Կարասիոկ (նորվ.՝ Tana), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Կարասիոկ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը և Հյուսիսսաամերենը։ Զբաղեցնում է 5452,86 կմ² տարածք։ Ունի 2763 բնակչություն (2007թ.)[2]։

Կարասիոկ
նորվ.՝ Karasjok
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՖինմարք ֆյուլքե
ՎարչկենտրոնԿարասիոկ
ԲԾՄ329 մետր
Սվեյն Ատլի Սոմբե
Հիմնական լեզուԲուկմոլ,
Հյուսիսսաամերեն
Պաշտոնական լեզուներբուկմոլ և Հյուսիսսաամերեն
Բնակչություն (2012)2763
Տարածք5453
Հիմնադրված էհունվարի 1, 1866[1] թ.
Սահմանակցում էԿյոտուկեյն, Ալտա Ֆլորեստա, Պորսանգեր, Տանա, Ուտսյոկի և Ինարի
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ2021
karasjok.kommune.no
Կարասիոկ կոմունան Ֆինմարք ֆյուլքեի քարտեզին

Անվանում խմբագրել

Karasjok անվանումը հանդիսանում է սաամերեն Kárášjohka բառի՝ նորվեգերենին հարմարեցված տարբերակը։ Բառի սկզբնամասի նշանակությունը անհայտ է, իսկ johka սաամերենից թարգմանաբար նշանակում է «գետ»։ Մինչ 1866 թվականը Կարասիոկ կոմունան մտնում էր նախկին Կիստրադ կոմունայի մեջ։ 1990 թվականին Karasjok անվանումը փոխարինվեց Kárášjohka-Karasjok-ով, ինչը կոմունային դարձրեց սաամերեն անուն ունեցող 3-րդ կոմունան Նորվեգիայում։ 2005 թվականին համայնքը կրկին վերանվանվեց Կարասիոկ, սակայն վերջին երկու անվանումները համարվում են իրավահավասար[3][4]։

Զինանշան խմբագրել

Կարասիոկի ներկա զինանշանը պաշտոնապես ընդունվել է 1986 թվականի հունիսի 27-ին[5]։ Այն իրենից ներկայացնում է կրակի 3 պատկեր դեղին գույնի, ինչը ցույց է տալիս բնիկ սաամների համար կրակի նշանակության կարևորությունը։ Պատկերված է 3 կրակ, քանի որ Կարասիոկում բնակվում են Նորվեգիայի երեք հիմնական ժողովուրդները՝ նորվեգացիները, սաամները և քվենները[6][7]։

Աշխարհագրություն խմբագրել

Կարասիոկ կոմունան գտնվում է Տանաելվ գետի ավազանում, այդ թվում՝ վերջինիս վտակներ Անարիոհկա և Կարասիոհկա գետերի շրջանում։ Այն ներառում է Ֆինմարկի ընդարձակ սարահարթը։ Համեմատաբար խոշոր լճերից է Գասադատավյարին։ Գետերի ավազաններում տարածված են սոճու և կեչու անտառներ։

Կլիման չորային է։ 1886 թվականի հունվարի 1-ին այստեղ գրանցվել է Նորվեգիայում արձանագրված ամենացուրտ եղանակը −51,4 °C:

Բնակչություն խմբագրել

2012 թվականի տվյալների համաձայն՝ կոմունայում բնակչվում է 2763 մարդ, որոնց մեծ մասը Կարասիոկ բնակավայրում։ Բնակչության 80 %-ի համար մայրենի լեզուն Սաամերենն է։ Սաամերենը և նորվեգերնը կոմունայի տարածքում ունեն իրավահավասար կարգավիճակ։ Այստեղ է տեղակայված Նորվեգիայի Նորվեգիայի սաամական խորհրդարանը, ինչպես նաև սաամական այլ հաստատություններ, այդ թվում՝ ռադիոկայան։

Կարասիոկում ծնված հայտնի անձինք խմբագրել

Կարասիոկում են ծնվել հայտնի երգչուհիներ Մարի Բոյնեն և Մաքսիդա Մարակը։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 84. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen"
  3. http://snl.no/K%C3%A1r%C3%A1%C5%A1johka%2FKarasjok Kárášjohka/Karasjok. Store norske leksikon.
  4. Endring av skrivemåten for tospråklige kommuner. Endring av skrivemåten for tospråklige kommunenavn, Kárášjohka-Karasjok.
  5. Norske Kommunevåpen, 1990. Nye kommunevåbener i Norden
  6. Norske Kommunevåpen, 1990. Nye kommunevåbener i Norden.
  7. «Kommunevåpen». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Города-побратимы Мурманской области. Արխիվացված 2015-01-28 Wayback Machine (ռուսերեն)
  9. «Информационный центр финно-угорских народов». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  10. О Ловозере и саамском народе. Արխիվացված 2010-11-28 Wayback Machine (ռուսերեն)

Արտաքին հղումներ խմբագրել