Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզեն

Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզեն (գերմ.՝ Karl Friedrich Hieronymus Freiherr von Münchhausen, մայիսի 11, 1720(1720-05-11)[1][2][3][…], Bodenwerder, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն - փետրվարի 22, 1797(1797-02-22)[1][2][3][…], Bodenwerder, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի ֆրայհեր (բարոն), ռուսական ծառայության ռոտմիստր և պատմող, որը դարձել է գրական կերպար։ Մյունխհաուզենի անունը դարձել է հասարակ անուն և նշանակում է մարդ, որն անհավատալի պատմություններ է պատմում։

Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզեն
գերմ.՝ Hieronymus Carl Friedrich von Münchhausen
մայիսի 11, 1720(1720-05-11)[1][2][3][…] - փետրվարի 22, 1797(1797-02-22)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրBodenwerder, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահվան վայրBodenwerder, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Քաղաքացիություն Բրաունշվայգ-Լյունեբուրգ
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումcavalry master? և զինվոր
Հրամանատարն էրQ245977?
Մարտեր/
պատերազմներ
Fifth Russo-Turkish War?
Վաշտի հրամանատար Մյունխհաուզենի զեկույցը գնդի գրասենյակում (գրված է գրագրի կողմից, ստորագրված սեփական ձեռքով՝ Lieutenant v. Munchhausen): Փետրվարի 26, 1741
Մյունխհաուզենի հարսանիքը: Լատվիական բացիկ: Հետևի պլանում պատկերված է Ռիգայի մերձակայքում գտնվող Պերնիգելեի (Լիեպուպե) եկեղեցին, որտեղ իսկապես ամուսնացել է Մյունխհաուզենը:

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզենը պատկանել է Մյունխհաուզենների հնագույն ստորին սաքսոնական տոհմին։ Գնդապետ Օտտո ֆոն Մյունխհաուզենի ութ երեխաներից հինգերորդն էր։ Հայրը մահացել է, երբ տղան չորս տարեկան է եղել, և նրան դաստիարակել է մայրը։ 1735 թվականին (ըստ այլ աղբյուրների՝ 1733 թվականին) 15-ամյա Մյունխհաուզենը որպես պաժ ծառայության է ընդունվել տիրակալ հերցոգ Ֆերդինանդ Ալբրեխտ II Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցու մոտ[4]։

Ծառայություն Ռուսաստանում խմբագրել

1737 թվականին մեկնել է Ռուսաստան որպես արքայադուստր Աննա Լեոպոլդովնայի փեսացուի, այնուհետև ամուսնու՝ երիտասարդ հերցոգ Անտոն Ուլրիխի պաժ։ 1738 թվականին հերցոգի հետ մասնակցել է թուրքական արշավանքին։ 1739 թվականին (ըստ այլ տվյալների՝1737 թվականին) կոռնետի աստիճանով ընդունվել է Բրաունշվեյգի կիրասիրական գունդ, որի գլխավորը հերցոգն էր։ 1741 թվականի սկզբին՝ Բիրոնի տապալումից և Աննա Լեոպոլդովնայի տիրակալ, իսկ հերցոգ Անտոն Ուլրիխի գեներալիսիմուս նշանակվելուց անմիջապես հետո, ստացել է պորուչիկի աստիճան և լեյբ-կամպանիայի (գնդի առաջին էլիտար վաշտը) հրամանատարությունը[4]։

Նույն թվականին տեղի ունեցած ելիզավետյան հեղաշրջումից, որը տապալեց Բրաունշվեյգներին, ընդհատվեց բարոնի՝ փայլուն ապագա խոստացող կարիերան. չնայած օրինակելի սպայի հեղինակությանը՝ Մյունխհաուզենը հերթական աստիճանը (ռոտմիստր) ստացել է միայն 1750 թվականին՝ բազմաթիվ դիմումներից հետո։ 1744 թվականին նա եղել է Ռիգայում գահաժառանգի հարսնացուին՝ արքայադուստր Սոֆյա-Ֆրեդերիկա Անգալտ-Ցերբստսկայային (ապագա կայսրուհի Եկատերինա II), դիմավորող պատվո պահակախմբի հրամանատար։ Նույն թվականին Մյունխհաուզենն ամուսնացել է Ռիգայի ազնվականուհի Յակոբինա ֆոն Դունտենի հետ։

