Կատյուլ Մենդես

ֆրանսիացի գրող

Կատյուլ Մենդես (ֆր.՝ Catulle Mendès, մայիսի 22, 1841(1841-05-22)[1][2][3][…], Բորդո[4] - փետրվարի 8, 1909(1909-02-08)[5][6], Սեն Ժերմեն ան Լե[4]), ֆրանսիացի բանաստեղծ, գրող և դրամատուրգ, Պառնասյան դպրոցի ներկայացուցիչ։

Կատյուլ Մենդես
ֆր.՝ Catulle Mendès
Ծնվել էմայիսի 22, 1841(1841-05-22)[1][2][3][…]
ԾննդավայրԲորդո[4]
Վախճանվել էփետրվարի 8, 1909(1909-02-08)[5][6] (67 տարեկան)
Վախճանի վայրՍեն Ժերմեն ան Լե[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լիբրետիստ, դրամատուրգ և վիպասան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Պարգևներ
ԱմուսինԺուդիթ Գոթիե, Augusta Holmès? և Jeanne Mette?
Համատեղ ապրողMarguerite Moreno? և Augusta Holmès?
ԶավակներJeanne Huguette Olga Mendès?, Hélyonne Mendès? և Marie Anne Claudine Mendès?
Изображение автографа
 Catulle Mendès Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բորդո քաղաքում պորտուգալացի հրեաների ընտանիքում։ Վաղ իրեն լավ է դրսևորել Փարիզում և կարճ ժամանակահատվածում դարձել է հանրահայտ «Revue fantaisiste» (1861) ամսագրում իր «Մի գիշերվա սիրավեպ» ամսագրի հրապարակումից հետո։ Լ. Լարշեն Մենդեսի և Գի դե Բինոյի առիթով հեգնանքով նկատել է, որ գրողների նոր սերունդը նախընտրում է հնչեղ արիստոկրատական կեղծանուններ[8]։ Ստեղծագործությունը համարվել է անբարոյական, Մենդեսը դատապարտվել է 1 ամսվա ազատազրկման և 500 ֆրանկ տուգանքի[9]։

Մենդեսը եղել է «Ժամանակակից Պառնաս»-ի հիմնադիրներից, որտեղ նա տպագրել է խիստ դասական ոգով պոեմներ։ Մենդեսը պատմել է Պառնասյան շարժման պատմությունը, դրա նպատակներն ու իր դերը «La légende du Parnasse contemporain» (1884) գրքում[10]։

Մենդեսի ավելի ուշ ստեղծագործություններն իրենցից ներկայացրել են տարբեր բանաստեղծների ոճերի նմանակում[11]։ Որպես դրամատուրգ նա ավելի հաջողակ է եղել․ նրա բոլոր պիեսները բեմադրվել են փարիզյան թատրոններում և լավ են ընդունվել քննադատների կողմից[9]։ Մենդեսի գործերից կրել են անպարկեշտ, նույնիսկ պոռնոգրաֆիկ բնույթի։

Մենդեսի քննադատական և դրամատիկական գործերը, Մասնեի և Շաբրիեի օպերաների լիբրետոները, բազմաթիվ վիպակներ և պատմվածքներ ցույց են տալիս նրա բազմակողմանի տաղանդը։ Նրա ժամանակակից կոմպոզիտորներից շատերը` Պադերևսկին, Իբերը, Բիզեն, Սեն-Սանսը, Ֆորեն, Ռեյնալդո Անը և այլք երաժշտություն են գրել նրա բանաստեղծությունների համար[12]։

1866 թվականին Մենդեսն ամուսնացել է Ժյուդիթ Գոթյեի՝ բանաստեղծ Թեոֆիլ Գոթյեի կրտսեր դստեր հետ, սակայն նրանք հետագայում բաժանվել են։

Մահացել է 1909 թվականին, նրա դին հայտնաբերել են փետրվարի 8-ի վաղ առավոտյան Սեն-Ժերմենի երկաթուղային թունելում։ Ըստ հետաքննության՝ նա Փարիզից հեռացել է փետրվարի 7-ի կեսգիշերին և, ենթադրաբար, բացել է իր խցիկի դուռը թունելում՝ կարծելով, որ ինքն արդեն ժամանել է կայարան։

Թաղվել է Մոնպառնասի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. LIBRIS — 2018.
  8. 1er quinzaine de Février // Revue anecdotique des excentricités сontemporaines, Tome III (nouvelle série), No. 3, p. 51.
  9. 9,0 9,1 Jewish Encyclopedia
  10. «Мендес, Катулл». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. «Catulle Mendès». Britannica. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  12. «Author: Catulle Mendès». The LiederNet Archive. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Isidore Singer, Frederick T. Haneman. «Mendès, Catulle». Jewish Encyclopedia (1906) (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.