Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա

Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա (կատ.՝ Convergència Democràtica de Catalunya, CDC), Կատալոնիայի ազգայնական[1][2] և լիբերալ[1][3] կուսակցություն, որը գործունեություն էր ծավալում Կատալոնիայում (Իսպանիա) 1974 թվականից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում։ Վերափոխվել է Կատալոնիայի եվրոպական դեմոկրատական կուսակցության։

Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա
կատ.՝ Convergència Democràtica de Catalunya
Изображение логотипа
ՏեսակԿատալոնիայի քաղաքական կուսակցություն
Երկիր Իսպանիա
ԱռաջնորդԱրթուր Մաս
ՀիմնադիրԺորդի Պույոլ[ca]
Հիմնադրված1974
Լուծարված2016
Գաղափարախոսությունաջակենտրոններ, կատալոնական նացիոնալիզմ[1][2]
լիբերալիզմ[1][3],
պահպանողականություն[1]
ցենտրիզմ[4],
սոցիալ դեմոկրատիա (փոքրամասնություն)[5][6][7]
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբԻսպանիա, Կատալոնիա, Բարսելոնա
Միջազգային պատկանելություն«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն և Ազատական ինտերնացիոնալ
Պատգամավորների կոնգրես (Ստորին Պալատ)
8 / 350
Սենատ (Վերրին Պալատ)
4 / 266
Եվրախորհրդարան
1 / 54
Կայքconvergencia.cat
 Convergència Democràtica de Catalunya Վիքիպահեստում

Դա Կատալոնիայի ինքնավար համայնքի ամենամեծ քաղաքական կազմակերպությունն էր, որն ուներ ավելի քան 60 000 անդամ։ Կուսակցության լուծարումից առաջ նրա վերջին նախագահը Արթուր Մասն էր։

Կուսակցության ամբողջական հապավումը (CDC) կիրառելու փոխարեն այն հաճախ անվանում էին պարզապես Կոնվերգենցիա (Convergència)։

Պատմություն խմբագրել

Հիմնադրված լինելով 1974 թվականի նոյեմբերի 17–ին՝ Իսպանիայի ժողովրդավարության անցնելու շրջանում, Կոնվերգենցիան «Կոնվերգենցիա և միություն» երկարակյաց դաշինքի հիմնական ուժն էր, ում փոքր դաշնակցի դերում հանդես էր գալիս Կատալոնիայի դեմոկրատական միությունը։ Կոնվերգենցիայի հիմնադիրը Ժորդի Պույոլն[ca] էր, ով ղեկավարում էր Կատալոնիայի կառավարությունը 23 տարի շարունակ (1980—2003)։ Մինչ կոալիցիայի փլուզումը 2015 թվականին Կատալոնիայի անկախության հարցում երկու կուսակցությունն էլ գերակա դիրք էին զբաղեցնում կատալոնական տարածաշրջանային քաղաքականության մեջ 1980–ական թվականներից ընդհուպ մինչև 2000–ական թվականներ[8]։ Պատմականորեն այնպես ստացվեց, որ 2000–ականներին և 2010-ականներին «Կոնվերգենցիա և միությունը», չունենալով մեծ ֆրակցիա իսպանական խորհրդարանում, կարողանում էր ազդեցություն ունենալ կառավարության ձևավորման վրա՝ խելամիտ կերպով աջակցելով մեկ սոցիալիստներին, մեկ նրանց հակառակորդ ազգայնականներին՝ իսպանական կառավարության կողմից Կատալոնիայի համար լրացուցիչ ներդրումներ անելու դիմաց։

Մոտ յոթ տարի ընդդիմություն լինելով «Կոնվերգենցիա և միություն» բլոկը Կոնվերգենցիա կուսակցության առաջնորդ Արթուր Մասի ղեկավարությամբ 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների[ca] արդյունքում վերադարձավ իշխանության, չնայած, ի տարբերություն մյուս տարիների, տարածաշրջանային խորհրդարանում չկարողացավ բացարձակ մեծամասնություն կազմել։ Կուսակցությունը ստիպված էր կոալիցիոն կառավարություն կազմելու համար դաշնակիցներ փնտրել։ Սկզբում Կոնվերգենցիայի դաշնակցի դերում հանդես էր գալիս Կատալոնիայի սոցիալիստների կուսակցությունը (Իսպանական սոցիալիստական աշխատավոր կուսակցության տարածաշրջանային կառույց)[9], այնուհետև աջակենտրոն Ազգային կուսակցությունը[10].։ Խորհրդարանում կայուն մեծամասնության բացակայությունը բերեց քաղաքական անկայունության ժամանակաշրջանի, որը իր հերթին երկու անգամ հանգեցրեց արտահերթ ընտրությունների (2012 և 2015 թվականներ)։

