Կատունի կենսոլորտային արգելոց, պետական բնական արգելոց, որը 2000 թվականի հունվարից ստացել է կենսոլորտային կարգավիճակ[2]։

Կատունի արգելոց
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան[1]
Հիմնվել է1991
Մակերես151 664 հեկտար
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Կատունի արգելոցը գտնվում է Ռուսաստանում
Կատունի արգելոց
Կատունի արգելոցը գտնվում է Երկիրում
Կատունի արգելոց

Ստեղծվել է 1991 թվականի հուլիսի 25-ին, գտնվում է Կենտրոնական Ալթայի բարձր լեռնային շրջաններում։ Մակերեստ 151 664 հեկտար է։ Կենտրոնական մասը գտնվում է Ուստ-Քոքս գյուղում։ Կատունի և Ալթայի արգելոցները մտցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակույթի և բնության ժառանգության մեջ «Ալտայի ոսկե լեռներ» անունով (1998)։ 2000 թվականին արգելոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» ծրագրի կենսոլորտային պահուստների համաշխարհային ցանցում։ Ներառված է Ալթայ-Սայանի էկոշրջանի արգելոցների և ազգային պարկերի ասոցիացիայի կազմում[3]։

Ֆիզիկա-աշխարհագրական պայմաններ խմբագրել

 
Կատունի արգելոցի սահմանները, Ալթայի Հանրապետություն

Կատունի արգելոցի տարածքը մտնում է Կենտրոնական Ալթայի ֆիզիկա-աշխարհագրական շրջանի մեջ։ Իր մեջ ներառում է Կատունի լեռնաշղթայի հարավային և նվազ չափով հյուսիսային լանջերը և Լիստվյագա լեռնաշղթայի հյուսիսային լանջերը։ Արգելոցը գտնվում է Կատունի լեռնաշղթայի առավել բարձրադիր մասում (բացառությամբ Բելուխա զանգվածի)՝ գլիցիալ-նիվալ, լեռնագագաթային և բարձրադիր մարգագետնային լանդշաֆտներով։

Առավելագույն բարձրությունը տատանվում է ծովի մակարդակից 1300-ից մինչև 3280 մ, ինչը թույլ է տալիս դասել այն աշխարհի ամենաբարձրլեռնային արգելոցների շարքին։

Կատունի արգելոցի մակերեսային ջրերը ներկայացվում են Կատուն գետով և նրա ակունքներով։ Գետերն ունեն լեռնային բնույթ։

Գետերի թեքությունները հասնում են մեծ մեծությունների և կազմում են 20-130 մ/կմ վերին հոսքում, 20-30 մ/կմ՝ միջին հոսքում, իսկ Կատուն թափվելուց կարող են ունենալ հարթավայրային բնույթ։ Գետային ցանցի երկարությունը Կատունի արգելոցի տարածքում 1200 կմ է, գետային ցանցի խտությունը՝ 0,79 կմ²։

Բարձր լեռնային շրջաններում կան 390 սառցադաշտ՝ 289 կմ² մակերեսով։

Պատմություն խմբագրել

Կենտրոնական Ալթայում հատուկ պահպանության բնական տարածքների՝ Ալթայի լեռնային պարկի, ստեղծման գաղափարը առաջին անգամ բարձրաձայնել է Վ. Պ. Սեմյոնով-Թիան-Շանսկին 1917 թվականին։ Պարկի տարածքի մեջ ենթադրվում էր մտցնել Բելուխա լեռան շրջակայքը և բարձրլեռնային լճերից մեկը՝ Կուչերլա կամ Աքեմի։

1961 թվականին Կատունի լեռնաշղթայի բարձրլեռնային հատուկ պահպանության բնական տարածքների հարցը բարձրացրել է Ա․ Ս․ Կրյուկովը։ Նա առաջարկում էր ստեղծել Չեխոսլովակիայի ազգային պարկերի նմանությամբ բնության պարկ՝ ներառելով նրանում Կատունի լեռնաշղթայի ողջ տարածքը։ 1970 թվականին Ռեվյակինը և Ն․Գ․ Սալատովան մանրամասնորեն հիմնավորել են արգելոցի ստեղծման անհրաժեշտությունը, որն իր մեջ կընդգրկեր Կատունի լեռնաշղթան և Բելուխի լեռը։ Այդ ժամանակ էլ նախագծվող արգելոցը ներառվել է արգելոցային ցանցի զարգացման գլխավոր սխեմայի մեջ՝ առանց ժամկետների նշման։

Կատունի լեռնաշղթայում արգելոցի ստեղծման անհրաժեշտության հարցին կրկին անդրադարձել են 1980-ական թվականներին։ Կ. Կ. Տրուսովը բնության պահպանության Համառուսաստանյան ընկերության համագումարում (1981 թ.) առաջարկել է Բելուխի շրջանում կազմակերպել արգելավայր-զբոսաշրջային համալիր՝ մոտ 1 մլն հա մակերեսով։ Նա նշել է, որ իրենց երկրում նման կազմակերպության նմանօրինակը չկա, սակայն դա ոչ մի կերպ չի կարող խոչընդոտ հանդիսանալ կազմակերպության ստեղծման համար։

1982 թվականին Ալթայի երկրամասային ԲՊՀՄ խորհուրդը արգելոցի ստեղծումը համարել է արդիական։ 1983 թվականին ձևավորվել է Կատունի արշավախմբային ջոկատը, որը անցկացրել է տարածքի անհրաժեշտ հետազոտում և խորհրդատվություն Ուստ-Կոկսինի և Կոշ-Ագաչի շրջանների հողօգտագործողների, տնտեսությունների և բնապահպանական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Այդ աշխատանքի արդյունքում 1984 թվականին միջգերատեսչական հանձնաժողովը առաջարկվել է կենսոլորտային արգելոցը կազմակերպել Ուստ-Կոկսինի և Կոշ-Ագաչի շրջաններում՝ 1300 հազար հա մակերեսի վրա։ Ընդ որում, արգելոցային գոտու տարածքը նախատեսված էր 650 հազար հեկտարի սահմաններում։

Կոշ-Ագաչի շրջանը չի համաձայնության չի եկել արգելավայրի կազմակերպման տարածքի հարցում, Ուստ-Կոկսինի շրջանը համաձայնություն է տվել կազմակերպել արգելոցը Կատունի բարձունքներում՝ 210 հազ. հա տարածաքի վրա։ Շրջանի ղեկավարության համաձայնությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ շրջանի կողմից դժվարամատչելի լինելով՝ նախագծվող արգելոցի տարածքը ակտիվորեն օգտագործվել է Ղազախստանի տնտեսությունների կողմից, իսկ շրջանի բնապահպանական կազմակերպություններն ի վիճակի չեն եղել ինքնուրույն վերահսկել տվյալ հողերի օգտագործումը։

1987 թվականին Ալթայի երկրամասգործկոմի որսորդական տնտեսության վարչությունը կազմել է արգելոցի համառոտ նախագիծը։

Նրանց տարածքը պակաս է եղել, քան 210 հազար հեկտարը, որին 1984 թվականին համաձայնել է Ուստ-Կոկսինի շրջանի վարչակազմը։ Նախագծում ընդգծվել է, որ արգելոցը ստեղծվում է եզակի բարձրլեռնային համալիրների պահպանման և հազվագյուտ տեսակների՝ կարմիր գայլի, մանուլի, արգալիի, ձերենի և այլ կենդանիների թվաքանակի վերականգնման խնդրի լուծման համար, սակայն այդ տեսակների բնակավայրերը հայտնվել են արգելավայրի սահմաններից դուրս։

Կատունի արգելոցը պաշտոնապես ստեղծվել է ՌՍՖՍՀ նախարարների խորհրդի № 409 որոշմամբ 1991 թվականի հուլիսի 25-ին 157 664 հա մակերեսի վրա։

1999-2000 թվականներին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ արգելոցի կոլեկտիվի կողմից աշխատանքներ են իրականացվել Կոշ-Ագաչի շրջանում՝ Յունգուր գետի ավազանում, որտեղ տեղակայված են հազվագյուտ կամ անհետացող կենդանիների այլ տեսակների հիմնական բնակավայրերը։ Ստեղծվել է արգելոցի մասնաճյուղի նախագիծը, իրականացվել են շրջանային մակարդակով բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները, սակայն մասնաճյուղի ստեղծման հարցը չի լուծվել հանրապետական մակարդակով։

1997 թվականից Կատունի արգելոցին հարակից տարածքը դարձել է Բելուխա բնական պարկ[4]։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Կատունի արգելոցի բուսական աշխարհը[5] ներառում է մոտ 700 բարձրագույն անոթային բույսեր։ Արգելոցում հայտնաբերվել է կաթնասունների 56 տեսակ, թռչունների 161 տեսակ, սողունների 3 տեսակ, ձկների 8 տեսակ։

Կատունի արգելոցի գործունեությունը խմբագրել

Արգելոցի աշխատանքի հիմնական ուղղություններն են[6]

  • Տարածքի պահպանություն
  • Գիտական գործունեություն
  • Բնապահպանական լուսավորվածություն
  • Մրցույթների անցկացում
  • Կենսոլորտային արգելոց
  • Անդրսահմանային համագործակցություն
  • Հասարակական խորհուրդ
  • Գիտա-տեխնիկական խորհուրդ
  • Հրապարակումներ
  • Կամավորություն
  • Աշխատանք երիտասարդների և երեխաների հետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=RUS+20&mode=all
  2. «Катунский». www.katunskiy.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Катунский биосферный заповедник». www.katunskiy.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  4. «История создания заповедника :: KATUNSKIY.RU». www.katunskiy.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Флора Катунского заповедника». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Деятельность Катунского заповедника». www.katunskiy.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատունի արգելոց» հոդվածին։