Վերադարձ Գերմանիա խմբագրել

Ստանալով ռոտմիստրի աստիճան՝ Մյունխհաուզենն ամենամյա արձակուրդ է վերցրել «ծայրահեղ և անհրաժեշտ կարիքները շտկելու համար» (մասնավորապես՝ ընտանիքի ունեցվածքը եղբայրների հետ բաժանելու համար) և մեկնել Բոդենվերդեր, որը բաժանման արդյունքում իրեն է բաժին հասել (1752)։ Նա երկու անգամ արձակուրդը երկարացրել է և, վերջապես, Ռազմական կոլեգիային ներկայացրել է հրաժարականի և անբասիր ծառայության համար փոխգնդապետի աստիճան շնորհելու դիմում։ Պատասխան ստանալով, որ դիմումը պետք է տեղում ներկայացնել՝ Մյունխհաուզենը այդպես էլ Ռուսաստան չի մեկնել, ինչի հետևանքով 1754 թվականին հեռացվել է որպես ինքնակամ ծառայությունը լքած[4]։ Բարենպաստ հրաժարական (որը, բացի հեղինակավոր կոչումից, թոշակ ստանալու հնարավորություն կտար) ձեռք բերելու հույսը որոշ ժամանակ չի լքել, ինչի վկայությունն է Ռազմական կոլեգիայում նրա զարմիկի՝ Հաննովերի կոմսության կանցլեր, բարոն Գերլախ Ադոլֆ Մյունխհաուզենի կատարած միջնորդությունը։ Սակայն այդ դիմումը ևս արդյունք չի տվել, և Մյունխհաուզենը մինչև իր կյանքի վերջն ստորագրել է որպես ռուսական ծառայության ռոտմիստր։ Այդ կոչումը նրա համար շատ օգտակար է եղել Յոթնամյա պատերազմի ժամանակ, երբ Բոդենվերդերը գրավված էր ֆրանսիացիների կողմից. Ֆրանսիայի բանակին դաշնակից սպայի կարգավիճակը Մյունխհաուզենին ազատել է պաշտպան կանգնելու և օկուպացիայի հետ կապված այլ դժվարություններից[5]։

Կյանքը Բոդենվերդերում խմբագրել

1752 թվականից մինչև մահ Մյունխհաուզենն ապրել է Բոդենվերդերում՝ շփվելով հիմնականում հարևաների հետ, որոնց զարմանալի պատմություններ էր պատմում Ռուսաստանում ունեցած իր որսորդական դիպվածների ու արկածների մասին։

 
Թեոդոր Հոսեման։ Մյունխհաուզենի համար կատարած նկարազարդումների շարքից։ Հոկտեմբեր, 1840

Այդպիսի զրույցները սովորաբար անցկացվել են Մյունխհաուզենի կառուցած որսորդական տաղավարում, որտեղ կախված էին վայրի կենդանիների գլուխներ, և որը հայտնի էր որպես «ստի տաղավար»։

Զրույցների համար Մյունխհաուզենի սիրելի մյուս վայրը հարևան Գյոթինգենում գտնվող «Պրուսիայի թագավոր» հյուրանոցի պանդոկն էր։ Մյունխհաուզենի ունկնդիրներից մեկը նրա պատմելն այսպես է նկարագրել.

  Սովորաբար նա սկսում էր պատմել ընթրիքից հետո՝ ծխելով կարճ ծխափողով իր պենկայե հսկայական ծխամորճն ու իր առջև դնելով գոլորշի արձակող պունշի բաժակը... Նա ավելի արտահայտիչ ժեստեր էր օգտագործում, տարուբերում իր գլխի փոքրիկ, շքեղ կեղծամիկը, նրա դեմքն ավելի էր կենդանանում ու կարմրում, և նա, որ սովորաբար ճշմարտասեր մարդ էր, այդ պահերին հիանալի գործի էր դնում իր երևակայությունը։  
 
Մյունխհաուզենը պատմություն է պատմում։ Փոստային հին բացիկ

Բարոնի պատմությունները (գայլին լծված սահնակով Պետերբուրգ մտնելը, Օչակոոյում կիսով չափ կտրած ձին, ձին զանգակատան վրա, կատաղած մուշտակը, եղջերուի գլխին աճած բալենին) շրջապատում լայն տարածում են գտել և նույնիսկ տպագրվել։

