Կարլ Ռիտտեր (օգոստոսի 7, 1779(1779-08-07)[1][2][3][…], Կվեդլինբուրգ, Գերմանիա[4] - սեպտեմբերի 28, 1859(1859-09-28)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական միություն[4]), գերմանացի աշխարհագրագետ։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1820), Պրուսական ԳԱ անդամ (1822), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1835)։ «Erdkunde» («Երկրագիտություն») աշխատության մեջ (այս տերմինն առաջինը գործածել է Ռիտտեր․) զարգացրել և պրոպագանդել է համեմատական մեթոդը աշխարհագրության մեջ։

Կարլ Ռիտտեր
Karl Ritter
Ծնվել էօգոստոսի 7, 1779(1779-08-07)[1][2][3][…]
Կվեդլինբուրգ, Գերմանիա[4]
Մահացել էսեպտեմբերի 28, 1859(1859-09-28)[1][2][3][…] (80 տարեկան)
Բեռլին, Գերմանական միություն[4]
ԳերեզմանSt. Marien- und St. Nikolai-Friedhof I
Բնակության վայր(եր)Պրուսիայի թագավորություն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, համալսարանի դասախոս և բուսաբան
Հաստատություն(ներ)HU Berlin
Գործունեության ոլորտաշխարհագրություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5]
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան և HU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Հայտնի աշակերտներՖրանց Բոաս, Detmar Wilhelm Soemmerring?, Էլիզե Ռեկլյու և Մաքս Շտիրներ
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)C.Ritter
Ստորագրություն
Изображение автографа
 Carl Ritter Վիքիպահեստում

Ռիտտերի կենդանության ժամանակ լույս են տեսել նրա 19 հատոր աշխատությունները՝ նվիրված Ասիայի և Աֆրիկայի երկրներին։ Հասարակական երևույթները բացատրելիս։ Ռիտտեր հետևել է աշխարհագրական դետերմինիզմին։ Ռիտտեր փորձել է ապացուցել բնության որոշիչ ազդեցությունը ժողովուրդների ճակատագրի վրա, «հիմնավորել» եվրոպական ժողովուրդների աշխարհում գերիշխելու իրավունքը, որը նպաստել է գեոպոիտիկայի ձևավորմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։