Կարեն Աշոտի Գրիգորյան

հայ շախմատիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գրիգորյան (այլ կիրառումներ)

Կարեն Աշոտի Գրիգորյան (սեպտեմբերի 7, 1947(1947-09-07), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 30, 1989(1989-10-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, միջազգային վարպետ (1982

Կարեն Աշոտի Գրիգորյան
Պետություն(ներ) ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 7, 1947(1947-09-07)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 30, 1989(1989-10-30) (42 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումՄիջազգային վարպետ (1982)
Առավելագույն վարկանիշ2490 (1972-1975)
365chessKaren_Ashotovich_Grigorian
Chesstempo համար240182
ICCF համար240182

Գրող Աշոտ Գրաշու որդին։ Նրա եղբայրը՝ Լևոն Գրիգորյանը, ևս շախմատիստ էր։

1989 թվականին, 42 տարեկան հասակում, կյանքը ավարտել է ինքնասպանությամբ` ցած նետվելով Հրազդանի մեծ կամրջից։

Մասնակցությունը մրցաշարերին և մրցախաղերին խմբագրել

Հաղթել է շախմատի Հայաստանի առաջնությունում 1969, 1970, 1972 թվականներին[1] և շախմատի Մոսկվա քաղաքի առաջնությունում 1975 և 1979 թվականներին։

Պատմության ընթացքում ուժեղագույն մրցաշարերից մեկում` ԽՍՀՄ 41-րդ առաջնությում (Մոսկվա, 1973), որին մասնակցել է աշխարհի 5 չեմպիոն, զբաղեցրել է 8-րդ տեղը։ Բազմիցս հաղթող է դարձել «Վեչերնյայա Մոսկվա» թերթի կազմակերպած կայծակնային շախմատի մրցաշարերում և համարվել է Խորհրդային Միությունում շախմատի այդ տարատեսակի լավագույն մասնագետներից մեկը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. All Champions of Armenia, Chess in Armenia Magazine, Արխիվացված է օրիգինալից 2012-01-20-ին, Վերցված է 2014-10-14-ին
  2. «Ցատկ (Ա. Վիտոլինշ) (Մաս 7-րդ) - tyrnir.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել