers» կոլեկտիվում աշխատել է որպես պարուհի, մասնակցել խմբի՝ Եվրոպայում կայացած «Diamonds and Pearls Tour» շրջագայությանը։

1995 թվականին Էլեկտրան սկսել է հայտնվել տարբեր հեռուստաշոուներում։ 1996 թվականի մայիսին Փլեյբոյ ամսագրում թողարկվել է նրա ֆոտոշարքը։ Դա հանգեցրել է նրա ճանաչվածության մեծացմանը, որի արդյունքում «Մալիբուի փրկարարները» սերիալից, ինչպես նաև «MTV Singled Out» հեռուստաալիքի շոուից հրավեր է ստանացել։ Կարմենը մասնակցել է նաև Հովարդ Սթերնի հեռուստաշոուին։

Էլեկտրան «Փլեյբոյում» հայտնվել է ևս չորս անգամ` 1997 թվականի հունիսին, 2000 թվականի դեկտեմբերին, 2003 թվականի ապրիլին և 2009 թվականի հունվարի հոբելյանական թողարկմանը։ Ինչպես նաև երեք անգամ հայտնվել է շապիկին։

Էլեկտրան նկարահանվել է մի քանի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Շատ լավ համբուրգեր» (1997), «Երկրային բնակիչների ամուսնական խաղեր» (1999), «Շատ սարսափելի ֆիլմ» (2000), «Մահացու զույգ։ Սթարսկի և Հատչ» (2004) և «Մեծածախ էժան է» ֆիլմերը։ Բացի այդ, «Սիմփսոնների» սերիաներից մեկում հնչյունավորել է ինքն իրեն, «Tripping the Rift» մուլտսերիալի երկրորդ եթերաշրջանում փոխարինել է Ջինա Գերշոնին, ինչպես նաև հայտնվել է «Հաուս» հեռուստասերիալի մասերից մեկում։

1999 թվականին հայտնվել է «Bloodhound Gang» ռոք խմբի «The Inevitable Return of the Great White Dope» երգի տեսահոլովակում։ 2005 թվականին միացել է «Մերկ տիկնանց ըմբշամարտի լիգային»[7]։ 2006 թվականի վերջին նկարահանվել է «Taco Bell»-ի գովազդում։ 2009 թվականին երկրորդ անգամ մասնակցել է Լաս Վեգասում կայացած «Crazy Horse Paris» շոուին` պարելով մերկապար[8]։ Որպես հրավիրված աստղ` Կարմենը մասնակցել է «Pussycat Dolls»-ի պարային շոուին։

Թողարկել է հինգ DVD սկավառակից բաղկացած «Carmen Electra Aerobic Striptease» շարքը, որը ներառում է դասական մերկապարի շարժումների տարրեր և սրտի ցածր ճնշման վարժություններ։ 2008 թվականի հունվարից վաճառում է նաև իր անունը` «Electra Pole»-ը, կրող պարի ձողեր[9]։

2002 թվականին «Stuff» ամսագրի «Աշխարհի ամենասեքսուալ 102 կանայք» ցանկում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը, 2005 և 2006 թվականներին «FHM» ամսագրի «Աշխարհի ամենասեքսուալ 100 կանայք» ցանկում՝ համապատասխանաբար 18-րդ և 9-րդ հորիզոնականները, իսկ 2007 թվականին «Maxim» ամսագրի «Hot 100» ցանկում` 28-րդ հորիզոնականը։

Անձնական կյանք և բարեգործություն խմբագրել

 
Կարմեն Էլեկտրան 2008 թվականի հունիսի 3-ին

1998 թվականի նոյեմբերին Լաս Վեգասի «Chapel of the Flowers» եկեղեցում ամուսնացել է բասկետբոլի աստղ Դենիս Ռոդմանի հետ[10][11]։ Բայց ամուսնությունը երկար չի տևել. Էլեկտրան ամուսնալուծության է դիմել 1999 թվականի ապրիլին[12]։

2001 թվականի օգոստոսին նշանվել է, իսկ 2003 թվականի նոյեմբերի 22-ին ամուսնացել է «Jane's Addiction» ռոք խմբի կիթառահար Դեյվ Նավարոյի հետ։ Զույգն իրենց հարաբերությունները ցուցադրել են մտերմության և ամուսնության ընթացքում՝ MTV-ի «Til Death Do Us Part: Carmen & Dave» ռեալիթի շոուի ժամանակ[13]։ 2006 թվականի հուլիսի 17-ին նրանք հայտարարել են բաժանման մասին, և Էլեկտրան ամուսնալուծության է դիմել օգոստոսի 10-ին։ Վերջնականապես բաժանվել են 2007 թվականի փետրվարի 20-ին[14][15]։

2008 թվականի ապրիլին Կարմեն Էլեկտրայի ներկայացուցիչը հաստատել է, որ դերասանուհին հանդիպում է «Otep» նու մետալ խմբի կիթառահար Ռոբ Փաթերսոնի հետ[16]։ Փաթերսոնը Էլեկտրային ամուսնության առաջարկ է արել 2008 թվականի նրա տարեդարձի տոնակատարության ժամանակ Լաս Վեգասում[17], բայց 2012 թվականին զուգը բաժանվել է[18][19]։ 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի փետրվարը հանդիպել է Սայմոն Քաուելի հետ[20]։

Կարմեն Էլեկտրան գլխուղեղի ուռուցք վերապրած անձանց աջակցող, շահույթ չհետապնդող «Head to Hollywood» կազմակերպության համար կազմակերպել է դրամահավաք[21]։ Նա նաև հովանավորում է «Elevate Hope» բարեգործական կազմակերպությանը, որն աջակցում է լքված և բռնության ենթարկված երեխաներին[22], և «Hollyrod Foundation» կազմակերպությանը, որը բժշկական, ֆիզիկական և բարոյական աջակցություն է ցուցաբերում Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց[23]։

Սկավառակներ խմբագրել

1993 թվականին թողարկել է «Carmen Electra» սկավառակը, իսկ 2019 թվականին՝ «C-17 (Carmen & The One Seven Album)» ալբոմը։

Մրցանակներ խմբագրել

2002 թվականին Կարմեն Էլեկտրայի պատվին անվանվել է միջատների անհետացած տեսակ՝ «Carmenelectra shechisme»[24]: 2004 թվականին արժանացել է «MTV Movie Awards» մրցանակի՝ լավագույն համբույրի համար («Մահացու զույգ։ Սթարսկի և Հատչ»)։ 2006 թվականին արժանացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի վատագույն դերակատարման համար («Շատ սարսափելի ֆիլմ 4» և «Կինոժամադրություն» ֆիլմեր)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Carmen Electra Biography (1966–)».
  2. «Carmen's electric moves. Baywatch Babe's New Strip Aerobics DVD Really Works Up a Sweat It's not sleazy, it's for you to be sexy for your boyfriend or hubby.(News) – The Mirror (London, England) – HighBeam Research». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Carmen Electra Biography – Yahoo! Movies». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին.
  4. «FOXNews.com – Carmen Electra Biography – Carmen Electra Video Pics – FOXNews.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Kings Island website – Event page: Labor Day Weekend – Carmen Electra». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 Carmen Electra Biography, Pictures, Videos, Movies, Articles, News, Lists, Relationships — FamousWhy
  7. «Naked Women's Wrestling League Homepage». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  8. «Кармен Электра в Лас-Вегасе». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  9. «ElectraPole.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  10. «Dennis Rodman Marries TV Actress Carmen Electra» December 7, 1998
  11. Walls, Jeannette. «Rodman says Electra never got over him» MSNBC, August 10, 2006
  12. «Carmen Electra Biography: People.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին.
  13. «Til Death Do Us Part: Carmen + Dave TV Show – Til Death Do Us Part: Carmen + Dave Television Show – TV.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին.
  14. «Carmen Electra & Dave Navarro: It's Officially Over – Divorced, Carmen Electra, Dave Navarro : People.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին.
  15. «Carmen Electra Files for Divorce». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին.
  16. «Carmen Electra Engaged to Rob Patterson». People magazine. 2008 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  17. Дарья Шамина. (2009 թ․ օգոստոսի 25). «Кармен Электра и её жених в Греции» (ռուսերեն). spletnik.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «Кармен Электра рассталась с женихом» (ռուսերեն). LB.ua. 2012 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  19. «Кармен Электра и Роб Паттерсон: печальное расставание» (ռուսերեն). purepeople.ru. 2012 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  20. KATHY EHRICH DOWD (2013 թ․ օգոստոսի 1). «Simon Cowell's Ex-Girlfriend Carmen Electra: He'll Be a 'Fantastic' Father». People (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  21. Pituitary.org Արխիվացված 2011-07-27 Wayback Machine
  22. ElevateHope.org Արխիվացված 2009-06-23 Wayback Machine
  23. LookToTheStars.org
  24. Leber, Jessica (2008 թ․ մարտի 4). «The latest in newly discovered species: You pay for it, you get to name it». University of Columbia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Էլեկտրա» հոդվածին։