Կարլ Անդրե

ամերիկացի արվեստագետ

Կարլ Անդրե (անգլ.՝ Carl Andre, սեպտեմբերի 16, 1935(1935-09-16)[1][2][3][…], Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - հունվարի 24, 2024(2024-01-24)[5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, քանդակագործ, մինիմալիզմի ներկայացուցիչ։

Կարլ Անդրե
անգլ.՝ Carl Andre
Ծնվել էսեպտեմբերի 16, 1935(1935-09-16)[1][2][3][…]
ԾննդավայրՔուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Վախճանվել էհունվարի 24, 2024(2024-01-24)[5] (88 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[6][4]
ԿրթությունՖիլիպսի ակադեմիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, land artist, վիզուալ արտիստ, նկարազարդող, գծանկարիչ, նկարիչ, Մարզական լրագրող, քանդակագործ և արվեստագետ
Ոճմինիմալիզմ
Թեմաներքանդակագործություն և պոեզիա[7]
Ներշնչվել էHollis Frampton?
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինԱնա Մենդետա[8]
Կայքcarlandre.net(անգլ.)
 Carl Andre Վիքիպահեստում

Անդրեի քանդակների կերպարային գծերը արտահայտում են օգտագործած արդյունաբերական նյութերը, մոդուլային միավորները, եռաչափության արտահայտումը՝ հաշվի առնելով բացասական և դրական տարածությունը։ Անդրեն ձգտում էր քանդակագործության լեզուն պահել ճշտորեն. քառակուսիներ, խորանարդներ, գծեր և դիագրամներ։ Կառույցների և տարածության ձևին հետևելով՝ Անդրեն շեշտը դնում էր տեղի և դիտողի հարաբերությունների վրա։ Նրա ստեղծագործությունները ընկած են գաղափար դառնալու և նյութականի միջև։

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Անդրեն ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 16-ին Քուինսում (Մասաչուսեթս)։ 1951-1953 թվականներին Անդովերում՝ Ֆիլիպսի ակադեմիայում, ուսանել է արվեստաբանություն (Մասաչուսեթս)։ Ակադեմիայում ուսանելու տարիներին նա ընկերացել է Հոլլիս Ֆրեմպտոնի հետ, ով ավելի ուշ ազդեցություն է ունեցել Անդրեի՝ քանդակագործության մասին արմատական մոտեցումների վրա։

Անդրեն ծառայել է ԱՄՆ-ի բանակում՝ Հյուսիսային Կարոլինայում, 1955-1956 թվականներին, իսկ 1956 թվականին վերադարձել է Նյու Յորք։ Նյու Յորքում Ֆրեմպտոնը Անդրեին ծանոթացրել է Կոնստանդին Բրանկուզիի հետ, ում շնորհիվ Անդրեն 1958-ին նորից հաստատեց կապը Ֆիլիպսի ակադեմիայի իր նախկին համակուրսեցի Ֆրենկ Ստելլայի հետ։ 1958-1960 Անդրեն կիսեց իր ստուդիան Ստելլայի հետ։

Վաղ շրջանի փայտե քանդակներում Անդրեի մեջ տեսնում ենք Բրանկուզիի ազդեցությունը, սակայն Ստելլայի հետ տարածության և ձևի մասին խոսակցությունները նրան տարան այլ ուղղություններով։ Ստելլայի հետ ստուդիան կիսելու ընթացքում նա ստեղծեց փայտե քանդակների այնպիսի շարք, ինչպիսին էին Radial Arm Saw (1959) և Maple Spindle Exercise (1959):

1960-1964 թվականներին Անդրեն Նյու Ջերսիում աշխատել է որպես դիրիժոր։ «Կապույտ օձիքի» փորձը ազդել է Անդրեի ստեղծագործական ձեռագրի վրա։ Հետագայում նրա համար անսովոր չէր հագնել կոմբինեզոն և կապույտ վերնաշապիկ նույնիսկ ամենապաշտոնական իրադարձությունների ժամանակ։

Այս ընթացքում Անդրեն հիմնականում կենտրոնացած էր տեքստեր գրելու վրա (միայն 1980 թվականին տպագրվել է «12 երկխոսությունների» գիրքը)։ Անդրեի հատուկ պոեզիան ցուցադրվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում, լիակատար ժողովածուն գտնվում է Ամստերդամի Ստեդելիքի թանգարանի հավաքածուում։

