Կարլ Նիլսեն

դանիացի կոմպոզիտոր

Կարլ Ավգուստ Նիլսեն (դան․՝ Carl August Nielsen, հունիսի 9, 1865(1865-06-09)[1][2], Sortelung, Ֆոբորգ Միտֆյուն, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[3] - հոկտեմբերի 3, 1931(1931-10-03)[1][2][4][…], Կոպենհագեն, Դանիա[3]), դանիացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և երաժշտության մանկավարժ։ Նա դանիական մշակույթի մեծագույն դեմքերից մեկն է։ Համարվում է ժամանակակից դանիական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը։

Կարլ Նիլսեն
Բնօրինակ անունդան․՝ Carl Nielsen
Ի ծնե անունդան․՝ Carl August Nielsen
Ծնվել էհունիսի 9, 1865(1865-06-09)[1][2]
Sortelung, Ֆոբորգ Միտֆյուն, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[3]
Երկիր Դանիա և Դանիա
Մահացել էհոկտեմբերի 3, 1931(1931-10-03)[1][2][4][…] (66 տարեկան)
Կոպենհագեն, Դանիա[3]
ԳերեզմանVestre Cemetery
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունդիրիժոր, դասական կոմպոզիտոր, պարուսույց, ինքնակենսագիր, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար
Գործիքներflugelhorn?, դաշնամուր, ջութակ[5][6], alto trombone?[6], Շեփոր[5] և Բյուգելհոռն[3]
ԿրթությունRoyal Danish Academy of Music?
ԱմուսինԱննա Մարի Կարլ-Նիլսեն[7]
Պարգևներ
Դանեբրոգ շքանշան
Կայքcarlnielsen.dk
Ստորագրություն
Ստորագրություն
 Carl Nielsen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Կարլ Նիլսեն - 1879 թվական
 
Դանիա Կարլ Նիլսենի մանկության տուն

Նիլսենը ծնվել է Ֆյուն կղզու Նյոր Լինդելս գյուղում։ Նրա հայրը ներկարար է եղել, և դրա հետ մեկտեղ նաև կարողացել է նվագել ջութակ և կոռնետ։ Նիլսենի մայրը ժողովրդական երգեր է երգել, իսկ հորեղբայրը՝ Հանս Անդերսենը (1837–1881), տաղանդավոր երաժիշտ է եղել[8][9]։ Նրա հայրը հաճախ է նվագել գյուղի տոներին։ Ութ տարեկանում Նիլսենը սկսել է ջութակ նվագել սովորել և այդ ժամանակվանից էլ երաժշտություն գրելու իր առաջին փորձերն է կատարել։

Տասնչորս տարեկանում նվագել է Օդենսե քաղաքի գնդի զինվորական նվագախմբում, որտեղ տիրապետել է բյուգելհոռն և տրոմբոն փողային գործիքներին։ Դրանց հետ համատեղ շարունակել է ջութակ նվագել։ Նիլսենը նվագախմբում ծառայել է չորս տարի։ 1883 թվականի մայիսին նրան հաջողվել է այցելել Կոպենհագեն, որտեղ էլ հանդիպել է ժամանակի հայտնի դանիացի երաժիշտների, մասնավորապես կոմպոզիտոր Նիլս Գադեին։ Գադեին հավանություն է տվել նրա ստեղծագործություններին և [Ն 1] խորհուրդ է տվել երաժշտական Թագավորական ակադեմիա ընդունվել։ Նիլսենը սովորել է ակադեմիայում։ Նրան ջութակ է դասավանդել Վալդեմար Տոֆտեն, իսկ երաժշտության տեսություն՝ Գադեն։ Նիլսենը 1886 թվականին ավարտելով ուսումը՝ սկսել է իր ինքնուրույն ստեղծագործական ուղին։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Նիլսենը 1891 թվականին Դանիայի Թագավորական օպերայի նվագախմբում աշխատանքի է անցել՝ որպես ջութակահար և մշտական աշխատավարձ ստացել[10]։ Նա 1890- ական թվականներին եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, որտեղ ծանոթացել է Վագների և Ռիխարդ Շտրաուսի երաժշտությանը։ Նիլսենը հանդիպել է Բրամսին, Բուզոնի Ֆորուչոյին, նկարիչ Էդվարդ Մունկին և այլ մշակութային գործիչների։ Այդ ժամանակաշրջանին է վերաբերվել Նիլսենի առաջին խոշոր ստեղծագործությունները՝ Առաջին սիմֆոնիա g-moll, Hymnus Amoris կանտատը[11][12], երեք լարային քառյակները, մի շար դաշնամուրային ստեղծագործություններ, որոնք սկզբնական շրջանում մեծ հաջողություն չեն ունեցել։

Դիրիժորական գործունեություն և օպերաներ խմբագրել

 
Կարլ Նիլսենի ընտանիքը Լուգանդի Ֆուգլսանգ քաղաքում
 
«Սեուլ և Դավիթ»(Carl Nielsen),, Stockholm 1931

Նիլսենի ստեղծագործական հաջորդ շրջանը սկսվել է 1901 թվականին։ Նա գրել է իր առաջին՝ «Սաուլ և Դավիթ» օպերան[13] և երկրորդ՝ «Չորս խառնվածք» սիմֆոնիան[14]։ Նիլսենը XX դարի սկզբին սկսել է իր դիրիժորական գործունեությունը, որը շարունակել է մինչև կյանքի վերջ։ 1906 թվականին նա խմբավարել է իր «Դիմակահանդես» օպերայի առաջին ներկայացումը[Ն 2]: Նիլսենի անունը Եվրոպայում հայտնի է դարձել 1910 թվականի սկզբներին՝ «Երրորդ սիմֆոնիայի» («Sinfonia Espansiva») և ջութակի համերգի շնորհիվ։ Նա առաջարկ է ստացել ստանձնել դիրիժորի պաշտոնը Գյոթեբորգի սիմֆոնիկ համերգներին, որտեղ աշխատել է մի քանի տարի։ Այդ ժամանակահատվածում նա անդրադարձել է ֆոլկլոր և հոգևոր երաժշտությանը, ստեղծել ժողովրդական երգերի մի շարք կոմպոզիցիաներ։ Նրա ստեղծագործական գործունեության գագաթնակետը համարվել է Չորրորդ սիմֆոնիան՝ «Անզուսպը» (1916) և Հինգերորդ սիմֆոնիան (1922), որոնք գրվել են Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ։ Հինգերորդ սիմֆոնիան կոմպոզիտորի նորարարական աշխատանքներից մեկն էր, որը նշանավորել է անցումը դեպի ավելի ուշ ժամանակաշրջանի գործունեություն։ 1916 թվականից Նիլսենը դասավանդել է Կոպենհագենի երաժշտական Ակադեմիայում։

Գործունեության ուշ ժամանակաշրջան խմբագրել

Նիլսենի գործունեության վերջին ժամանակաշրջանը վերաբերվում է նրա կյանքի վերջին տասը տարիներին (1921-1931)։ Այս շրջանի ստեղծագործությունների շարքում են փողային գործիքների կվինտետը, ֆլեյտայի և կլառնետի նվագախմբային համերգները[15], Վեցերորդ սիմֆոնիան՝ «Հասարակը», մի շարք երգչախմբային և երգեհոնային ստեղծագործություններ։ Նիլսենը ինֆարկտից հետո՝ 1925 թվականին ստիպված է եղել կրճատել համերգային ելույթները, սակայն չդադարելով կրկին ստեղծագործել։ 1925 թվականին կոմպոզիտորը գրել է քննադատական էսսեների ժողովածու «Կենդանի երաժշտություն» վերնագրով։ 1927 թվականին գրել է ինքնակենսագրական գիրք՝ «Մանկությունը Ֆյունում», որը էկրանավորվել է 1994 թվականին Էրիկ Կլաուսենի[Ն 3] կողմից։

Ստեղծագործություններ խմբագրել

Նիլսենը հեղինակել է ավելի քան 160 ստեղծագործություններ, որոնցից առանձնանում են վեց սիմֆոնիաներ[Ն 4]: Այն կոմպոզիտորի ստեղծագործության գլխավոր ժանրն էր, որը լիովին բացահայտել էր Նիլսենի գեղագիտական դիրքերը, նրա տեսլականը աշխարհի մասին։ Սիմֆոնիայից սիմֆոնիա տեղի էր ունեցել ստեղծագորխական ոճի էվոլյուցիա և բացահայտվել նրա բնութագրական առանձնահատկությունները։ Կոմպոզիտորի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է զբաղեցրել համերգի ժանրը։ 1911 թվականին գրված ջութակի համերգը ստեղծվել էր կոմպոզիտորի ստեղծագործության միջին շրջանում՝ ռոմանտիկ սովորույթների ազդեցության ներքո։ Նիլսենի ֆլեյտայի (1926) և կլառնետի (1928) նվագախմբային համերգները նույնպես հայտնի են։ Դրանք ներառվել են երաժիշտների երգացանկում մինչև մեր օրերը։ Նիլսենի կամերային և վոկալ ստեղծագործությունները լայնորեն հայտնի են Դանիայում։ 1998—2009 թվականներին Կոպենհագենի W.Hansen հրատարակչությունում լույս է տեսել Նիլսենի երաժշտական ստեղծագործությունների ամբողջական քննադատական հավաքածուն՝ 32 հատորով։

Մահ խմբագրել

Նիլսոնը 1931 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունվել է Կոպենհագենի Ազգային հիվանդանոց սրտի կաթվածի հետևանքով։ Նա մահացել է 1931 թվականի հոկտեմբերի 3-ին, իր ընտանիքի շրջապատում։ Նրա վերջին խոսքերն էին. «Դուք կանգնած եք այստեղ, կարծես՝ ինչ որ բանի սպասեք»։

Թաղվել է Կոպենհագենի Արևմտյան գերեզմանատանը։ Նիլսենի հիշատակին է անվանվել Օդենսի համերգների «Տուն» գլխավոր համերգային սրահը[Ն 5]: Այն Օդենսեի Սիմֆոնիկ նվագախմբի հիմնական համերգային սրահն էր։ 1980 թվականին Օդենսեում տեղի է ունեցել Կարլ Նիլսենի անվան միջազգային մրցույթ։ Այդ մրցույթին մասնակցել են տարբեր երկրներից երիտասարդ ջութակահարներ, ֆլեյտահարներ, կլառնետիստներ, երգեհոնահարներ։

Ձայնագրություններ խմբագրել

Կարլ Նիլսենի սիմֆոնիաների ամբողջական ցիկլը ձայնագրել են դիրիժորներ Պավո Բերգլունդը, Գերբերտ Բլումստեդը, Օսմո Վյանսկան, Թեոդոր Կուչարը, Գենադի Ռոժդեստվենսկին, Յուն Ստուրգորդսը, Օլե Շմիդտը, Միխայել Շոնվանդտը, Նեմե Յարվին և Դուգլաս Բոստոկը։

Մեջբերումներ խմբագրել

  Եթե երաժշտությունը կարողանար խոսել և բացատրել իր էությունը, երևի նա կասեր ինչ որ նման բան. «Ես ամենուր և ոչ մի տեղ չեմ, ես սավառնում եմ ալիքների և անտառների գագաթներով, վայրի ճիչի և նեգրի պարի մեջ եմ, ես քնում եմ քարին և զրնգուն մետաղին։ Ինձ ոչ մեկ չի կարող բռնել, բայց բոլորը կարող են հասկանալ, իմ կյանքը տասն անգամ հարուստ է, իսկ մահը՝ հազար անգամ խորը։ Ես սիրում եմ անսահման լռության ընդարձակություն, բայց ավելի շատ ինձ դուր է գալիս այն խախտել։ Ես չգիտեմ ո՛չ տխրություն, ո՛չ ուրախություն, ո՛չ զվարճանք, ո՛չ ցավ, բայց ես կարող եմ արտասվել, ծիծաղել, ուրախանալ և վշտանալ՝ անսահման և անվերջ»[16]։
- Կարլ Նիլսեն
 

Նշումներ խմբագրել

  1. Կարլ Նիլսենի ստեղծագործություններն են՝ դաշնամուրային եռյակ g-moll, լարային քառյակ d-moll, ջութակային սոնատ G-dur։
  2. «Դիմակահանդես» օպերայի առաջին ներկայացումը գրել է 18-րդ դարի դրամատուրգ Լյուդվիգ Հոլբերգի կատակերգության սյուժեի հիման վրա։
  3. Էրիկ Կլաուսեն դանիացի կինոռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, բանաստեղծ, դրամատուրգ և երաժիշտ։ Նա համագործակցել է Լեյֆ Սիլվեսթեր Պետերսենի հետ, որի արդյունքում ստեղծել է փողոցային քաղաքական թատրոն, ապա ռոք խումբ «Կարմիր մայրիկ»։
  4. Նիլսենի վեց սիմֆոնիաներից ամենահայտնիները «Չորրորդը» և «Հինգերորդն» է։
  5. Օդենսեի սիմֆոնիկ նվագախումբը հիմնվել է 1946 թվականին Օդենսեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://mahlerfoundation.org/mahler/contemporaries/carl-nielsen/
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 https://www.carlnielsen.dk/gb/militaermusiker-i-odense/
  6. 6,0 6,1 https://vltava.rozhlas.cz/carl-nielsen-his-life-and-music-5171247
  7. Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
  8. «Carl Nielsen biografi · Carl Nielsen Selskabet». Carl Nielsen Selskabet (դանիերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «Historiens Hus - Carl Nielsens mødrende slægt». web.archive.org. 2015 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «Spillemand Carl August Nielsen». museum.odense.dk (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «Hymnus amoris • ru.knowledgr.com». ru.knowledgr.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «Кантата `Hymnus Amoris`, op. 12 - Нильсен, Карл - слушать онлайн, скачать, ноты». classic-online.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  13. «Карл Нильсен - Саул и Давид (1901) - опера в четырёх актах, Royal Danish Opera Chorus & Orchestra (1986) - 4 Марта 2012 - Погружение в классику». www.intoclassics.net. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  14. записи -, 09 11 2018Автор (2018 թ․ նոյեմբերի 9). «Карл Нильсен. Симфония № 2 «Четыре темперамента»». musicseasons (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. «Carl Nielsen - Flute Concerto, FS119 - Classical Archives». www.classicalarchives.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  16. «Карл Нильсен. Живая музыка (изд. 2005) - 26 Июня 2017 - Погружение в классику». www.intoclassics.net. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Lawson John. Carl Nielsen. — Լ., 1997.
  • Мамонтова Н. Л. Карл Нильсен. Инструментальное творчество. Диссертация на соискание ученой степени кандидата искусствоведения. — М.: 2007.

Արտաքին հղումներ խմբագրել