Կարի Առնասոն, Կաուրի Աուդնասոն (իսլ.՝ Kári Árnason, հոկտեմբերի 13, 1982(1982-10-13)[2][3], Գյոթեբորգ), իսլանդացի ֆուտբոլիստ, շոտլանդական «Աբերդին» ակումբի պաշտպան, Իսլանդիայի հավաքականի խաղացող։ Կարող է խաղալ ինչպես պաշտպանի, այնպես էլ կիսապաշտպանի դիրքում[4]։

Կարի Առնասոն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կարի Առնասոն[1]
Քաղաքացիությունը  Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 13, 1982(1982-10-13)[2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Գյոթեբորգ
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան,
պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Աբերդին
Համար 14
Պատանեկան կարիերա
1999-2001 Իսլանդիա Վիկենգուր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2004 Իսլանդիա Վիկենգուր 41 (3)
2004—2006 Շվեդիա Յուրգորդեն 35 (0)
2007—2009 Դանիա Օրհուս 51 (3)
2009  Դանիա Էսբերգ 8 (0)
2009—2011 Անգլիա Պլիմութ Արգայլ 72 (3)
2011—2012 Շոտլանդիա Աբերդին 33 (3)
2012—2015 Անգլիա Ռոտերեմ Յունայթեդ 116 (5)
2015—2017 Շվեդիա Մալմյո 37 (2)
2017 Կիպրոսի Հանրապետություն Օմոնիա (Նիկոսիա) 8 (2)
2017— Շոտլանդիա Աբերդին 14 (2)
Ազգային հավաքական
2005— Իսլանդիա Իսլանդիա 46 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30 դեկտեմբերի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 31 հունվարի, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Կարի Առնասոնը ծնվել է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում[5]։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է իսլանդական «Վիկինգուր» ակումբում, որտեղ անցկացրել է հինգ տարի։ 2004 թվականին պայմանագիր է կնքել և տեղափոխվել շվեդական «Յուրգորդեն» ակումբ։ 2005 թվականին ակումբի կազմում դարձել է Շվեդիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Շվեդիայի գավաթը։ 2007 թվականին պայմանագիր է կնքել դանիական «Օրհուս» ակումբի հետ, որտեղ անցկացրել է երկու տարի։ Նաև վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «Էսբերգ» ակումբում։

«Պլիմութ Արգայլ» խմբագրել

Կարի Առնասոնը 2009 թվականի ամռանը դիտումների է մասնակցել անգլիական «Պլիմութ Արգայլում» և մի քանի ընկերական խաղերից հետո պայամանգիր է կնքել ակումբի հետ մեկ տարով։ Թիմի կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականի օգոստոսին՝ մասնակցելով «Դերբի Կաունտի» ակումբի դեմ խաղին։ Կարին իրեն միանգամից լավ է դրսևորել և տեղ է ստացել առաջին թիմի պաշտպանության կենտրոնում։ Ակումբի կազմում իր առաջին գոլը հեղինակել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին կայացած «Ռեդինգ» ակումբի դեմ խաղում[6]։ 2010 թվականի հունվարին Կարին ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգել է երկու տարով[7]։ Ակումբից հեռացել է 2011 թվականի հունիսին աշխատավարձի վերաբերյալ եղած տարաձայնությունների պատճառով։

«Աբերդին» խմբագրել

2011 թվականի հունիսին Կարի Առնասոնը դիտումների է մեկնել շոտլանդական «Հարթ օֆ Միդլոտիան» ակումբում Իտալիայում անցկացվող միջմրցաշրջանային հավաքների ժամանակ[8]։ Սակայն ակումբն այդպես էլ ֆուտբոլիստին պայմանագիր չի առաջարկել, և Կարին ստիպված է եղել մասնակցել դիտումների շոտլանդական մեկ այլ ակումբում՝ «Աբերդինում»[9]։ Ակումբի հետ պայամանգիր է կնքել հուլիսի 18-ին[10]։ Ակումբի կազմում իր նորամուտը Կարին կատարել է հուլիսի 23-ին՝ մասնակցելով «Սենտ Ջոնսթոն» ակումբի դեմ խաղին։ «Աբերդինի» կազմում իր առաջին գոլը հեղինակել է հոկտեմբերի 15-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում[11]։ 2012 թվականի հունվարի 2-ին՝ «Դերբի Նոր Ֆիրմայի»՝ «Դանդի Յունայթեդի» դեմ պատասխան խաղում Կարին խփել է վերջին գոլը 30 յարդ (27,4 մետր) հեռավորությունից[12]։ Դեկտեմբերին ակումբն առաջարկել է երկարաձգել Կարի հետ կնքված պայմանագրի ժամկետը, սակայն ֆուտբոլիստը մերժել է[13]։ Ակումբի մենեջեր Քրեյբ Բրաունն ասել է. «Մենք Կարիին արեցինք բացառիկ լավ առաջարկ։ Այնուամենայնիվ, խաղացողը կարծում է, որ ինքը կարող է կնքել ավելի շահավետ գործարք այլ տեղում»[14][15]։

«Ռոտերեմ Յունայթեդ» խմբագրել

Կարին տեղափոխվել է անգլիական «Ռոտերեմ Յունայթեդ» 2012 թվականին։ Ակումբի կազմում անցկացրել է ավելի քան 100 հանդիպում, որոնց մեծ մասի ընթացքում հանդես է եկել պաշտպանությունում, մնացածում՝ կիսապաշտպանությունում։

«Մալմյո» խմբագրել

«Ռոտերեմ Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Կարի Առնասոնը 2015 թվականի հունիսի 29-ին պայմանագիր է կնքել շվեդական «Մալմյո» ակումբի հետ երկուսուկես տարով[16]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Կարի Առնասոնն Իսլանդիայի հավաքական հրավիրվել է 2005 թվականի մարտին՝ մասնակցելու Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին։ Հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է չորս օր անց՝ Իտալիայի հավաքականի դեմ խաղում[17]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը Կարի Առնասոնը հեղինակել է 2005 թվականի հոկտեմբերին՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում, որն անցկացվել է «Ռոսունդա» մարզադաշտում[18]։

Կարի Առնասոնի գոլերը հավաքականում
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Գոլեր Արդյունք Մրցաշար
1. 12 հոկտեմբերի, 2005 Ռոսունդա, Ստոկհոլմ, Շվեդիա   Շվեդիա 1:0 1:3 ԱԱ-2006 որակավորման փուլ
2. 7 սեպտեմբերի, 2012 Լաուգարդալսվյոլուր, Ռեյկյավիկ, Իսլանդիա   Նորվեգիա 1:0 2:0 ԱԱ-2014 որակավորման փուլ

Ձեռքբերումներ խմբագրել

«Յուրգորդեն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Professional retain list & free transfers 2012/13» (PDF). The Football League. 2013 թ․ մայիսի 18. էջ 70. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Kári Árnason player profile
  5. Atla Sævarsson (2004 թ․ օգոստոսի 12). «'Ætlaði aldrei að æfa fótbolta'» (Icelandic). Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին. «Ég fæddist í Gautaborg í Svíþjóð og átti heima þar þangað til ég var fimm ára en þá fluttist ég ásamt fjölskyldu minni til Íslands. (I was born in Gothenburg in Sweden and lived there until I was five years old, and then I moved with my family to Iceland.)»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Plymouth 4-1 Reading BBC. Retrieved 19 February 2010.
  7. New Deal For Arnie Արխիվացված 2012-08-26 Wayback Machine Plymouth Argyle FC. Retrieved 31 January 2010.
  8. «Kari on for JJ». Hearts FC. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  9. «Deveronvale 0 v 2 Aberdeen». Aberdeen F.C. 12 July 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Kari Arnason completes move to Aberdeen». BBC Sport. 2011 թ․ հուլիսի 18. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  11. «Aberdeen 3–1 Dundee Utd». BBC Sport. 2011 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  12. «Dundee Utd 1–2 Aberdeen». BBC Sport. 2012 թ․ հունվարի 2. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  13. Orr, Ian (2012 թ․ հունվարի 26). «Kari Arnason set to quit Aberdeen after Dons reject his £5k-a-week demands». Daily Record. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  14. «Arnason set to leave». Aberdeen F.C. 2012 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  15. «Kari Arnason rejects Aberdeen's offer of new contract». BBC Sport. 2012 թ․ հունվարի 25. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  16. «Välkommen till MFF, Kári Árnason (Swedish)». Malmö FF. 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.(չաշխատող հղում)
  17. Appearances KSI. Retrieved 21 February 2010.
  18. Match Report Արխիվացված 2009-02-04 Wayback Machine FIFA. Retrieved 21 February 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարի Առնասոն» հոդվածին։