Կարապետ Բաղիշեցի

հայ տաղասաց


Կարապետ արքեպիսկոպոս Բաղիշեցի[1] (1475, Բաղեշ[2] - մոտ 1520, անհայտ), հայ տաղասաց, գրիչ, կազմարար, մանրանկարիչ, Մշո Առաքելոց վանքի վանահայր։

Կարապետ Բաղիշեցի

Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Կարապետ արքեպիսկոպոս Բաղիշեցի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Մշո Առաքելոց վանքի վանահայր
Կառավարման ավարտ 1550
Նախորդող Թադեոս արքեպիսկոպոս
Ծնվել է 1475
Ծննդավայր Բաղեշ
Մահացել է 1550
Ազգություն հայ
Կրթություն Մշո Առաքելոց վանք
Հոգևոր աստիճան արքեպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Կարապետ Բաղիշեցին ծնվել է մոտ 1475 թվականին Բաղեշում[1]։ Նրա հայրն է՝ Ստեփանը, մայրը՝ Ալամշահը[1]։ Ուսում ստանալու համար գնացել Մշո Առաքելոց վանք, որտեղ ձեռնադրվել է նախ աբեղա, ապա վարդապետ[1]։ Վանքի առաջնորդ Թադեոս արքեպիսկոպոսը որդեգրել է նրան և դեռ իր կենդանության ժամանակ նրան արքեպիսկոպոս և վանքի առաջնորդ է ձեռնադրել տվել[1]։ Եղել է՝ Կազմարար, գրիչ և մանրանկարիչ[1]։ Արտագրել է՝ «Սաղմոս»-ը, «Մաշտոց»-ը և «Հայսմավուրք»[1]։ Առավել նշանավոր է եղել որպես տաղասաց[1]։ Նրան երբեմն շփոթել են նույնանուն այլ անձնավորությունների հետ։ Մահացել է հավանաբար 1550 թվականին[1]։

Տաղեր խմբագրել

Կարապետ Բաղիշեցու կենսագրությունը և իր տաղերի հավաքածուն կազմել է Ներսես Ակինյանը, որոնցից նշանավոր են՝․

  • «Տաղ արարածոց» - Նոյի երեք որդիների, ազգերի և աշխարհների մասին 85 երկտող ոտանավոր։ Գրվել է 1540 թվականին։ Տաղը սկսվում է այսպես՝ «Եկա՛յք, Ադամայ որդիք, արարածք ամէն միաբան»։ Եվրոպայի և Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ է պարունակում[1]։
  • «Ողբ ի վերայ արշաւանաց Շահ Իսմայէլի» - Մշո Եղրդուտ վանքում 1513 թվականին օրինակած «Սաղմոս»-ի հիշատակարանն է[1]։ Պահպանվել Է ինքնագիրը (միակ օրինակը), գտնվում Է Մադրիդում։ «Ողբ»-ի նյութը պարսից շահ Իսմայելի պատերազմներն են Հայաստանում քրդական ցեղերի դեմ։ Նկարագրված են Բաղեշի բերդի գրավումը 1511-1512 թվականների ձմռանը և հայերի տառապանքներն այդ պատերազմում։ Ողբն արժեքավոր է առավելապես պատմական առումով։
  • «Տաղ վասն վարդին» -
 

Պուլպուլն է հագեր ի յոտըն կօշիկ,
Զվարդն կու փնտռէ սիրով անուշիկ․
Ձայն է արձակեր, կու կանչէ վարդ, վարդ,
Վարդ, վարդ դու զուարթ,
Ես պուլպուլ, դու վարդ[1]։

 

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 306