Կարին (գավառ)

Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարին (այլ կիրառումներ)

Կարին, Թեոդուպոլյաց գավառ, Կառնիֆորա, Կարենիտիս, Կարինիտի, Կարինիտիս, Կարնա գավառ, Կարնո գավառ, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում, նրա արևելյան մասում, Եփրատ գետի վերին հոսանքում։ Կենտրոնը Կարին քաղաքն էր։ Կարին գավառը տարածքով մոտավորապես համապատասխանում էր Էրզրումի դաշտին։ Գավառը հյուսիսից շրջափակված էր Անտիպոնտական, հարավից՝ Այծպտկունք, արևելքից՝ Ծիրանյաց լեռներով։

Պատմություն խմբագրել

387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո գավառը մտնում էր բյուզանդական մասի մեջ և կազմում Ներքին Հայքի գավառներից մեկը։ Հուստինիանոս 1-ինի վերափոխությունից հետո Կարինը գտնվում էր Առաջին Հայք նահանգում։ 6-7-րդ դարերին ուներ առանձին եպիսկոպոսություն։

Գավառը օսմանցի թուրքերը նվաճել են 1514 թվականին։ Այն մտնում էր Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի մեջ։

Աշխարհագրություն խմբագրել

Ջրառատ էր, գետային ցանցը պատկանում էր Եփրատին, որն իր վերին հոսանքում անցնելով գավառի միջով, Կարին քաղաքից հյուսիս մի մեծ տարածություն վերածել էր ծանծաղ լճի (շամբուտ), որը կոչվում էր Կարնո շամբ։ Կլիման ցուրտ էր, առողջարար, ձմեռը՝ տևական։ Հարուստ էր սառնորակ և հանքային աղբյուրներով։ Հնում ի վեր Կարին գավառը հացահատիկային և յուղատու մշակաբույսերի մշակման կենտրոններից էր, անասնապահական կարևոր շրջան[1]։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ. // Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան / Մանուկյան Լ. Գ. // Երևան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, 1986. — Հ. 3 — էջ 43 — 992 էջ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 323