Կարգին հաղորդում

հեռուստասերիալ

«Կարգին Հաղորդում», հումորային մանրապատումների ժողովածու, որոնց հեղինակներն էին Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը։ Ցուցադրվել է մոտ 7 տարի «Արմենիա» հեռուստաալիքով։ Այն Հայաստանում ամենահայտնի և հաջողված կատակերգական շոուներից էր։ Շոուն բաղկացած էր մի քանի րոպեանոց հատվածներից, որոնք սովորաբար վերաբերում էին կենցաղային իրավիճակներին, Հայաստանի սոցիալական խնդիրներին, ֆուտբոլին, Երկրորդ համաշխարհային պատերազմին և այլն։

Կարգին հաղորդում
Ժանրհումորային սքեթչեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորԴավիթ Բաբախանյան
Գլխավոր
դերերում
Հայկ Մարության
Մկրտիչ Արզումանյան
Հասմիկ Ղարիբյան
Աշոտ Մելոյան
Արմինե Պողոսյան
ՊրոդյուսերՀայկ Մարության
ՍցենարիստՄկրտիչ Արզումանյան
Արման Մարության
Հայկ Մարության
ՕպերատորՏիգրան Մանկիկյան
ՄոնտաժԱրման Մարության
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակմոտ 1400
Էկրաններին էսեպտեմբերի 6, 2003-ից դեկտեմբերի 26, 2009
ՀեռուստաալիքԱրմենիա TV, Արմենիա Պրեմիում, Արմենիա Քոմեդի
ԸնկերությունԿարգին Ստուդիա
Eskiz Studio
ԴիստրիբյուտորՅուքոմ
Պատկերի ձևաչափ4:3 SDTV
Բյուջե3 000 000 դրամ[փա՞ստ]
Հաջորդ«Կարգին մուլտեր»
Կարգավիճակավարտված

Պատմություն խմբագրել

Այն հանդիսանում է «Կարգին Կասետ»–ի և «Կարգին ԴՎԴ»–ի մանրապատումների թեմատիկ հավաքածու, որոնք ցուցադրվում էին տարբեր թեմաներին նվիրված թողարկումներում։ Հաղորդումը ավարտվեց «Կարգին ԴՎԴ»–ի արտադրության ավարտից հետո, և նորից սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաընկերությամբ 2017–2020 թվականները ցերեկային եթերով ՝ «Կարգին Նոստալջի» անվանմամբ։

2023 թվականի մայիսից հաղորդումը նորից եթերում է ՝ «Նոյի Թիվ» հաղորդման ավարտից հետո։

Արտաքին հղումներ խմբագրել