Այդ ընթացքում Կոնվերգենցիան Մասի ղեկավարությամբ անցում կատարեց ռեգիոնալիզմից սեպարատիզմի (անջատողականություն)։ 2015 թվականից սկսած՝ կուսակցությունը հանդիսանում էր Իսպանիայից Կատալոնիայի անկախության ձեռք բերման կողմնակիցներից մեկը։

«Անջատողական հեղաշրջման» հետևանքներից մեկը Կատալոնիայի դեմոկրատական միություն կուսակցության հետ դաշինքի փլուզումն էր 2015 թվականի համաիսպանական ընտրություններից առաջ։ Այն ընթացքում, երբ Կոնվերգենցիան «Կատալոնիայի դեմոկրատների» (խմբավորում, որը անջատվել էր դեմոկրատական միությունից) և «Անկախության համար վերախմբավորման» հետ ձևավորեցին «Ժողովրդավարություն և ազատություն» անջատողական դաշինքը, նրա նախկին դաշնակիցները հանդես եկան Իսպանիայից անկախության ձեռք բերման դեմ և ընտրություններին առանձին մասնակցեցին։ 2015 թվականի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «անջատողական հեղաշրջումը» օգնեց Կոնվերգենցիային պահպանել իր ներկայացվածությունը իսպանական խորհրդարանում այն դեպքում, երբ Դեմոկրատական միությունը ստացավ Կատալոնիայի բնակչության 2%–ից էլ պակաս ձայն։

Ընտրություններից հետո Կոնվերգենցիան և «Կատալոնիայի հանրապետական ձախեր» ձախ ազգայնական կուակցությունը ստեղծեցին «Միասին «Այո՛»–ի համար» (կատ.՝ Junts pel Sí) լայնամասշտաբ դաշինքը, որպեսզի միասին մասնակցեն 2015 թվականի սեպտեմբերի 27–ի ընտրություններին։ Նրանց միացան «Կատալոնիայի դեմոկրատներ»–ը, «Անկախության համար վերախմբավորումը» և Ձախ շարժումը[11]։ Արդյունքում նոր դաշինքը կարողացավ հաղթել մյուս կուսակցություններին, սակայն չկարողացավ բացարձակ մեծամասնություն կազմել։ Սա բերեց նրան, որ ձևավորվեց փոքրամասնության կառավարություն, որի ղեկավարն էր Կոնվերգեցիայի անդամ Կառլես Պուչդեմոնը։

2016 թվականի հուլիսին Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիան վերաձևավորվեց Կատալոնիայի եվրոպական դեմոկրատական կուսակցության[ca], որի առաջնորդ դարձավ Արթուր Մասը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dowling, Andrew (2005), «Convergència i Unió, Catalonia and the new Catalanism», The Politics of Contemporary Spain, Rotledge, էջ 106
  2. 2,0 2,1 Ramiro, Luis; Morales, Laura (2007), «European integration and Spanish parties: Elite empowerment amidst limited adaptation», The Europeanization of National Political Parties: Power and organizational adaptation, Routledge, էջ 145
  3. 3,0 3,1 «Parties and Elections in Europe, "Catalonia/E", The database about parliamentary elections and political parties in Europe, by Wolfram Nordsieck». Parties & Elections. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Smith, Angel (2009), Historical Dictionary of Spain, Scarecrow Press, էջ 199
  5. Perfil: Puigdemont, el ala más independentista de CDC
  6. Mas vira hacia la socialdemocracia a las puertas del 27-S con su nuevo Gobierno.
  7. El sector liberal planta batalla a la socialdemocràcia de la nova CDC.
  8. «UDC sale del Govern y pone en jaque una alianza de 37 años de CiU». EFE (իսպաներեն). LaVanguardia.com. 2015 թ․ հունիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  9. Àngels Piñol, Miquel Noguer, Clara Blanchar (2010 թ․ դեկտեմբերի 23). «Mas, investido presidente con la abstención del PSC». El Pais (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Luis B. García (2012 թ․ փետրվարի 15). «La abstención del PPC permite la aprobación de los presupuestos de Catalunya de 2012». La Vanguardia (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  11. «Junts pel Sí (Together for Yes): "We are all in, we've reached the end of the line"». Ara.cat (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  12. avier Oms (2016 թ․ հուլիսի 23). «El Partit Demòcrata encumbra a Mas con el 95% de los votos». El Mundo (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.