Կարագաթթու

քիմիական միացություն

Կարագաթթուն (բութանաթթուС3Н7СООН ալիֆատիկ շարքի հագեցած միահիմն օրգանական թթու է։ Ունի անդուր հոտ և անգույն հեղուկ է։ Լավ լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում։ Հայտնի է երկու իզոմերների ձևով՝

  • ն-կարագաթթու՝ CH3CH2CH2COOH, և
  • իզոկարագաթթու, (CH3)2CHCOOH։
Կարագաթթու
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումկարագաթթու
Քիմիական բանաձևC₄H₈O₂
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակթափանցիկ հեղուկ
Մոլային զանգված1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,9563 գ/սմ³ գ/սմ³
Դինամիկ մածուցիկություն1.814 (15 °C) Պա/վ
Իոնիզացման էներգիա1,7E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան−5 °C, −8 °C[3] և −5,7 °C[2] °C
Եռման ջերմաստիճան163 °C և 163,75 °C[2] °C
Գոլորշու ճնշում0,9 hectopascal
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար107-92-6
PubChem264
EINECS համար203-532-3
SMILESCCCC(=O)O
ЕС203-532-3
RTECSES5425000
ChEBI259
Թունավորություն
ՄԲ50440
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ն-կարագաթթու խմբագրել

Ն-կարագաթթուն ստացվում է ն-բութիլսպիրտի օքսիդացումից կամ օսլա պարունակող թափուկների խմորումից (կարագաթթվային խմորում), իզոկարագաթթվից՝ իզոբուտիլսպիրտի օքսիդացումից։

Կիրառում խմբագրել

Կարագաթթվիի էսթերները կիրառվում են օծանելիքի և սննդի արդյունաբերության մեջ՝ որպես հոտավետ նյութեր, ինչպես նաև լաքերի պլաստիֆիկատորներ։ Կենսաբանական գործոններում ունի դրական նշանակություն, հատկապես կիրառում են կարագաթթվի աղերը՝

  • Բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը և աղիների աճը։

(Galfi etc.,1990;Luo haixiang,2006;Hu etc.,2007;G.Biagi etc.,2007; Breuer RI et al, 2000 etc.)

  • Նպաստում է մարսողական համակարգի կարգավորմանը։

(Pinchasov etc.,1989; Noy Y etc.,2001 ;Nollet etc.,2005; Li kainian, 2006; Hu etc.,2007 etc.)

  • Կարգավորում և մեծացնում է իմունային գործառույթը։

(Scheppach etc.,1996;Claus etc.,2006;Manzanilla etc.,2006;Sauer etc.,2007 etc.)

  • Պահպանում է միկրոէկոլոգիական հավասարակշռությունը։

(Meng etc,1998 ;Floeh etc.2001 etc.)

  • Անվտանգ այլընտրանքային հակաբիոտիկ է

(C. Fernández-Rubio,2009 etc.)

  • Վերահսկում և նվազեցնում է բացասական հետևանքները պաթոգեն վիրուսներ և բակտերիաներ (E. coli, Salmonella spp. Clostridium perfringens spp. Et al.) նկատմամբ

(C. Fernández-Rubio,2009 etc.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարագաթթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 292