Առաջին անգամ Մյունխհաուզենի երեք պատմությունները հայտնվել են կոմս Ռոքս Ֆրիդրիխ Լինարի «Der Sonderling» գրքում (1761)։ 1781 թվականին զվարճալի պատմությունների ժողովածուն (16 պատմություն, այդ թվում նաև Լինարինը, ինչպես նաև որոշ «թափառական» սյուժեներ) տպագրվել են «Ուղեցույց զվարճասերների համար» բեռլինյան ալմանախում, որտեղ նշված էր, որ դրանք պատկանում են իր սրամտությամբ հայտնի պ-ն Մ-հ-զ-նին (Մյոնխհաուզենին), որն ապրում է Հ-րում (Հաննովերում)։ 1783 թվականին նույն ալմանախում տպագրվել են ևս երկու պատմություններ։ 1785 թվականին հրատարակվել է Ռասպեի գիրքը։ 1786 թվականին Բյուրգերն այն թարգմանել է գերմաներեն։ Կարծիք կա, որ գիրքը զայրացրել է բարոնին. նա իր անունն անարգված է համարել և պատրաստվել է Բյուրգերին դատի տալ։ Այդ կարծիքը խիստ հակասական է, գոնե միայն այն պատճառով, որ գրքի հեղինակները տարիներ շարունակ անհայտ են եղել. ո՛չ Ռասպեն, ո՛չ Բյուրգերն իրենց գրքերը չէին ստորագրել։ Գիրքն արագորեն տարածվել է Եվրոպայում։ «Ստախոս-բարոնին» տեսնելու համար Բոդենվերդերում սկսել են անբաններ հավաքվել։ Երբեմն Մյունխհաուզենը տան շուրջը սպասավորներ է կանգնեցրել, որպեսզի հետաքրքրասերներին հեռացնեն։

Վերջին տարիներ խմբագրել

Մյունխհաուզենի վերջին տարիները մթագնված են եղել ընտանեկան գժտություններով։ 1790 թվականին մահացել է նրա կինը՝ Յակոբինան։ Չորս տարի անց Մյունխհաուզենն ամուսնացել է 17-ամյա Բերնարդինե ֆոն Բրունի հետ, որը վարել է ծայրահեղ շռայլ ու թեթևամիտ կյանք։ Շուտով նա աղջիկ է ունեցել, որին 75-ամյա Մյունխհաուզենը չի ճանաչել՝ նրա հայրը համարելով գրագիր Հյուդենին։ Մյունխհաուզենն ամուսնալուծական սկանդալային և թանկ արժեցող դատավարություն է սկսել, որի արդյունքում սնանկացել է, իսկ կինը փախել է արտասահման։ Դա խարխլել է Մյունխհաուզենի ուժերը, և կարճ ժամանակ անց նա մահացել է աղքատության մեջ կաթվածից[4]։ Մահից առաջ նա արել է իր կյանքի վերջին առանձնահատուկ կատակը. իրեն խնամող միակ սպասուհու այն հարցին, թե ինչպես է նա կորցրել ոտքի երկու մատը (ցրտահարվել էին Ռուսաստանում), Մյունխհաուզենը պատասխանել է. «Դրանք որսի ժամանակ սպիտակ արջն է կերել»։

Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզեն
 
Գյուստավ Դորեի նկարազարդումը
Տեսակմարդ
Ներկայացված էԱյդ նույն Մյունհաուզենը, Բարոն Մյունխհաուզեն (ֆիլմ, 1961), Q110902252?, Q110913980?, Q110902216?, Q110914007? և Q110918272?
Սեռարական[6]
Քաղաքացիություն  Բրաունշվայգ-Լյունեբուրգ
ԾննդավայրBodenwerder, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահվան տարեթիվփետրվարի 22, 1797(1797-02-22)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրBodenwerder, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ և գրող
  Karl Friedrich Hieronymus, Freiherr von Münchhausen Վիքիպահեստում

Մյունխհաուզեն՝ գրական կերպար խմբագրել

 
Կատաղած մուշտակը, Գյուստավ Դորեի նկարազարդումը Ռասպեի գրքում

1781 թվականին Բեռլինում հրատարակվող «Ուղեցույց զվարճասերների համար» ամսագրի էջերում առաջին անգամ տպագրվելեն 16 կարճ պատմություններ։ Պատմողի ազգանունը թաքված էր «Մ-Հ-Զ-Ն» հապավումով։ Այդպիսով սկիզբ էր դրվում լեգենդար բարոն Մյունխհաուզենի գեղարվեստական կերպարի ձևավորմանը։ 1785 թվականին Ռասպեն Լոնդոնում անգլերենով անանուն հրատարակել է «Բարոն Մյունխհաուզենի պատմությունները Ռուսաստանում կատարած նրա զարմանալի ճանապարհորդությունների ու արկածների մասին» աշխատությունը, որը կազմել էր «Ուղեցույցի» պատմությունների հիման վրա և ավելացրել շատ այլ պատմություններ։ 1786 թվականին տպագրվել է Է. Ռասպեի գրքի գերմաներեն թարգմանությունը Բյուրգերի լրացումներով՝ «Բարոն Մյունխհաուզենի զարմանալի ճանապարհորդությունները ցամաքում և ծովում, ռազմական արշավներն ու զվարճալի արկածները, որոնց մասին նա պատմում էր շշի շուրջն իր ընկերների շրջանում»։ Բյուրգերը գիրքը բաժանել էր երկու մասի՝ «Մյունխհաուզենի արկածները Ռուսաստանում» և «Մյունխհաուզենի ծովային արկածները»։ Ռասպեի գրքի այդ տարբերակն ընդունված է համարել քրեստոմատիական։ Գիրքը Եվրոպայում հսկայական հաջողություն է ունեցել, հենց դա է ավարտին հասցրել Մյունխհաուզենի՝ որպես գրական կերպարի ձևավորումը։

