Կարլ Գուցկով (գերմ.՝ Karl Gutzkow, մարտի 17, 1811(1811-03-17)[2][3][4][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5] - դեկտեմբերի 16, 1878(1878-12-16)[2][3][4][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի գրող, հասարակական գործիչ, «Երիտասարդ Գերմանիա» գրական շարժման առաջնորդ։ Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է աստվածաբանություն և բանասիրություն։ 1838-1842 թթ. խմբագրել է «Տելեգրաֆ ֆյուր Դոյչլանդ» («Telegraph fur Deutschland») հանդեսը, որին աշխատակցել է երիտասարդ Ֆ․ Էնգելսը։ Գրել է վեպեր («Ոգու ասպետները», 1850-1851), դրամաներ։ Առավել տարածում է գտել «Ուրիել Ակոստա» (1847) ողբերգությունը (1958 թ. բեմադրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ Ուրիել Ակոստայի դերում հանդես է եկել Վահրամ Փափազյանը)։

Կարլ Գուցկով
գերմ.՝ Karl Gutzkow
Ծննդյան անունգերմ.՝ Karl Ferdinand Gutzkow[1]
Ծնվել էմարտի 17, 1811(1811-03-17)[2][3][4][…]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[5]
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1878(1878-12-16)[2][3][4][…] (67 տարեկան)
Վախճանի վայրՖրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]
ԳերեզմանՄայնի Ֆրանկֆուրտի գլխավոր գերեզմանատուն
Գրական անունLeonhard Falk[6], Karl Gutzkone և E. L. Bulwer
Մասնագիտությունլրագրող, գրող, վիպասան, դրամատուրգ և գրական քննադատ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն[1]
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Հայդելբերգի համալսարան, Ենայի համալսարան և HU Berlin[1]
Ժանրերվեպ
Կարլ Գուցկով Վիքիքաղվածքում
 Karl Gutzkow Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կարլ Գուցկով հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 258