Կարլայլի տաճար կամ Սուրբ և Անբաժանելի Երրորդության Մայր տաճար (անգլ.՝ Cathedral Church of the Holy and Undivided Trinity), Անգլիայի եկեղեցու եպիսկոպոսական նստավայրը Կարլայլ քաղաքում։ Գտնվում է Հյուսիսարևմտյան Անգլիայի Կամբրիա նահանգում։ Սկզբից հիմնադրվել է որպես Ավգուստինյան մենաստան և միայն 1133 թվականին է դարձել տաճար[3]։

Կարլայլի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունCarlisle? և Անգլիա
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
ԹեմDiocese of Carlisle? և Roman Catholic diocese of Carlisle?
Հիմնական ամսաթվերը12-րդ դար[1]
Կազմված էCarlisle Cathedral Treasury Museum?, Ruins of Dormitory of Former Priory of St Mary?, The Deanery and Prior's Tower? և Abbey Gate and Gatehouse?
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք[2]
ՆվիրվածԵրրորդություն
Ճարտարապետական ոճանգլիական գոթիկա և Նորմանական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար[1]
Փակված է1536
Քարտեզ
Քարտեզ
 Carlisle Cathedral Վիքիպահեստում
carlislecathedral.org.uk(անգլ.)

Կարլայլի տաճարն իր մեծ կորուստների պատճառով համարվում է երկրորդ ամենափոքր անտիկ տաճարն Անգլիայում (Օքսֆորդի տաճարից հետո)։ Տաճարի ուշագրավ առանձնահատկությունները ներառում են մի քանի հրաշալի քարե փորագրություններ, երգչախմբի միջնադարյան տաղավարը և Անգլիայի ամենամեծ պատուհանը՝ կառուցված գոթական ճարտարապետության ոճով[4]։

Պատմություն խմբագրել

 

Կարլայլի տաճարի ծառայությունը սկսվել է 1122 թվականին, Անգլիայի թագավոր Հենրի I-ի կառավարման օրոք, որպես եկեղեցական կանոնների կենտրոն, որը հետևում էր Ֆրանսիայի Առոուեզի աբբայության բարեփոխումներին։ Աբբայությունը հետևում էր կանոնական կյանքի խիստ ձևին և շարժվում էր Ցիստերցիաններին հատուկ ասկետիզմով։ Կարլայլը Ավգուստինյան չորս եկեղեցիներից միակն է Անգլիայում, որ դարձել է Մայր տաճար։ 1133 թվականին Աթելվոլդ անունով մի անգլիացի դարձավ Կարլայլի առաջին եպիսկոպոսը։ 1233 թվականին տաճարին կից հիմնվել են Դոմինիկյան և Ֆրանցիսկյան միաբանությունները[5]։ 13-14-րդ դարերում տաճարը վերանորոգվել է։

15-16-րդ դարերում վանական կառույցները կրկին վերանորոգվել են։ 1536 թվականին, երբ տեղի ունեցավ եկեղեցիների ավերումը, Հենրի VII-ի կողմից հիմնվեց Անգլիայի եկեղեցին՝ որպես երկրի պաշտոնական եկեղեցի, և Դոմինիկյան և Ֆրանցիսկյան միաբանությունները լուծարվեցին, իսկ Կարլայլը՝ մյուս վանական կառույցների հետ միասին, ինչպիսիք էին Լինքոլի և Յորքի տաճարները, սկսեցին վարել աշխարհիկ կյանք և այդպես էլ շարունակում են առ այսօր[6]։ Անգլիական բուրժուական հեղափոխության ժամանակ շոտլանդական Քովենանտյան շարժման զինվորների կողմից տաճարի նավը քանդվել է՝ որպեսզի քարերը օգտագործվեն Կարլայլի ամրոցի ամրապնդման համար։ 1853-1870 թվականներին Կարլայլի տաճարը վերանորոգվել է բրիտանացի ճարտարապետ Էվան Քրիստիանի կողմից։ 19-րդ դարի սկզբին տաճարը դարձավ Ռոբերտ Ուիլյամի երկրաչափական վերլուծության թեման[7]։

Ճարտարապետություն խմբագրել

 
Երգչախմբի տաղավար, 14-րդ դար

Կարլայլի տաճարի կառուցումը սկսվել է 1123 թվականին, որպես վանական եկեղեցի՝ հավանաբար ավելի վաղ կառուցված եկեղեցու հիմքերի վրա։ Տաճարը կառուցվել է նորմանական ճարտարապետության ոճով՝ պինդ որմով, խոշոր, շրջանաձև ամբարտակներով, շրջանաձև կամարներով և փոքրիկ, կլոր պատուհաններով։ Թվարկված առանձնահատկություններով են կառուցվել տաճարի հարավային մասում գտնվող տրանսեպտը և նավը, որոնք այժմ օգտագործվում են որպես «Սահմանային գնդի» մատուռ[3]։ Հիմնական քարը կարմիր ավազաքարն է, որը տաճարի արտաքին մասում գունաթափվել է և նմանվել սև քարի։