Գրքում չկար Գերմանիայում բարոնի ունեցած որևէ արկած, և շուտով հրատարակվում են լրացումները՝ Հենրիխ Շնորրի (1794-1800) «Մյունխհաուզենի արկածների լրացում» գիրքը, որտեղ ներկայացված Մյունխհաուզենի բազմաթիվ արկածներ տեղի են ունեցել արդեն Գերմանիայում, և Կարլ Իմերմանի «Մյունխհաուզեն։ Պատմություն արաբենիքում» (1839), որտեղ որպես պատմող ներկայանում է բարոնի թոռը (ժառանգը)։

Մյունխհաուզենի մասին գրքի ռուսերեն առաջին թարգմանությունը (ավելի ճիշտ, ազատ վերապատմումը) պատկանում է Ն. Պ. Օսիպովի գրչին։ Այն հրատարակվել է 1791 թվականին «Հաճելի չէ, մի լսիր, բայց ստելուն մի խանգարիր» (ռուս.՝ «Не любо — не слушай, а лгать не мешай») խորագրով[7]։

Գրական հերոս բարոն Մյունխհաուզենը Ռուսաստանում մեծ հռչակ է ձեռք բերել Կ. Ի. Չուկովսկու շնորհիվ, որը Ռասպեի գիրքը հարմարեցրել է երեխաների համար։ Այդտեղ բարոնի ազգանունը կրճատված է մինչև «Մյունխհաուզեն», քանի որ Չուկովսկին ընտրել է ոչ թե գրադարձությունը, այլ գլխավոր հերոսի ազգանվան միջազգային տառադարձումը։

Բարոն Մյունխհաուզենի կերպարի մեկնաբանությամբ զբաղվել են բազմաթիվ հեղինակներ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում՝ ձևավորված կերպարը (գործող անձը) լրացնելով նոր գծերով ու արկածներով։ Օրինակ՝ Սիգիզմունդ Կրժիժանովսկու «Մյունխհուզենի վերադարձը» վիպակում (1927-1928) 1920-ական թվականներին բարոնի ճանապարհորդությունը Խորհրդային Միություն ներկայացվում է որպես «փիլիսոփա-գիտնականի և երազողի, որը սուսերամարտում է ճշմարտության դեմ»[8]։

Բարոն Մյունխհաուզենի կերպարն զգալիորեն զարգացել է խորհրդային կինոմատոգրաֆիայի մեջ։ «Այդ նույն Մյունխհաուզենը» ֆիլմում, որի սցենարի հեղինակը Գրիգորի Գորինն է, բարոնին տրված են բնավորության վառ ռոմանտիկ գծեր՝ աղավաղելով Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզենի անձնական կյանքի որոշ փաստեր։ «Բարոն Մյունխհաուզենը» մուլտֆիլմում բարոնը օժտված է դասական հատկանիշներով՝ պայծառ ու հոյակապ։

2005 թվականին Ռուսաստանում տպագրվել է Վլադիմիր Նագովո-Մյունխհաուզենի «Բարոն Մյունխհաուզենի մանկության և պատանեկության արկածները» գիրքը[9], որը դարձել է բարոն Մյունխհաուզենի մանկության և պատանեկան արկածների (բարոնի ծնունդից մինչև Ռուսաստան մեկնելը) մասին առաջին գիրքը։ Այդ գրքի շնորհիվ գրականության մեջ հայտնվել է նոր կերպար և գործող անձ՝ «պատանի բարոն Մյունխհաուզենը», փաստորեն գրվել է Ռասպեի ստեղծագործության «բացակայող» առաջին մասը։

Իրական և գրական Մյունխհաուզենի արտաքին տեսքը խմբագրել

 
Մյունխհաուզենը պատմություն է պատմում: Լատվիայի դրոշմանիշ, 2005 (Mi #633)

Մյունխհաուզենի միակ դիմանկարը, որը Գ. Բրուկների աշխատանքն էր, և որտեղ Մյունխհաուզենը պատկերված էր կիրասիրի համազգեստով, ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Այդ դիմանկարի լուսանկարները և նրա նկարագրությունը Մյունխհաուզենի մասին պատկերացում են տալիս որպես ուժեղ ու համաչափ մարմնակազմվածքով մարդու, ինչը միշտ անհրաժեշտ պահանջ է եղել կիրասիրների զորամասում՝ մարդու ֆիզիկական որակների նկատմամբ ամենապահանջկոտ ծանր հեծելազորի տեսակում ծառայելու համար, և այդ ժամանակի համար նորաձև հարթ սափրված կլոր կանոնավոր դեմքով։ Ֆիզիկական ուժը նրանց ընտանիքում ժառանգական հատկանիշ էր։ Մյունխհաուզենի զարմիկը՝ Ֆիլիպը, կարող էր երեք մատները մտցնել երեք հրացանների փողերի մեջ և դրանք բարձրացնել[10]): Եկատերինա II-ի մայրը իր օրագրում հատկապես նշել է պատվո պահակախմբի հրամանատարի «գեղեցկությունը»։

Մյունխհաուզենի՝ որպես գրական հերոսի տեսողական կերպարը նիհար ծերուկն է կամ նիհար, շատ սովորական մարմնակազմվածքով, սրածայր ոլորած բեղերով և այծմորուքով մարդը։ Այդ կերպարն ամրապնդվել է Գյուստավ Դորեի քրեստոմատիական նկարազարդումների շնորհիվ (1862)։ Բեղավոր բարոն-հեծելազորայինին պատկերել են նաև ավելի վաղ, ներառյալ Ջորջ Կրուկշենկի նկարազարդումներում, որոնք, ըստ երևույթին, հիմնված էին Հեղափոխական և Նապոլեոնյան պատերազմների տարիներին գերմանացի հեծելազորայինների շրջանում բեղեր պահելու նորաձևության վրա։

Նման ձևով՝ կոկիկ բեղերով, բարոն է պատկերված գերմանացի նկարիչ Թեոդոր Հոսեմաննի՝ 1840 թվականի գերմանական հրատարակության նկարազարդումներում։ Հետաքրքրական է, որ իր հերոսին մորուք պարգևելով, Դորեն (ընդհանուր առմամբ շատ ճշգրիտ պատմական մանրամասներում, անգամ Բուրգերի վեպի համար ընդգծված գրոտեսկային նկարազարդումների շարքում) թույլ է տվել ժամանակագրական սխալ, քանի որ 18-րդ դարում մորուք չէին պահում։ Սակայն հենց Դորեի ժամանակ էր, որ մորուքները Նապոլեոն III-ի կողմից նորից ներառվեցին նորաձևության մեջ։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ Մյունխհաուզենի հայտնի «կիսանդրին»՝ «Mendace veritas» («Ճշմարտություն ստի մեջ»}}) նշանաբանով և 3 բադերի «զինանշանի» պատկերով (ինչպես երեք մեղուները Բոնապարտի զինանշանի վրա), ունեցել է ժամանակակիցներին հասկանալի քաղաքական ենթատեքստ կայսեր ծաղրանմանակմամբ ([11]):