1960 թվականին Անդրեն կատարեց քանդակների շարքի ուրվագծեր, որը կոչեց «Էլեմենտներ»։ Նա նախընտրում էր այդ քանդակները պատրաատել ծառերի ստանդարտ հումքից՝ 12 × 12 × 36" (30.2 x 30.2 x 90.7 սմ)՝ օգտագործելով պարզագույն կազմավորումներ, սակայն միջոցների անբավարարության պատճառով չկարողացավ գնել փայտանյութ։ «Էլեմենտները» նույնիսկ թափոնների տեսքով օգտագործվում էին մոդուլային միավորների մեջ. մի սկզբունք, որը հիմնական դարձավ նրա հետագա աշխատանքների համար։

1965 թվականին Անդրեն առաջին անգամ իր քանդակները հրապարակայնորեն ներկայացրեց Tibor de Nagy պատկերասրահի «Shape and Structure» ցուցահանդեսին (հովանավոր՝ Henry Geldzahler): Անդրեի հակասական աշխատանքը՝ «Lever»-ը, ընդգրկված էր 1966 թվականի «Primary Structures» ցուցահանդեսում՝ Նյու Յորքի Հրեական թանգարանում։ 1970 թվականին Գուգենհայմի թանգարանում անցկացվեց Անդրեի անհատական ցուցահանդեսը։

1965 թվականին Կարլ Անդրեն քանդակի ասպարեզում հեղաշրջում կատարեց իր շրջադարձային աշխատանքներով (օրինակ՝ «37 Pieces of Work»-ը, որն առաջին անգամ ցուցադրվեց Գուգենհայմի թանգարանում 1970 թվականին), որոնք ընկած էին հատակին վերևում գտնվելու փոխարեն։ Անդրեն հանդիսատեսին հրավիրել էր, որպեսզի քայլեին քանդակների վրայով. այդպես նրանք կարող էին զգայական ցնցումներ ապրել տարբեր նյութերից, ինչպիսիք են, օրինակ, պողպատը և ալիումինը։ Այդպես հանդիսատեսը զգում է նաև քանդակի կենտրոնում և դրա սահմաններից դուրս գտնվելու տարբերությունը։

1969 թվականին Անդրեն օգնեց կազմակերպել Արվեստի աշխատողների կոալիցիա (Art Workers Coalition):

1970-ական թվականներին նկարիչը պատրաստեց մասշտաբային տեղադրումների շարք, ինչպիսին էր 1973 թվականի «Blocks and Stones»-ը, ինչպես նաև հանրային տարածքների համար նախատեսված աշխատանքները, օրինակ՝ «Stone Field Sculpture»-ը։

1972 թվականին Թեյթ պատկերասրահը գնեց Անդրեի «Equivalent VIII»-ը՝ աղյուսե հավաքածուն։ Վերջինս նա մի քանի անգամ ցուցադրել է առանց միջադեպերի, սակայն 1976 թվականին՝ The Sunday Times-ում տպագրվելուց հետո, հայտնվեց սկանդալի կենտրոնում։ «Աղյուսե բանավեճ»-ը Բրիտանիայում դարձավ ժամանակակից արվեստի ամենահայտնի վեճերից մեկի առիթը։

Աննա Մենդետայի ողբերգությունը խմբագրել

1979 թվականին Նյու Յորքի AIR պատկերասրահում երիտասարդ նկարիչներ Լեոն Գոլուբը և Նենսի Սփերոն Անդրեին ծանոթացրին ծագումով Կուբայից ավանգարդ նկարիչ Աննա Մենդետայի հետ։ Շուտով սկիզբ է առնում նրանց սիրավեպը։ 30-ամյա փոքրամարմին կնոջ ստեղծագործական ուժով հիացած՝ Կարլ Անդրեն նրա հետ ճամփորդում է Իտալիայով և Գերմանիայով, ներկայացնում նրան Նյու Յորքի գեղարվեստական բոմոնդին, օգնում կազմակերպել ցուցադրություններ։ Հարաբերությունների վեցերորդ տարում՝ 1985 թվականի հունվարին, Անդրեն և Մենդետան ամուսնացան։ Սակայն այն չամրացրեց անընդհատ վեճեր ստեղծող երկու ինքնատիպ նկարիչների միությունը։ 1985 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ամուսնու հետ վիճելուց հետո, Մենդետան ընկավ 34-րդ հարկի բնակարանի պատուհանից և մահացու վիրավորվեց։ Անդրեն մեղադրվեց երկրորդ կարգի սպանության մեջ և ստիպված եղավ երեք տարի դատապարտվել ազատազրկման։ Դատական գործընթացի ժամանակ նա հուսահատական քայլ կատարեց և հրաժարվեց երդվյալ ատենակալների դատավարությունից[9]։ Անդրեի գործընկերները կտրուկ սահմանազատվեցին նրա մեղավորության վերաբերյալ հարցերում։ Մեծամասնությունը, սակայն, արտահատվեցին հօգուտ Անդրեի՝ չնայած լավ հասկանում էին, որ «ֆեմինիստական խումբը կուլ կտա խեղճերին» (այսպես արտահայտվել էր ընկերներից մեկը)[10]։