 
Արևելյան պատուհան

13-րդ դարում երգչախմբի տաղավարը վերանորոգվել է գոթական ճարտարապետության ոճով և դարձել ավելի ընդարձակ, քան նախնականը։ Այնուամենայնիվ նոր աշխատանքը 1292 թվականին հրդեհի պատճառով վնասվել է, և կրկին սկսվել են վերանորոգման աշխատանքներ։ 1322 թվականին ավարտվել են կամարների և տաճարի արևելյան մասում գտնվող որմնախորշի վերանորոգման աշխատանքները, իսկ 1350 թվականին՝ զարդաքանդակների և արևելյան պատուհանի տեղադրումը։ Պատերի աշխատանքը կատարվել է ճարտարապետ Ջոն Լևենի կողմից, ով մահացել է 1398 թվականին[6]։ Գոթական ճարտարապետության ոճով կառուցված կամարաշարքը հարուստ է կամարներով, որոնք ձևավորված են «շների ատամներով», իսկ տասներկու տառերը փորագրված են բուսականության համադրությամբ, փոքրիկ պատկերների հետ միասին, որոնք ներկայացնում են ամիսների աշխատանքը։

14-րդ դարում կառուցվել է երգչախմբի տաղավարի տանիքը՝ նրբակերտ, փայտե կամարներով։ 1856 թվականին վերականգնվել և վերափոխվել է Օուեն Ջոնի նոր նախագծով։ Ենթադրվում է, որ Կարլայլի տաճարի արևելյան որմնախորշերը երբեք քարե կամար չեն ունեցել, քանի որ ըստ որոշ տեսակետի կենտրոնական ծայրաձողը փլուզվել է, և պահանջվել է միջոցներ, որպեսզի վերակառուցել վնասված աշտարակը և հյուսիսային տրանսեպտը։ Դրանց վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 1420 թվականին[4]։

Կարլայլի տաճարի ամենաարտահայտիչ ճարտարապետական առանձնահատկությունն արևելյան պատուհանն է։ Պատուհանի զարդանկարներն արված են անգլիական գոթական ճարտարապետության ոճով։ Այն Անգլիայի ամենամեծ և ամենաբարդ պատուհանն է, որն ունի 51 ոտնաչափ բարձրություն և 26 ոտնաչափ լայնություն։ Պատուհանն ունի ինը լուսատու և զարդանկար, որն, ըստ հաշվարկների, ներառում է մոտ 263 կետ[8]։ Պատուհանի զարդանկարները դեռևս ներառում են միջնադարյան ապակիներ[4][6]։

Կարլայլի տաճարի երգչախմբի տաղավարն ունի շուրջ 46 փայտե նստարաններ, որոնք այնտեղ տեղադրվել են 15-րդ դարի սկզբին[3][4]։

Կարլայլի տաճարի չափերը։
Ամբողջ երկաորւթյուն 239 ոտնաչափ 73մետր
Ամբողջ լայնություն 141 ոտնաչափ 43 մետր
Ներսի բարձրություն 72 ոտնաչափ 22 մետր
Աշտարակի բարձրություն 110 ոտնաչախ 33.5 մետր

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
Կարլայի տաճարի արևելյան կողմ 14 պատուհանով Կարլայի տաճարի հնագույն կամարներ Կարլայի տաճարի հիմնական մուտք Կարլայի տաճարը մոտ 1890-1900 թվականներին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.historicengland.org.uk/listing/the-list/list-entry/1208430
  2. National Heritage List for England
  3. 3,0 3,1 3,2 Tim Tatton-Brown and John Crook, The English Cathedral, New Holland (2002), 1-84330-120-2
  4. 4,0 4,1 4,2 4,3 Alec Clifton-Taylor, The Cathedrals of England, Thames & Hudson (1967)
  5. «The friaries – Carlisle, Penrith and Appleby – British History Online». British-history.ac.uk. 2003 թ․ հունիսի 22. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 John Harvey, English Cathedrals, Batsford (1961)
  7. Gentlemans Magazine, Printed by F. Jefferies (1840)
  8. Other large windows in this complex style are the 8-light window at York Minster and the 7-light windows at Selby Abbey.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլայլի տաճար» հոդվածին։