Էկրանավորումներ խմբագրել

Անվանում Երկիր Թվական Նշումներ
«Բարոն Մյունխհաուզենի հալյուցինացիաները» (ֆր.՝ «Les Aventures de baron de Munchhausen»)[12]   Ֆրանսիա 1911 Ժորժ Մելիեսի կարճամետրաժ ֆիլմը
«Մյունխհաուզենի արկածները»   ԽՍՀՄ 1929 Նկարած մուլտֆիլմ։ Ռասպեի գրքի հայրենական առաջին էկրանավորումը։ Ռեժիսոր՝ Դանիիլ Չերկես։
«Բարոն Պարծենկոտը» (չեխ․՝ «Baron Prášil»)[13]   Բոհեմիա և Մորավիա 1940 Ռեժիսոր՝ Մարտին Էրիկ։
«Մյունխհաուզեն» (գերմ.՝ «Münchhausen»)[14]   Գերմանիա 1943 Ռեժիսոր՝ Յոզեֆ ֆոն Բաքի, գլխավոր դերում՝ Հանս Ալբերս։ Հնչյունային, գունավոր։
«Բարոն Մյունխհաուզեն» (չեխ․՝ Baron Prášil)[15]   Չեխոսլովակիա 1961 Ֆիլմ մուլտիպլիկացիայով, գլխավոր դերում՝ Միլոշ Կոպեցկի։
«Բարոն Մյունխհաուզենի արկածները»   ԽՍՀՄ 1967 Տիկնիկային մուլտֆիլմ
«Բարոն Մյունխհաուզենի նոր արկածները»   ԽՍՀՄ 1972 20-րդ դարում բարոնի արկածների մասին կարճամետրաժ ֆիլմ երեխաների համար։ Ռեժիսոր՝ Ա. Կուրոչկին, գլխավոր դերում՝ Յուրի Սարանցև։
«Մյունխհաուզենի արկածները»   ԽՍՀՄ /   Ռուսաստան 1973-1995 Մուլտիպլիկացիոն սերիալ
«Այդ նույն Մյունխհաուզենը»   ԽՍՀՄ 1979 Ֆանտազիա Ռասպեի մոտիվներով։ Ռեժիսոր՝ Մարկ Զախարով, սցենարի հեղինակ՝ Գրիգորի Գորին, գլխավոր դերում՝ Օլեգ Յանկովսկի։
«Լեգենդար բարոն Մյունխհաուզենի անհավատալի արկածները» (ֆր.՝ «Les Fabuleuses aventures du legendaire Baron de Munchausen»)[16]   Ֆրանսիա 1979 Մուլտֆիլմ
«Լուսնի բնակիչների գաղտնիքը»   Ֆրանսիա 1982 Լիամետրաժ մուլտֆիլմ
«Բարոն Մյունխհաուզենի արկածները»   Միացյալ Թագավորություն 1988 Ռեժիսոր՝ Թերրի Գիլլիամ, ռեժիսոր՝ Ջոն Նևիլ։
«Մյունխհաուզենը Ռուսաստանում»   Բելառուս 2006 Կարճամետրաժ մուլտֆիլմ։ Ռեժիսոր՝ Վլադիմիր Պետկևիչ։
«Բարոն Մյունխհաուզենի նոր, բոլորին անհայտ արկածները»   Ռուսաստան 2007 Կարճամետրաժ մուլտֆիլմ։ Ռեժիսոր՝ Սերգեյ Անտոնով։
«Բարոն Մյունխհաուզեն» (գերմ.՝ Baron Münchhausen)   Գերմանիա 2012 2-սերիաանոց, գլխավոր դերում՝ Յան Յոզեֆ Լիֆերս։

Ներկայացումներ (երաժշտական և դրամատիկական) խմբագրել

2010 թվականին Օդեսայի երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոնում բեմադրվել է Ալեքսեյ Կոլոմիյցևի «Մյունխհաուզենի արկածներն Ուկրաինայում» մյուզիքլը։

2010 թվականի դեկտեմբերի 3-ին ցուցադրվել է «Բարոն Մյունխհաուզենը» ուկրաինական առաջին պարային մյուզիքլը, որում օգտագործվել են 3D-տեխնոլոգիաներ։ Նրա բեմադրող ռեժիսորն էր ուկրաինացի հայտնի խորեոգրաֆ, ՍՏԲ հեռուստաալիքի «Պարում են բոլորը» և «Україна має талант» նախագծերի կրեատիվ պրոդյուսեր Կոնստանտին Տամիլչենկոն։ Մյուզիքլում ընդգրկված են եղել 35 պարողներ, «Պարում են բոլորը» պարային շոուի երեք եթերաշրջանների լավագույն մասնակիցները։

2015 թվականի դեկտեմբերի 5-ին «Սպասկայայի թատրոնի» բեմում (քաղաք Կիրով) տեղի է ունեցել «Մյունխհաուզեն» ներկայացման պրեմիերան, որի ռեժիսորը Ստեփան Պեկտեևն է, սցենարի հեղինակը՝ Կատերինա Անդրեևան, կոմպոզիտորը՝ Ռոման Ցեպելևը։ Ներկայացման վրա աշխատող թիմի ուշադրության կենտրոնում հենց բարոնի կերպարն է։ Պատմություններ պատմելու նրա տաղանդը բնույթով նման է արտիստի տաղանդին։ Այսպիսով՝ ներկայացումը ոչ թե բարոն Մյունխհաուզենի արկածների մասին պատմությունների նկարազարդում կամ վերապատմում է, այլ նրա ստեղծողների խորհրդածություններն են թատրոնի և արտիստի մասնագիտության մասին[17]։