Աննա Մենդետայի ընտանիքը և ֆիմինիստական շարժման ակտիվիստները, համոզված լինելով Անդրեի մեղավորության մեջ, կարծում էին, որ Կարլ Անդրեի կողմնակիցների փափուկ արձագանքը (Նյու Յորքի նկարիչների մեծ մասը) սպիտակամորթ տղամարդուն կարող էր ազատել լատինամերիկյան կնոջ նկատմամբ կիրառած բռնության պատասխանատվությունից։ Մասնավորապես Աննա Մենդետայի մտերմիկ շրջապատը ներկայացնող Քարոլ Շնիմանը Անդրեից պահանջում էր հրապարակավ բացատրություն տալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել 34-րդ հարկի բնակարանում այդ ճակատագրական գիշերը[11]։ Ֆեմինիստները շրջափակեցին Պոլ Կուպերի պատկերասրահը, որտեղ Անդրեի ցուցադրությունն էր, հետապնդեցին նկարչին քաղաքի փողոցներում, մամուլում և հեռուստատեսությունում[12]։

Ընկերների աջակցությունը նրան օգնեց նորից ոտքի կանգնել։ Կարլ Անդրեն երկար չմնաց Ռիկերսի բանտ-կղզում. նա ազատ արձակվեց քառորդ միլիոն դոլար գրավի դիմաց, որը նրա համար վճարեց վաղեմի ընկեր,մինիմալիստ-նկարիչ Ֆրենկ Ստելլան, իսկ Կլես Օլդենբուրգը սկզբնական շրջանում նրան ապաստան տվեց իր արհեստանոցում։

Վերջապես տաժանակիր դատական հայցից հետո՝ 1988 թվականի փետրվարի 11-ին դատավոր Շլեզինգերը Կարլ Անդրեին ազատեց բոլոր տեսակի մեղադրանքներից, և նկարիչը ամբողջությամբ ճանաչվեց անմեղ։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2005: Kunsthalle Basel, Բազել
  • 2004: Konrad Fischer Galerie, Դյուսելդորֆ
  • 2004: Sadie Coles HQ, Լոնդոն
  • 2003: Thank you Glarus, Kunsthaus Glarus, Գլարուս
  • 2003: ALUMINUM SQUARES, Konrad Fischer Galerie, Դյուսելդորֆ
  • 2001: Words and small fields, Sadie Coles HQ, Լոնդոն
  • 2001: Middelheim Museum, Անտվերպեն
  • 1999: Konrad Fischer Galerie,Դյուսելդորֆ
  • 1998: 12 Isohedra, Inverleith House, Էդինբուրգ
  • 1998: Alfonso Artiaco, Նեապոլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Wainwright L. S. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Carl AndreZKM | Center for Art and Media Karlsruhe.
  5. 5,0 5,1 5,2 Carl Andre, Sculptor Who Pioneered Minimalism, Dies at 88ARTnews.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Union List of Artist Names — 2020.
  9. Большая биографическая статья «Материалист» о Карле Андре размещена в номере от 5 декабря 2011 журнала Нью-Йоркер.
  10. Образец “обвинительного уклона” находим у корреспондентки «Нью-Йорк Мэгэзин» Joyce Wadler, в её статье «A Death in Art», от 16 декабря 1985, с тенденциозной фото-подборкой в тексте статьи.
  11. Драму, поделившую жизнь Карла Андре на “до” и “после” описал литератор, автор журналистских расследований Robert Katz (Robert Katz, 1933–2010) в книге 1990 года «Naked by the Window».
  12. Robert Katz Naked by the Window: The Fatal Marriage of Carl Andre and Ana Mendieta. — New York: Atlantic Monthly Press, 1990. — 428 с. — ISBN 0871133547

Արտաքին հղումներ խմբագրել