Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարկառ (այլ կիրառումներ)

Կարկառ, քաղաք (ամրոց, բերդ, գյուղ, գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Կարկառի գավառակում[2]։ Հանդիսանում էր համանուն գավառակի կենտրոն։ Գտնվում էր Մալաթիա քաղաքից հարավ-արևելք, Եփրատ գետի աջ կողմում։

Քաղաք
Կարկառ
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԿարկառի գավառակ
Այլ անվանումներԳերգեր
Բնակչություն19 450 մարդ (2021)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ02700[1]
Պաշտոնական կայքgerger.bel.tr
Կարկառ (Թուրքիա)##
Կարկառ (Թուրքիա)

Անվանումներ խմբագրել

Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները. Գախթա, Գախտա, Գարգառ, Գարգար, Գեռգեռ, Գերգեր, Գերգեր գալեսի, Գյառգյառ, Կախթա, Կախտա, Կահտա, Կահտայն, Կառկառ, Կառկառ Նոր, Կարկար, Կեռկեռ, Կերկեռ քալեսի, Կերկեր, Կյախտա, Քարզալա, Քարքար, Քիխթա, Քյախթա, Քյախթե, Քյախտա, Քյուրքյուր։

Պատմություն խմբագրել

Բնակավայրի տեղում ժամանակին գտնվել է Կոմագենեի Արսամեա քաղաքը։ 1283 թվականին բնակավայրը Մարաշի հետ միասին գրավվել է եգիպտական սուլթանի կողմից։

Հայ բնակչության մի մասը բնաջնջվեց, իսկ մնացածը բռնի մուսուլմանացվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

20-րդ դարի սկզբին ուներ 100 հայ տուն բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կարկառն ուներ հայկական եկեղեցի և բերդ։ Բերդը կառուցված էր սև քարից՝ բարձր լեռան վրա։ Բերդի մասին տեսեկություններ են պահպանվել Մատթեոս Ուռհայեցու և Միխայիլ Ասորու մոտ[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://postakodu.ptt.gov.tr/
  2. «Խարբերդի նահանգի Մալաթիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 47

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել