Կաստել դել Մոնտեյի ամրոց (իտալ.՝ Castel del Monte-«ամրոց լեռան վրա»), գտնվում է Իտալիայի հարավային մասում Անդրիա քաղաքից 16 կմ հեռավորության վրա։ Այն կառուցվել է 13-րդ դարում և տեղակայված է «Terra di Bari» կոչվող տարածքում և համարվում է աշխարհի ամենահայտնի միջնադարյան ամրոցներից մեկը։

Կաստել դել Մոնտեի ամրոց
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակՀոհենշտաուֆենների ամրոցը Հարավային Իտալիայում, military museum building?, Իտալիայի ազգային թանգարան, historical park museum? և Q124830411?
Ստեղծումհունվարի 29, 1240
Բարձրություն26 մետր
Երկիր Իտալիա[1][2][3]
ԲնակավայրԱնդրիա[3][4]
Հասցեlocalità Castel del Monte - Andria[3], Strada Statale 170 per Castel del Monte 88, 76123 Andria[4] և Strada Statale 170, 76123 Andria[5]
Շինության ձևամրոց
ՈճԳոթական ճարտարապետություն
Նյութմարմար և կրաքար
Պատկանում էԻտալիայի նախարարների խորհուրդ
Ներկա վիճակկանգուն
կայք
 Castel del Monte Վիքիպահեստում
Կաստել դել Մոնտեյի ամրոց
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Իտալիա Իտալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1996  (20-րդ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

Կաստել դել Մոնտեյի ամրոցը կառուցվել է 1240 թ.-ից 1250 թվականների ընթացքում Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն կայսեր կողմից, ով ժառանգել էր այդ տարածքները իր մորից։ Ամրոցի ճարտարապետն առայժմ անհայտ է և հնարավոր է, որ հենց Ֆրիդրիխ II-ն է եղել մտահղացման հեղինակը։ Սկզբնական շրջանում ամրոցն անվանվել է castrum Sancta Maria de Monte` ի պատիվ Մարիա-դել-Մոնտե մենաստանի, որը տեղակայված է եղել հենց նույն վայրում։ 18-րդ դարում ամրոցի ինտերիերն ու կահավորանքը լիովին ձևափոխվել են և ժամանակակից կառույցում չեն պահպանվել մենաստանի սկզբնական ձևն ու պատմական նկարագրությունը։ Ենթադրվում է, որ ամրոցի որոշ աշխատանքներ ավարտին չեն հասցրվել։ Այն այսօր այլևս չունի ոչ խրամ, ոչ էլ բացվող կամուրջ, և ոմանց կարծիքով այն երբեք չի համարվել պաշտպանական ամրոց[6]։ Այնուամենայնիվ հնագիտական աշխատանքները ցույց են տվել, որ այն ի սկզբանե ունեցել է վարագույր պատ[7]։ «Իտալիանա» հանրագիտարանում Կաստել դել Մոնտեյի ամրոցը նկարագրվում է որպես «Ֆրիդրիխ II-ի կողմից կառուցված ամենահրապուրիչ ամրոց»[8], և այն պաշտպանված է որպես Համաշխարհային ժառանգության տարածք։ Ամրոցի պատկերը կարելի է տեսնել նաև մեկ եվրո մետաղադրամի իտալական տարբերակի վրա[9]։

Գտնվելու վայրը խմբագրել

Կաստել դել Մոնտեյի ամրոցը գտնվում է մի փոքրիկ ժայռի վրա Սանտա Մարիա դել Մոնտե մենաստանի մոտ 540 մ բարձրության վրա։ Ամրոցի կառուցումը նշված է միայն մեկ ժամանակակից աղբյուրում, որը 1240 թվականի մի փաստաթուղթ է, ըստ որի Ֆրիդրիխ II կայսրը հրամայել է Կապիտանտայի կառավարչին ավարտել ամրոցի որոշ կիսատ աշխատանքներ։ Ամրոցը ավարտուն տեսքի չի հասցվել և չկա ոչ մի ապացույց, որ Ֆրիդրիխ II կայսրը օգտագործել է այն որպես որսորդական վայր։ Ավելի ուշ ամրոցը դարձել է բանտ, այնուհետև օգտագործվել է որպես ապաստան փախուստի ժամանակ և ի վերջո մնացել է անավարտ։ Ամրոցն ունեցել է մարմարե պատեր և սյուներ, սակայն նրանք ամբողջովին ոչնչացվել են վանդալների կողմից կամ կրկին օգտագործվել են այլ շինություններում։

 
Կաստել դել Մոնտեյի ամրոցը վերևից

Նկարագրություն խմբագրել

Իր համեմատաբար փոքր չափսերի համար մի ժամանակ ամրոցը համարվել է «որսորդական տնակ», սակայն գիտնականների կարծիքով այն ունեցել է վարագույր պատ և ամրոցը ծառայել է որպես միջնաբերդ։ Ֆրիդրիխ II կայսրը պատասխանատու է եղել Ապուլիայում բազմաթիվ ամրոցների կառուցման համար, բայց Կաստել դել Մոնտեյի ամրոցի երկրաչափական դիզայնը եզակի էր։ Ամրոցը ութանկյուն պրիզմա է յուրաքանչյուր անկյունում գտնվող ութանկյուն աշտարակով։ Աշտարակները ի սկզբանե եղել են 5 մ ավելի բարձր քան հիմա և ենթադրվում է, որ ունեցել են երրորդ հարկ։ Այժմ երկու հարկերն ունեն ութ սենյակ, իսկ ամրոցի կենտրոնը զբաղեցնում է ութանկյուն դահլիճը[10]։ Յուրաքանչյուր գլխավոր սենյակ ունի ծածկված առաստաղ, իսկ երեք անկյունային աշտարակներն ունեն աստիճաններ։ Ամրոցն ունի երկու մուտք` զարդարված գլխավոր մուտք և ծառայությունների անցկացման մուտք։ Գլխավոր մուտքը պարունակում է դասական ոճի էլեմենտներ, քանի որ Ֆրիդրիխ II կայսրը հետաքրքրված է եղել հունա հռոմեական ճարտարապետությամբ։

1996 թվականին Կաստել դել Մոնտեյի ամրոցը ընդգրկվել է Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որտեղ այն նկարագրվում է որպես միջնադարյան ճարտարապետության եզակի գլուխգործոց[11]։

Պատկերասրահ խմբագրել


Գրականություն խմբագրել

  • Conant, K. J. (1974), Carolingian and Romanesque Architecture 800–1200, Yale University Press, ISBN 0-300-05298-7
  • Götze, Heinz (1998), Castel del Monte: geometric marvel of the Middle Ages, Prestel Publishing, ISBN 978-3-7913-1930-8

Աղբյուրներ խմբագրել

  • Castex, Jean (2008), Architecture of Italy, ABC-CLIO, ISBN 978-0-313-32086-6
  • Haft, Adele J.; White, Robert J. (1999), The Key to "The Name of the Rose", University of Michigan Press, ISBN 0-472-08621-9
  • Tuulse, Armin (2002) [1958], Castles of the Western World, Dover Publications, էջեր 60–61, ISBN 0-486-42332-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Atlante castellano d'Italia
  3. 3,0 3,1 3,2 dati.beniculturali.it — 2014.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  5. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  6. Castex 2008, p. 21
  7. [1] Geoffrey (1968), Castles of Europe, Great Buildings of the World, Feltham, Middlesex, England: Paul Hamlyn, p. 149, ISBN 978-0-600-01635-9
  8. Houben. "Castel del Monte". Federiciana. Enciclopedia Italiana. Retrieved 19 July 2011.
  9. of Euro Coins - 1 Cent
  10. 2002, pp. 60–61
  11. Heritage Committee, Report of the 20th Session, Merida 1996

Արտաքին հղումներ խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 398
ռուս..անգլ..ֆր.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստել դել Մոնտեի ամրոց» հոդվածին։