Կաստիլիա—Լա Մանչա, Կաստիլյա—Լա Մանչա (իսպ.՝ Castilla-La Mancha. Իսպաներեն: [kasˈtiʎa la ˈmantʃa] ( )), ինքնավար համայնք Իսպանիայի կենտրոնական մասում։ Զբաղեցնում է 79 463 քառակուսի կիլոմետր տարածք (3-րդ տեղն է գրավում Իսպանիայի ինքնավար համայնքների շարքում)։ Նրա կազմի մեջ են մտնում Ալբասետե, Սյուդադ Ռեալ, Կուենկա, Գվադալախարա, Տոլեդո պրովինցիաները։ Վարչական կենտրոնը Տոլեդո քաղաքն է։

Կաստիլիա—Լա Մանչա
Castilla-La Mancha
flag of Castilla-La Mancha? Զինանշան


ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Կարգավիճակինքնավար համայնք
Մտնում էԻսպանիա
Ներառում է5 պրովինցիա
ՎարչկենտրոնՏոլեդո
Ամենաբարձր կետPico del Lobo?
ԲԾՄ696 մետր
Օրենսդրական մարմինCortes of Castile-La Mancha?
ՆախագահԽոսե Մարիա Բարրեդա Ֆոնտես
Հիմնական լեզուիսպաներեն
Բնակչություն (2007)
1,977 մլն (9 տեղ)
Խտություն24,86
Տարածք79 463  (3 տեղ)
Հիմնադրված է1982 թ.
Սահմանակցում էՎալենսիա, Մադրիդ, Անդալուզիա, Կաստիլիա և Լեոն, Էստրեմադուրա, Մուրսիա և Արագոն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՆախորդԿաստիլիա լա Նուևա
ISO 3166-2 կոդCM
jccm.es

Աշխարհագրություն խմբագրել

Կաստիլիա-Լա Մանչան գտնվում է Պիրենեյան թերակղզու մեջտեղում՝ զբաղեցնելով Սուբմեսետա Սուրի մեծ մասը։

Կաստիլիա-Լա Մանչան Իսպանիայի ինքնավար շրջաններից երրորդն է, որի մակերեսը կազմում է 79,463 քառ. կմ տարածք, որը կազմում է Իսպանիայի տարածքի 15,7 տոկոսը։

Ժողովրդագրություն խմբագրել

2018 թվականի տվյալներով Կաստիլիա-Լա Մանչայի բնակչության թվաքանակը եղել է 2 026 807 (այդ ցուցանիշով զբաղեցրել է իններորդ տեղը Իսպանիայի ինքնավար համայնքների շարքում)[1]։ 2018 թվականի տվյալներով բնակչության 8,1%-ը (163,8 հազար մարդ) եղել են օտարերկրացիներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմել ռումինները (64,3 հազար) և մարոկոցիները (31,5 հազար)[2]։ Բնակչության խտությունը կազմել է 25,7 մարդ/կմ², որն ամանացածր ցուցանիշն է երկրի ինքնավար համայնքների շարքում։

Տարին Բնակչ. թվ.
1996 1 712 529
1998 1 716 152
2000 1 734 261
2002 1 782 038
2004 1 848 881
2006 1 932 261
2008 2 043 100
2010 2 098 373
2012 2 121 888
2014 2 078 611
2016 2 041 631
2018 2 026 807
Աղբյուրը՝ INE

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Կամպո դե Կրիպտանոյի հողմաղացները (Molinos de Castilla la Mancha, Campo de Criptana Molinos de Viento)
  • Տոլեդոյի Կույս Մարիամ տաճարը (Catedral de Santa Maria de Toledo)
  • Կուենկայի Սուրբ Մարիամ և Սուրբ Յուլիան տաճարը (Catedral de Santa María y San Julián de Cuenca).

Մատենագիտություն խմբագրել

Միգել դե Սերվանտեսի հանրահայտ վեպի հերոս Դոն Կիխոտը լամանչացի էր։

Հուշարձանների պահպանություն խմբագրել

 
Կուենկայի կախովի տները

Տարածաշրջանում կան ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված բազմաթիվ վայրեր, որոնց մեջ են Տոլեդոյի, Կուենկայի, Ալմադենի հին քաղաքամասերը[3]։

2020 թվականի տվյալներով Կաստիլիա-Լա Մանչայի 644 վայր ու շինություն հռչակվել է մշակութային հետաքրքրություն ու արժեք ներկայացնող օբյեկտ։ Ալբասետեի պրովինցիայում դրանց թիվը 92 է, Սյուդադ Ռեալում՝108, Կուենկայում՝ 99, Գվադալախարայում՝ 104, Տոլեդոյում՝ 238[4]:

Ինքնավար համայնքի խորհրդարանը 2013 թվականին ընդունել է օրենքներ, որոնցով խստացվում է պատմական արժեք ներկայացնող շինությունների ձևափոխման, մետաղորսիչների ապօրինի օգտագործման համար նախատեսված պատասխանատվությունը[5]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cytuj |tytuł = Población por comunidades y ciudades autónomas y sexo.(2853) |data dostępu = 2019-04-15 |opublikowany = www.ine.es |url = http://www.ine.es/jaxiT3/Datos.htm?t=2853
  2. Cytuj |tytuł = Población extranjera por Nacionalidad, comunidades, Sexo y Año. |data dostępu = 2019-04-15 |opublikowany = www.ine.es |url = https://www.ine.es/jaxi/Datos.htm?path=/t20/e245/p08/l0/&file=02005.px
  3. «Toledo, Cuenca y Almadén: Ciudades Patrimonio de la Humanidad». El Digital Castilla-La Mancha. 2015 թ․ հունվարի 28.
  4. «Castilla-La Mancha promociona su patrimonio cultural en las redes sociales». Europa Press. 2020 թ․ հուլիսի 4.
  5. Benítez de Lugo Enrich, Luis (2013). «La protección del patrimonio arqueológico en Castilla-La Mancha. Reflexiones sobre la Ley 4/2013 de patrimonio cultural» (PDF). Revista PH. Instituto Andaluz del Patrimonio Histórico (84): 22–25.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Կաստիլիա-Լա Մանչա
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստիլիա-Լա Մանչա» հոդվածին։