Հուշարձաններ խմբագրել

  • 1970 թվականին Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում տեղադրվել է բարոն Մյունխհաուզենի հուշարձանը։ Նրա հեղինակները (Մ. Անդրեյչուկ և Գ. Մամոնա) ներկայացրել են էպիզոդ բարոնի այն պատմությունից, որտեղ Մյունխհաուզենն ստիպված է եղել սլանալ կես ձիով[18]։
  • 2004 թվականի օգոստոսի 28-ին Մոսկվայում՝ «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարևանությամբ, «Մշակույթների երկխոսություն – մեկ աշխարհ» հիմնադրամը տեղադրել է քանդակագործ Անդրեյ Օռլովի քանդակագործական կոմպոզիցիան՝ նվիրված այն էպիզոդին, որտեղ բարոնը քաշում է իր մազերից՝ ձիու հետ ճահճից դուրս գալու համար։ Հուշարձանի բացմանը մասնակցել է «Այդ նույն Մյունխհաուզենը» ֆիլմում բարոնի դերակատար Օլեգ Յանկովսկին[19]։
  • 2005 թվականի հունիսի 18-ին Կալինինգրադի Կենտրոնկան զբոսայգում տեղադրվել է բարոնի հուշարձանը, որը երկաթե հարթ ուղղանկյուն է, որի կենտրոնում բարոնը նստած է ռումբի վրա։ Հուշարձանը նվիրել էր Բոդենվերդեր քաղաքի վարչությունը՝ «Բոդենվերդեր-Կալինինգրադ» միջազգային զբոսաշրջային երթուղի կազմակերպելու հույսով։ Դրանից առաջ մի քանի տարի անընդմեջ «Գերմանա-ռուսական տուն» (Կալինինգրադ) առևտրային կազմակերպության աշխատակիցները տարածել են իրենց կողմից հորինված պատմություններ ու լեգենդներ այն մասին, որ Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզենը երկու անգամ եղել է Քյոնիգսբերգում, անցկացրել են տարբեր միջոցառումներ՝ ինչ-որ կերպ այդ իրադարձությունը հավերժացնելու նպատակով և Կալինինգրադի վարչակազմին համոզելու համար, որ նման երթուղի ստեղծվի, սակայն այն չի ստացվել։
  • 2008 թվականի փետրվարի 20-ին «Մշակույթների երկխոսություն – մեկ աշխարհ» հիմնադրամը Բոդենվերդում տեղադրել է «Բարոն Մյունխհաուզենը» քանդակագործական կոմպոզիցիան[20], որը նման է 2004 թվականի օգոստոսի 28-ին Մոսկվայում տեղադրածին։
  • Բարոն Մյունխհաուզենի երկաթակուռ ճտքակոշիկը և նրա սուրը զարդարում են Կալինինգրադի «Ձկների գյուղ» ազգագրական առափնյա համալիրը։ Հուշարձանը տեղադրվել է 2011 թվականի օգոստոսին։ Այդտեղից ոչ հեռու «Մյունխհաուզենի թոռնիկները» (բարոնի երկրպագուների կալինինգրադյան ակումբ) Պրեգոլի գետի հատակից հանել են հին ճտքակոշիկ և պնդել, որ այն պատկանել է բարոնին (այս կորստի պատմությունը հակասական է, բայց անկասկած ճշմարիտ է, ինչպես կենսասեր հերոսի բոլոր արկածները)։ Այնուհետև երկարաճիտք այդ կոշիկը հավերժացրել են մետաղի մեջ, և դրա օգնությամբ յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ Մյունխհաուզենի երկրպագուների ակումբին։ Դրա համար բավական է հագնել լեգենդար կոշիկը և, բռնելով բարոնի սրի երախակալից, երդվել երբեք չստել, ինչպես և վարվել է նրա հռչակավոր տերը։
  • 2010 թվականի հոկտեմբերի 9-ին Բենդերում (Մերձդնեստր) տեղադրվել է Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզենի կիսանդրին՝ ի հիշատակ Բենդերի ամրոցի գրոհի և ռումբի վրա թռիչքին։ Հենց Բենդեր բերդում է բարոն Մյունխհուզենը մեծացրել թնդանոթի ռումբի թռիչքի հեռավորությունը։ Այդ իրադարձությունները ներկայացված են Մյունխհաուզենի՝ ռումբի վրա նստած թռչելու պատմության մեջ։
  • 2014 թվականի մայիսին Մյունխհաուզենի հուշարձանը տեղադրվել է Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզի Գլուբոկոե քաղաքում։
  • Մյունխհաուզենին նվիրված հուշարձան կա Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքում, որտեղ նա պատկերված է թնդանոթի ռումբը ձեռքին։
  • 2016 թվականին Մյունխհաուզենի հուշարձանը տեղադրվել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Գուրևսկ քաղաքում։ Բարոնը պատկերված է ռումբի վրա։
  • Բրատիսլավայի Տորգովայա փողոցում բրոնզե մետրանոց Մյունխհաուզենը թռչում է ռումբի վրա[21]։
 
Հուշարձան Մոսկվայի «Երիտասարդական» փողոցում
Հուշարձան Մոսկվայի «Երիտասարդական» փողոցում  
 
Բարոնի հուշարձանը Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում
Բարոնի հուշարձանը Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում  
 
