Կարթագենական տիրապետությունն Իսպանիայում

Կարթագենական տիրապետությունն Իսպանիայում սկսվել է մ․թ․ա․ 575 թվականին և ավարտվել մ․թ․ա․ 206-ին[1][2]՝ Պունիկյան պատերազմների արդյունքում Կարթագենի հնագույն թագավորության անկման պատճառով։ Մարդը բնակություն է հաստատել Պիրենեյան թերակղզում քարե դարից։ Հին քարե դարից շատ հետքեր են պահպանվել թերակղզում, որոնք վկայում են մարդու բնակության մասին։ Կարթագեն պետությունը ստեղծվել է Հյուսիսային Աֆրիկայում։ Մ․թ․ա․ 5-րդ դարում վերածվելով հարուստ և հզոր քաղաք-պետության՝ Կարթագենտ կարճ ժամանակահատվածով նվաճում է միջերկրածովյան բազմաթիվ տիրույթներ և արշավում այլ ուղղություններով։

 Իսպանիայի պատմություն

Վաղ պատմություն
Նախապատմական Իբերիա
Հռոմեական Հիսպանիա
Միջնադարյան Իսպանիա
Վեստգոթական թագավորություն
Աստուրիայի թագավորություն
Սվեբական թագավորություն
Բյուզանդական Իսպանիա
Ալ-Անդալուս
Ռեկոնկիստա
Իսպանիայի թագավորություն
Ընդարձակման ժամանակաշրջան
Լուսավորության ժամանակաշրջան
Հանրապետություն
Հավազդում և Հեղափոխություն
Առաջին Հանրապետություն
Վերածնունդ
Երկրորդ Հանրապետություն
Ֆրանկոյի օրոք
Քաղաքացիական պատերազմ
Իսպանական պետականություն
Ժամանակակից
Անցում դեմի ժողովրդավարություն
Ժամանակակից Իսպանիա
Թեմաներ
Տնտեսական պատմություն
Ռազմական պատմություն

Իսպանիայի պորտալ

Մ.թ.ա. 5-րդ դարի վերջին Կարթագենը վերսկսում է պայքարը Սիրակուսեի դեմ՝ Սիցիլիային տիրելու համար։ Արդյունքում՝ սանձազերծվում են Պունիկյան արյունարբու պատերազմները[3]։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ կարթագենացիները մ․թ․ա․ 575 թվականին նվաճում են Պիրենեյան թերակղզու մի մասը՝ մերօրյա Իսպանիայի տարածքը[4]։ Իսպանիայում ապրող ցեղերից կարթագենցիները կազմում են հզոր և մարտունակ բանակային կորպուս։

Հռոմեական հանրապետության դեմ մղվող պատերազմները վերջնականապես հյուծում են հյուսիսաֆրիկյան կայսրությանը։ Մ․թ․ա․ 202 թվականին Կարթագենը Զամայի ճակատամարտում կրում է իր առաջին խոշոր պարտությունը Հռոմից։ Արդյունքում՝ կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իսպանիան անցնում է Հռոմեական պետությանը[5]։

Նախապատմություն խմբագրել

Փյունիկեցիները եղել են Արևելյան Միջերկրականում բնակվող ժողովուրդներ, որոնք բնակվել են ապրել են Բիբլոս, Սիդոն և Տյուրոս քաղաքներում։ Առևտրային գործունեություն ծավալելու նպատակով նրանք տեղաշարժվել են մի տարածքից մյուսը՝ Միջերկրական ծովի ափին ստեղծելով բազմաթիվ գաղութներ։ Այդկերպ, փյունիկեցիները մ․թ․ա․ 814 թվականին հիմնադրում են Կարթագենը, որը կարճ ժամանակահատվածում դառնում է Միջերկրական ծովի ամենահզոր փյունիկյան գաղութը։ Կարթագենը փյունիկեցիների կախվածությունից ազատվում և անկախություն են ձեռք բերում մ.թ.ա. 650 թվականին։ Անկախանալուց հետո Կարթագենը մեծ զարթոնք է ապրում և սկսում ընդարձակել պետության սահմանները։ Շուտով այն վերահսկողություն է ձեռք բերում Միջերկրական ծովի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանում տեղակայված այլ փյունիկյան բնակավայրերի նկատմամբ և դառնում հզոր և ծաղկուն կայսրություն։

Նվաճելով Միջերկրական ծովի հարավային ավազանի մեծ մասը՝ կարթագենացիները արշավանքներ են կազմակերպում դեպի հյուսիս՝ մերօրյա Իտալիայի, Իսպանիայի ու Հունաստանի ուղղությամբ։ Մ․թ․ա․ 575 թվականին կարթագենական նավատորմն արշավում է դեպի Սիցիլիա և նվաճում կղզին։ Հաջորդիվ նվաճողներն ուղղություն են բռնում դեպի Պիրենեյան թերակղզու ընդարձակ հարթավայրեր։

Կարթագենական նվաճումները Պիրենեյան թերակղզում խմբագրել

 
Հաննիբալ Բարկան եղել է Կարթագենական պետության հզորագույն և հին աշխարհի մեծագույն զորավարներից ու պետական գործիչներից մեկը։ Համրավել է Հռոմեական հանրապետության երդվյալ թշնամին և Կարթագենի վերջին նշանավոր առաջնորդը Պունիկյան պատերազմներում նրա անկումից առաջ:

