Կատալոնական արվեստի ազգային թանգարան

Կատալոնական արվեստի ազգային թանգարան (կատ.՝ Museu Nacional d’Art de Catalunya), թանգարան Բարսելոնում։ Հիմնադրվել է 1990 թվականին Ժամանակակից արվեստի և Կատալոնական արվեստի թանգարանների միավորման արդյունքում։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 16–ին[3]։ Թանգարանը Բարսելոնի և Կատալոնիայի մշակույթի նախարարության համընկերություն է։ Գրասենյակը գտնվում է Բարսելոնի ազգային պալատում, որը բացվել է 1929 թվականին համաշխարհային ցուցահանդեսում։ Իսպանիայի ամենամեծ թանգարաններից է։

Կատալոնական արվեստի ազգային թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունՄոնժուիկ[1]
Կազմված էMuseu Nacional d'Art de Catalunya Database?
Ղեկավարության նստավայրԱզգային պալատ, Սանտս Մոնտժուիկ, Բարսելոնա, Իսպանիա
Հիմնադրվել էնոյեմբերի 11, 1934
Մակերես45 000 քառակուսի մետր
Այցելուներ718 000 մարդ (2014), 653 917 մարդ (2013), 466 600 մարդ (2012) և 837 700 մարդ (2019)[2]
ՏնօրենՅոսեպ Սերա ի Վիլյալբա
Կայքmuseunacional.cat/en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հավաքածուներ խմբագրել

Ռոմանական արվեստի հավաքածուն լավագույններից է աշխարհում։ Հավաքածուի հիմքն է կազմում ռոմանական ֆրեսկոների բաժինը։ 12-13–րդ դարերի որմնանկարչության որոշ խոշոր գործեր 1920–ական թվականներին դուրս են բերվել Պիրենեյան թերակղզու ոչ մեծ քաղաքներից. դրանք հետագայում հայտնվել են Կատալոնական արվեստի ազգային թանգարանում։ Բացի դրանից՝ հավաքածուն ներառում է փայտե քանդակների, փայտանկարչության նմուշներ։ Կատալոնական արվեստի ազգային թանգարանը գտնվում է ազգային պալատում (Palau Nacional), որը կառուցվել է Մոնժուիկ լեռան ստորոտին 1929 թվականի համաշխարհային ցուցահանդեսի առթիվ։ Թանգարանում հաշվում են 236 000 նմուշ, որոնք ներկայացնում են կատալոնական, իսպանական, եվրոպական հազարամյա պատմություն՝ սկսած ռոմանտիզմից, գոթիկայից, վերածննդից ու բարոկկոյից մինչև 20–րդ դարի կեսը։ Գոթական հավաքածուի հիմքը կազմում են գեղանկարչությունն ու քանդակագործությունը. ներկայացված են Բեռնատ Մարտորելի, Հայմե Ուգեի, Լուիս Դալմաուի գործերը։

 
Թանգարանի գմբեթը

Բարոկկոյի և վերածննդի հավաքածուներում զգացվում է Կատալոնիայի՝ այդ շրջանի արվեստում ունեցած համեստ ներդրումը։ Այնուամենայնիվ, ներկայացված են ոչ միայն կատալոնյան, այլև համաշխարհային մշակույթի գանձեր։ Հիշատակության են արժանի Էլ Գրեկոյի, Վելասկեսի գործերը։ Հավաքածուում ներառված են նաև ցուցանմուշներ Տիսեն Բորնեմիսայի թանգարանից։

Մոդեռն գեղանկարչության հավաքածուն միավորում է 19–րդ դարավերջի և 20–րդ դարասկզբի կատալոնյան արվեստը։ Այդ աշխատանքներում դրսևորված են ամենատարբեր ոճեր՝ նեոկլասիցիզմ, ռեալիզմ, մոդեռն, ավանգարդ։

Թանգարանում առանձնացված են դրամագիտության և գրաֆիկական արվեստի բաժիններ։ Բացի ցուցադրությունից՝ թանգարանում գործում են ռեստավրացիայի և պահպանության բաժանմունքներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.larepublica.cat/minut-a-minut/el-mnac-va-rebre-837-700-visitants-el-2019-un-6-menys-que-lany-anterior/
  3. DDAA. Museu Nacional d'Art de Catalunya. Florència: Mnac i SCALA GROUP S.p.A, 2009. ISBN 978-84-8043-198-9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալոնական արվեստի ազգային թանգարան» հոդվածին։