Կարապետ Տեր-Սահակյան

հայ բանասեր, խմբագիր, պատմաբան, բանաստեղծ

Կարապետ Մովսեսի Տեր-Սահակյան (1882, Մուշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 18, 1915(1915-06-18), Անիֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, բանաստեղծ, խմբագիր։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։

Կարապետ Տեր-Սահակյան
Դիմանկար
Ծնվել է1882
ԾննդավայրՄուշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 18, 1915(1915-06-18)
Մահվան վայրԱնիֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, պատմաբան, բանասեր, խմբագիր և բյուզանդագետ
ԱշխատավայրԲազմավեպ

Կենսագրություն խմբագրել

1906-1913 թվականներին եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1914-1915 թվականներին՝ Տրապիզոնի Մխիթարյան վարժարանի տեսուչը։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ, բանաստեղծություններ, դրամաներ։ Ղևոնդ Ալիշանի մահից հետո հրատարակել է նրա «Հայաստան, յառաջ քան զլինելն Հայաստան» (1904) աշխատությունը, որին կցել է արժեքավոր մեկնաբանություններ ու լրացումներ։ Տեր-Սահակյանի պատմագիտական գործերից առավել արժեքավոր է «Հայ կայսերք Բյուզանդիոնի» (1905) մենագրությունը, որտեղ բյուզանդական, հայկական և այլ աղբյուրների հիման վրա ներկայացրել է VI-XII դարերի Բյուզանդիայի կայսրության հայազգի 12 կայսրեր։ Նրանց մեծ մասի ազգության պատկանելության հետ կապված տեղեկությունները Տեր-Սահակյանը քաղել է հունական աղբյուրներից։ Գրքում ներկայացված են նաև բյուզանդական թագի 6 հայ հավակնորդներ (VII-IX դարեր), ութ հայ կայսրուհիներ (VIII-XIII դարեր), հիշատակված են հայ զորավարներ։ Այս աշխատությամբ Տեր-Սահակյանը ուրվագծել է հայ բյուզանդագիտության ծրագիրը՝ ընդգծելով հատկապես բյուզանդական մատենագրության մեջ հայերին վերաբերող տեղեկությունների հավաքման ու բացահայտման կարևորությունը[1]։

Մեծ Եղեռն խմբագրել

1915 թվականի հունիսի 18-ին թուրքական 60 ժանդարմներ և զինվորականներ Տրապիզոնի վիլայեթի Թոց գյուղում ապաստան գտած բոլոր քաղաքացի ընտանիքներին հավաքում և փակում են Պողոս Մարիմյանի տան մեջ։ Այդ ընտանիքների հետ էր նաև Կարապետ Տեր-Սահակյանը։ Թուրքերը սվիններով շրջապատած նրանց տանում են կես ժամ հեռավորության վրա գտնվող Անիֆա գյուղի ձորերի մեջ և սպանում բոլորին։ Սպանված Կարապետ Տեր-Սահակյանը ուներ բազմաթիվ ձեռագիր աշխատություններ, որոնք թուրքական կառավարությունը այրում և փչացնում է[2]։

Երկեր խմբագրել

  • «Հայ կայսերք Բյուզանդիոնի», Վենետիկ, 1905, Հատոր Ա, Բ[1]
  • Բանաստեղծութիւններ (առաջաբանը՝ Մ. Ճանաշյանի), Վենետիկ, 1965։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.
  2. Ծխացող հուշեր

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Տեր-Սահակյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 685