Փյունիկյան առաջին գաղութները Պիրենեյան թերակղզում ստեղծվել են դեռևս մ․թ․ա․ 2-րդ դարում։ Վերջիններս մերօրյա Իսպանիայի տարածքում հիմնում են բազմաթիվ խոշոր բնակավայրեր՝ ի դեմս Մալագայի, Ալմունյեկարի և Կադիսի։ Կարթագենացիների կողմից Իսպանիայի տարածքի գաղութացումը սկսվում է մ․թ․ա․ 575 թվականին։ Նույն տարում նվաճողները զավթում են Պիրենեյան թերակղզու հարավային բազում հատվածներ, իսկ տեղաբնիկները ստիպված են լինում ճանաչել Հաննիբալ Բարկայի գերիշխանությունը։ Հռոմեական պետականության զարթոնքը խոչընդոտում է Կարթագենի հետագա առաջխաղացումը։ Հանրապետական Հռոմը կարճ ժամանակահատվածում կարողանում է միավորել Միջերկրական ծովի հարավային ավազանի տարածքները մեկ պետության տարածքում և նվաճել Պիրենեյան թերակղզու տարածքի մյուս մասը։ Արդյունքում՝ տեղի է ունենում կարթագենացիների և հռոմեացիների առաջին բախումը, որն էլ ազդարարում է Պունիկյան պատերազմները։ Սակայն անհերքելի էր այն փաստը, որ ռազմածովային առճակատումներում հռոմեացիներն անշուշտ զիջում էին աֆրիկացիներին։

Հռոմեական բանակի դեմ մարտնչող կարթագենական կայազորներին ղեկավարում էր մարդկության պատմության ամենաականավոր զորավարներից մեկը՝ Հաննիբալ Բարկան։ Հաննիբալը առանց լուրջ դժվարության վերացնում է հռոմեական արգելքը և շարունակում իր նվաճումները Կարթագենում։ Կարճ ժամանակամիջոցում կարթագենական բանակը տիրում է Գվադալկիվիր գետի ավազանին։ Պունիկյան պատերազմների գլխավոր պատճառը շահերի բախումն էր գոյություն ունեցող Կարթագենյան ծովային տերության և ընդլայնվող Հռոմեական հանրապետության միջև։ Հռոմեացիները սկզբնապես շահագրգռված էին ընդլայնվելու ի հաշիվ Սիցիլիայի (որը իր ժամանակի մշակութային խառնարանն էր), այնինչ այդ հարուստ ու զարգացած կղզու մի մասը գտնվում էր Կարթագենի հսկողության ներքո։

Իսպանիայի նվաճումը Հռոմի կողմից խմբագրել

Իսպանիայի տարածքը դառնում է Երկրորդ Պունիկյան պատերազմի սանձազերծման գլխավոր շարժառիթը։ Մ․թ․ա․ 209 թվականին հռոմեական լեգեոնները՝ Սկիպիոն Աֆրիկացու հրամանատարությամբ ափ են իջնում Պիրենեյներում։ Նրաց հաջողվում է գրավել Նոր Կարթագենը՝ Պիրենեյան թերակղզում կարթագենացիների գլխավոր հենակետը։ Հռոմեացիների առաջխաղացումը կանխելու նպատակով Հաննիբալ Բարկայի բանակը հարավից ներխուժում է Պիրենեյան թերակղզի։ Վերջինս բավականին հյուծվել էր շարունակական պատերազմների հետևանքով։

Կողմերի բախումը տեղի է ունենում Բեկուլեի դաշտում, որտեղ քառասունհազարանոց հռոմեական բանակը փայլուն հաղթանակ է տանում կարթագենացիների նկատմամբ։ Մ․թ․ա․ 206 թվականին հռոմեացիներն ամբողջությամն նվաճում են ժամանակակից Իսպանիայի տարածքը և պատրաստվում նոր արշավանքի։ Մ․թ․ա․ 204 թվականին հռոմեացիները Սկիպիոնի գլխավորությամբ ափ են իջնում Աֆրիկայում՝ Կարթագեն քաղաքի մոտ։ Հաննիբալը ետ է կանչվել Աֆրիկա և մ․թ․ա․ 202 թվականին Զամայի ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրում։ Կարթագենի հնագույն թագավորությունն անկում է ապրում, իսկ Պիրենեյան թերակղզին դառնում է հռոմեահպատակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"La Cueva de los Muñecos" : Santuario Ibérico del Collado de los Jardines». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. Gérard Nicolini, Las figuras de bronce del Santuario de Castellar Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
  3. Celtiberia.net. Aníbal I. La batalla del río Tajo
  4. Eduardo Ferre Albelda, Gloria y ruina de la Iberia Cartaginesa - Imágenes del poder en la historiografía española, Cuadernos de prehistoria y arqueología, ISSN 0211-1608, Nº 28-29, 2002-2003.
  5. Javier de Hoz, Historia lingüística de la Península Ibérica en la antigüedad, CSIC, 2010, ISBN 8400092767 vol. 1, pg. 431.

Գրականություն խմբագրել

  • Bendala. Los cartagineses en España. Historia General de España y América. 1987.
  • Blázquez, J.M. Fenicios y cartagineses en el Mediterráneo. Cátedra, 1999.
  • Maura, Juan Francisco. “Cartagineses en América según los cronistas españoles de los siglos XVI y XVII”. Lemir (Revista de literatura medieval y del Renacimiento). Lemir 21 (2017) 359-388. http://parnaseo.uv.es/Lemir/Revista/Revista21/16_Maura_Juan.pdf
  • Peackok, D.P.S. Punic Carthage and Spain: the evidence of the amphorae, Carthage VIII, Cahiers des Etudes Anciennes. 1986.

Արտաքին հղումներ խմբագրել