Կարլ Ուրբան

նորզելանդացի դերասան

Կարլ Ուրբան[2] (անգլ.՝ Karl-Heinz Urban,հունիսի 7, 1972(1972-06-07), Վելինգտոն, Նոր Զելանդիա[1]), նորզելանդիացի կինոյի և հեռուստատեսության դերասան, առավել հայտնի է բրիտանական «Դատավոր Դրեդ 3D» ֆիլմում դատավոր Դրեդի, «Աստղային ճանապարհին» ֆիլմում՝ բժիշկ Լեոնարդ Մակքոյի, «Մատանիների տիրակալը» եռագրությունում՝ Էոմերի, «Մարտիկների թագուհի Զենա» սերիալում՝ Կեսարի և Կուպիդոնի և «Տղաներ» հեռուստասերիալում Բիլի Բուտչերի դերով։

Կարլ Ուրբան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1972(1972-06-07) (51 տարեկան)
ԾննդավայրՎելինգտոն, Նոր Զելանդիա[1]
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մայրենի լեզուանգլերեն և գերմաներեն
ԿրթությունՎելինգտոն քոլեջ և St Mark's Church School?
ԵրկերՄատանիների տիրակալը. Երկու ամրոց և Տղաները (հեռուստասերիալ)
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
 Karl Urban Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարլ Հայնց Ուրբանը ծնվել է 1972 թվականի հունիսի 7-ին Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում՝ գերմանացի գաղթականի՝ կաշվե արհեստանոցի տիրոջ ընտանիքում։ Ութ տարեկանում առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսային հաղորդումներում։ Սովորել է եկեղեցական դպրոցում, ընդունվել է Վելինգթոնի վիկտորիանական համալսարան, որն ավարտել նրան խանգարել է կինոյում արագ զարգացող կարիերան։

Կինոյում առաջին դերը եղել է 1991 թվականին «Շնաձուկը այգում» ոստիկանական դրամատիկական սերիալում։ 1993-ին Կարլին դեր է առաջարկվել «Շորթլանդ սթրիթ» կինոնկարում։ 1990-ական թվականների կեսերին նա հայտնվել էր «Մարտիկների թագուհի Զենա» և «Հերակլեսի զարմանալի ճամփորդությունները» ամերիկյան հեռուստասերիալների կազմում, որոնք նկարահանվել էին ամբողջ աշխարհում։ Կարլի կարիերայի համար կարևոր դեր է դարձել ֆերմերի դերը «Կաթի գինը» (2001) ֆիլմում, որի շնորհիվ նրան ճանաչել են ամբողջ աշխարհում։

Անձնական կյանք խմբագրել

2004 թվականի սեպտեմբերի 16-ին ամուսնացել է դիմահարդար Նատալի Վիհոնգիի հետ։

Դաստիարակել է երկու որդիներին՝ Հանթերին և Ինդիանային։ Կրտսեր որդին իր անունը ստացել է Ինդիանա Ջոնսի պատվին։ Զույգը բաժանվել է 2014 թվականի հունիսին[3]։ 2014 թվականի նոյեմբերից հանդիպել է դերասանուհի Քեթի Սաքսոֆի հետ[4][5]։

Ճանաչում և մրցանակներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնորինակ անվանում Դեր
1991 ս Շնաձուկը այգում Shark in the Park Ռոան Մերդոխ
1993—1994 ս Շորթլանդ սթրիթ Shortland Street Ջեյմի Ֆորեսթ
1996—1998 ս Հերկուլես։ Լեգենդար ճանապարհորդություն Hercules: The Legendary Journeys Հուլիոս Կեսար/Էրոս
1996—2001 ս Մարտիկների թագուհի Զենա Xena: Warrior Princess Հուլիոս Կեսար/Էրոս/Եղբայր Մայլ (s1e19) / Գոռ (s5e)
1998 ֆ Կանխատեսում Heaven Աղբահան
2000 ֆ Տիեզերական կոմիսար The Privateers Կապիտան Էրան Դրևիկ
2000 ֆ Դևեր The Irrefutable Truth About Demons Հարի Բոլլարդ
2000 ֆ Կաթի գինը The Price of Milk Ռոբ
2002 ֆ Ուրվական նավը Ghost Ship Մանդեր
2002 ֆ Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց The Lord of the Rings: The Two Towers Էոմեր
2003 ֆ Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց The Lord of the Rings: The Two Towers Էոմեր
2004 ֆ Ռիդիկի Քրոնիկները The Chronicles of Riddick Վակո
2004 ֆ Բորնի գերակշռությունը The Bourne Supremacy Կիրիլ
2005 ֆ Doom Doom Ջոն Գրիմ (դեսանտային դեւը (անգլ. Reaper))
2006 ֆ Փոթորիկ պարզ երկնքում Out of the Blue Նիկ Հարվի
2007 ֆ Հետք Pathfinder Ուրվական
2008 ս Քվեարկման Մակարդակ Comanche Moon ռեյնջեր Վուդրոու Ֆ. Կոլլ
2009 ֆ Աստղային ճանապարհին Star Trek դոկտոր Լեոնարդ «Բոունզ» Մակքոյ
2009 ֆ Անցնելով սև ջրերը Black Water Transit Էրլ Փայք
2010 ֆ Եվ խավարը կգա And Soon the Darkness Մայքլ
2010 ֆ ՌԷԴ Red Ուիլյամ Կուպերը
2011 ֆ Հովիվ Priest Ուիլյամ Կուպեր
2012 ֆ Դատավոր Դրեդ 3D Dredd Դատավոր Դրեդ
2013 ֆ Ռիդիկ Riddick Վակո
2013—2014 ս Գրեթե մարդ Almost Human Ջոն Քենեքս
2013 ֆ Զբոսանք դինոզավրերով 3D Walking with Dinosaurs 3D հորեղբայր Զաք
2014 ֆ Ձեղնահարկ The Loft Վինսենթ Սթիվենսը
2014 ֆ Գեղեցկություն The Wonder հյուպատոս Ուիլյամ Սթենլի
2016 ֆ Փիթը և իր վիշապը Pete's Dragon Գավին
2017 ֆ Թոր։ Ռագնարյոկ Thor: Ragnarok Դահիճ
2017 ֆ Լռության երդումը Acts of Vengeance Սպա Հենք Ստրոդը
2019 ս Տղաներ The Boys Բիլլի Բաթչեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1012273547 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Карл Урбан (KARL URBAN). Биография, фильмография, обои, факты из жизни, коллекция фотографий и многое другое.
  3. «Karl Urban and wife separate». New Zealand Herald (անգլերեն). 2014 թ․ հունիսի 28. 1170-0777. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «The Diary: Karl Urban's new romance gets serious». New Zealand Herald (անգլերեն). 2015 թ․ հունվարի 9. 1170-0777. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. Kevin Winter. «Katee Sackhoff & Karl Urban from Comic-Con 2016: Star Sightings» (անգլերեն). E!. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ուրբան» հոդվածին։