Կատրինա Բոուդեն (անգլ.՝ Katrina Bowden, սեպտեմբերի 19, 1988(1988-09-19), Ուայքոֆ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կատրինա Բոուդեն
անգլ.՝ Katrina Bowden
Ծնվել էսեպտեմբերի 19, 1988(1988-09-19) (35 տարեկան)
ԾննդավայրՈւայքոֆ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Ben Jorgensen?

Կենսագրություն խմբագրել

Կատրինան ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 19-ին ԱՄՆՆյու Ջերսի նահանգի Ուայկոֆ քաղաքում։ Հաճախել է Միդլենդ Պարկի Սբ․ Թոմաս Մորայի դպրոցը, իսկ հետո ավարտել է Նյու Ջերսիի Անարատ սիրտ կաթոլիկ ակադեմիան։ 14 տարեկանում դարձել է ֆոտոմոդել։ 2005 թվականին առաջին անգամ հայտնվել է էկրանին՝ Fall Out Boy խմբի «Dance Dance» տեսահոլովակում և մի քանի գովազդային հոլովակներում։ Կատրինան կինոյում սկսել է նկարահանվել 2006 թվականից։

2008 թվականին նկարահանվել է We Are Scientists խմբի «After Hours» տեսահոլովակում։

2009 թվականին «Ստուդիա 30» սերիալի համար ստացել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ»՝ որպես կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմի մասնակից։ 2008, 2010, 2011, 2012 և 2014 թվականներին ևս առաջադրվել է այս կատեգորիայում, սակայն մրցանակ չի ստացել։

Ըստ Esquire ամսագրի՝ Կատրինա Բոուդենը 2011 թվականի ապրիլին ճանաչվել է ամենասեքսուալ կինը[1]։ 2012 թվականին զբաղեցրել է 18-րդ տեղը Maxim ամսագրի Hot 100 ցանկում, իսկ 2012 թվականին՝ 25-րդ տեղը[2]։

2013 թվականին նկարահանվել է Panic! at the Disco խմբի «Miss Jackson» տեսահոլովակում։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի մայիսի 19-ին ամուսնացել է երաժիշտի հետ, որի հետ հանդիպել է իրենց հարսանիքից 3 տարի առաջ[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ս Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Դանա Սիմփսոն
2006 ս Մի կյանք ապրելու համար One Life to Live Բրիթնի
2006—2013 ս Ստուդիա 30 30 Rock Սերի
2007 ս Պայծառատես Psych Սոեդ
2009 ֆ Ռաթկո։ Դիկտատորի որդին Ratko: The Dictator's Son Հոլի
2009 ֆ Կարճ ճանապարհ The Shortcut Քրիստի
2010 ս Տգեղ Բեթին Ugly Betty Հիզեր
2010 ս Ստուդիա 30։ Սերիի տեսաբլոգը 30 Rock: Cerie's Vlog Սերի Սերոքս
2012 ս Նոր աղջիկ New Girl Հոլի
2012 ֆ Պահեք շնչներդ Hold Your Breath Ջերի
2013 ֆ Շատ սարսափելի ֆիլմ Scary MoVie Նատալի
2013 ֆ Բուժքույր 3D Nurse 3-D Դեննի
2016 ֆ Մոնոլիտ Monolith Սանդրա
2016 ֆ Դժվար գործարք Hard Sell Բո
2016 ֆ Վերջին կինոփառատոնը The Last Film Festival պատանի աստղեր
2018 հֆ Սերը լանջերին Love on the Slopes Ալեքս Բյորնս
2018 ս Կեղտոտ Ջոնը Dirty John Սինդի
2019 ս Ես գիշեր եմ I Am the Night շիկահեր
2019 ս Համարձակ և գեղեցիկ The Bold and the Beautiful Ֆլորենս Ֆուլտոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Катрина Боуден признана самой сексуальной женщиной по версии Esquire
  2. «Katrina Bowden». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  3. Katrina Bowden gets engaged to rocker Ben Jorgensen the night before the SAG Awards 2012
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատրինա Բոուդեն» հոդվածին։