Բարոնի հուշարձանը Բոդենվերդերում
Բարոնի հուշարձանը Բոդենվերդերում  
 
Մյունխհաուզենի հուշարձանը Եսենտուկիում
Մյունխհաուզենի հուշարձանը Եսենտուկիում  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Who Named It?
  4. 4,0 4,1 4,2 4,3 Юрий Кудлач Барон Мюнхгаузен в жизни и в литературе // Наука и жизнь. — 2017. — № 3. — С. 90-95. — URL: http://www.nkj.ru/archive/articles/30845/
  5. Борис Алмазов Петербург — столица русской гвардии. История гвардейских подразделений. Структура войск. Боевые действия. Выдающиеся личности. — М.: Центрполиграф, 2015. — 2000 экз. — ISBN 978-5-227-05917-8
  6. Record #30329081 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  7. Пухов В. В. Осипов Николай Петрович // Словарь русских писателей XVIII века. / Вып. 2. — СПб.: Наука, 1999.
  8. Перельмутер В. «Когда не хватает воздуха». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. «Приключения юного барона Мюнхгаузена». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  10. Осипова В. Н. «Литературно-познавательная игра «Тот ли Мюнхгаузен?»». // Брестская областная библиотека им. М. Горького. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  11. Տես Նապոլեոն III-ի դիմանկարը։
  12. Aventures de baron de Munchhausen, Les (1911)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  13. Baron Prášil (1940)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  14. Münchhausen (1943)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  15. Baron Prášil (1961)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  16. Les Fabuleuses aventures du legendaire Baron de Munchausen, (1979)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  17. Мэри лазарева Нескромное обаяние вранья // еженедельная информационно-аналитическая газета. — 2015. — № 50 (911).
  18. Хмельницький культурний: з минулого в майбутнє. Культурна спадщина та культурні осередки міста Хмельницького / С.Єсюнін. — Хмельницький, 2006. — С. 54—55.
  19. «Памятник барону Мюнхгаузену установят в столице сегодня» (ռուսերեն). Правда.ру. 2004 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  20. «Памятник барону в Германии».
  21. Statua Barone di Munchausen — via Obchodna nr. 31

Գրականություն խմբագրել

  • Барон Мюнхгаузен — Российский кирасир // Российский Архив: История Отечества в свидетельствах и документах XVIII—XX вв.: Альманах / А. Л. Налепин. — М. : ТРИТЭ, 1995. — Т. VI. — 704 с.
  • Издания «Приключений барона Мюнхгаузена» на русском языке / Составитель А. Н. Макаров // Удивительные путешествия на суше и на море, военные походы и весёлые приключения Барона фон Мюнхгаузена, о которых он обычно рассказывает за бутылкой в кругу своих друзей / Г. А. Бюргер ; Р. Э. Распе ; перевод В. С. Вальтман под редакцией А. Н. Макарова ; издание подготовил [статьи, примечания, библиография] А. Н. Макаров ; ответственный редактор Б. И. Пуришев. — М. : Наука, 1984. — Приложения. — С. 357—363. — 368 с. — (Литературные памятники / Академия наук СССР ; председатель редколлегии Д. С. Лихачёв).
  • Макаров А. Н. Книга о Мюнхгаузене в России : статья // Удивительные путешествия на суше и на море, военные походы и весёлые приключения Барона фон Мюнхгаузена, о которых он обычно рассказывает за бутылкой в кругу своих друзей / Г. А. Бюргер ; Р. Э. Распе ; перевод В. С. Вальтман под редакцией А. Н. Макарова ; издание подготовил [статьи, примечания, библиография] А. Н. Макаров ; ответственный редактор Б. И. Пуришев. — М. : Наука, 1984. — Приложения. — С. 309—329. — 368 с. — (Литературные памятники / Академия наук СССР ; председатель редколлегии Д. С. Лихачёв).
  • Приключения и злоключения барона М-г-з-на // Родина. — 1999. — № 1. — С. 52—57.
  • Макаров А. Н. «Приключения барона Мюнхгаузена» : статья // Удивительные путешествия на суше и на море, военные походы и весёлые приключения Барона фон Мюнхгаузена, о которых он обычно рассказывает за бутылкой в кругу своих друзей / Г. А. Бюргер ; Р. Э. Распе ; перевод В. С. Вальтман под редакцией А. Н. Макарова ; издание подготовил [статьи, примечания, библиография] А. Н. Макаров ; ответственный редактор Б. И. Пуришев. — М. : Наука, 1984. — Приложения. — С. 251—308. — 368 с. — (Литературные памятники / Академия наук СССР ; председатель редколлегии Д. С. Лихачёв).
  • Мюнхгаузиады // Новый энциклопедический словарь: В 48 томах (вышло 29 томов). — СПб., Пг., 1911—1916.

Արտաքին հղումներ խմբագրել