Կարինե Ջանջուղազյան

հայ դերասան

Կարինե Հենրիկի Ջանջուղազյան (Փետրվարի 22, 1962թ.), հայ դերասանուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2012)[1]։

Կարինե Ջանջուղազյան
Ծնվել էփետրվարի 20, 1962(1962-02-20) (62 տարեկան)
ԾննդավայրԱխթալա, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1983)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Կարինե Ջանջուղազյանը ծնվել է Ախթալայում։ 1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Հեռուստաներկայացումներում սկսել է նկարահանվել 1979 թվականից՝ «Ձյունեփայլը և յոթ թզուկները», «Արվեստագետի մահը», «Փշածաղիկներ», «Ֆոռդ», «Փուշը» և այլն։ 1981 թվականին աշխատել է Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի), 1984 թվականից՝ «Գոյ», 1987 թվականից՝ Գորիսի և Կապանի պետական, 1992 թվականից՝ Համազգային, 1996 թվականից՝ «Մետրո», 2007-2008 թվականներին՝ Երևանի Կամերային երաժշտական թատրոններում, 2010 թվականից՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում որպես դերասանուհի[2]։

Ներկայացումեր խմբագրել

  • Սոնյա՝ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»
  • Խորթ աղջիկ՝ Լ. Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակին որոնելիս»
  • Արմենուհի՝ Հ. Հակոբյանի «Լեռնային կակաչներ»
  • Կին՝ Է. Իոնեսկոյի «Ռնգեղջյուր»
  • Կին՝ Է. դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը»
  • Կին՝ Ն. Սայմոնի «Շիկացած սիրեկանը անկողնում»
  • Գոնորիլ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա»
  • Լուսիանա՝ «Սխալների կոմեդիա»
  • Հարմնի՝ Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարութուն»
  • Պամֆիլե՝ Վ. Կոնստանտինովի «Դիոգենես»
  • Խ. Չալիկյանի «Ջայլամը ասֆալտի վրա» (մոնոներկայացում)
  • Մարիամ՝ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր»
  • Հռոմեուհի՝ Հ. Վարդանյանի «Կիբոսա 7-րդ դար»
  • Կարինե Խոդիկյանի «Լույսը կբացվի» (մոնոներկայացում)
  • Մադլեն՝ Վիգեն Ստեփանյանի «Սեյլ»
  • Դորինա՝ Մոլիերի «Տարտյուֆ»
  • Ժուլիեթ՝ Կ. Մանյեի «Օսկար»
  • Արիանա Կլարենս՝ «Բլեզ»
  • Մայր՝ Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը»
  • Ճնճղուկ Էդիթը (Մոնոնորկայացում) Ըստ Նինա Մազուրի «ես էմ էդիթ Պիաֆը» պիեսի, թարգմանությունը՝ Կարինե Խոդիկյանի, ռեժիսոր՝ Աննա Բայաթյան

Ֆիլմագրություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • ՀԹԳՄ դիպլոմ կնոջ լավագույն դերակատարման համար, 1989
  • Աբսուրդ թատրոնի փառատոնի դափնեկիր (Հարավսլավիա), 1990
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2012
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Կնոջ կերպարի լավագույն դերակատար» անվանակարգում, 2012
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2012

Ծանոթագրություններ խմբագրել