Կասիո Ռամոս

բրազիլական Ֆուտբոլիստ

Կասիո Ռամոս (պորտ.՝ Cássio Ramos, հունիսի 6, 1987(1987-06-06)[1][2][3], Veranópolis, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), կամ պարզապես Կասիո, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կորինտիանսի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Կասիո Ռամոս
Cássio Ramos
Կասիոն Բրազիլիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 6, 1987(1987-06-06)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Veranópolis, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Հասակ 195 սմ
Քաշ 92 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Կորինտիանս
Համար 12
Պատանեկան կարիերա
2004-2005 Բրազիլիա Գրեմիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2007 Բրազիլիա Գրեմիո 1 (0)
2007-2011 Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն 4 (0)
2009   Նիդերլանդներ Սպարտա Ռոտերդամ 14 (0)
2012-ներկա Բրազիլիա Կորինտիանս 192 (0)
Ազգային հավաքական
2007 Բրազիլիա Բրազիլիա Մ20 11 (0)
2007-ներկա Բրազիլիա Բրազիլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 10-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 10-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

ՊՍՎ Էյնդհովեն խմբագրել

Կասիոն Գրեմիոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Ֆլումինենսեի դեմ խաղում[5][6]։ Սրանից հետո Կասիոն այլևս խաղադաշտ դուրս չեկավ Գրեմիոյի առաջին թիմի կազմում։

2007 թվականի ամռանը Կասիոն տեղափոխվեց ՊՍՎ Էյնդհովեն[7]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի հունվարի 18-ին՝ Ռոդայի դեմ խաղում[8]։ Մի քանի օր անց Կասիոն վարձավճարով միացավ Սպարտա Ռոտերդամին[9]։ Իր առաջին հանդիպումը անցկացրեց փետրվարի 4-ին՝ Ֆեյենորդի դեմ խաղում[10]։ Մրցաշրջանի ավարտին Կասիոն վերադարձավ ՊՍՎ՝ Սպարտայի կազմում անցկացնելով 14 հանդիպում։

Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում Կասիոն անցկացրեց 2010 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Խարկովի Մետալիստի դեմ խաղում[11]։ Բրազիլացին այդպես էլ չկարողացավ ամրապնդվել ՊՍՎ-ի կազմում՝ 2011-12 մրցաշրջանում տեղափոխվելով ակումբի երկրորդ թիմ։ 2011 թվականի սեպտեմբերի 28-ին Կասիոն երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը ՊՍՎ-ի հետ[12][13]։

Կորինտիանս խմբագրել

2011 թվականի դեկտեմբերին Կասիոն միացավ Կորինտիանսին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2012 թվականի մարտի 29-ին՝ XV նոյեմբերիի դեմ խաղում[14]։ 2012 թվականի ապրիլի 27-ին Կասիոն դարձավ թիմի հիմնական դարպասապահը[15]։ Իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 3-ին՝ Լիբերտադորեսի գավաթի Էմելեկի դեմ խաղում[16]։ Այս մրցաշարում բրազիլացին անցկացրեց ևս 7 հանդիպում՝ բաց թողելով ընդամենը 2 գնդակ և օգնելով Կորինտիանսին հաղթել գավաթը[17]։

2012 թվականի դեկտեմբերին Կասիոն Կորինտիանսի կազմում մասնակցեց աշխարհի ակումբային առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում, որոնցում նա բաց չթողեց ոչ մի գնդակ[18][19], ինչով օգնեց իր թիմին հաղթել մրցաշարը[20]։ Իր ելույթների համար Կասիոն ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[21]։

Միջազգային կարիերա խմբագրել

2007 թվականին Կասիոն Բրազիլիայի Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[22], սակայն Բրազիլիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[23]։

Բրազիլիայի ազգային հավաքական Կասիոն առաջին անգամ հրավիրվեց 2007 թվականին Դունգայի կողմից՝ Չիլիի և Գանայի դեմ խաղերի համար, սակայն նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Հաջորդ անգամ նա հրավիրվեց 2012 թվականի օգոստոսին՝ Հարավային Աֆրիկայի և Չինաստանի դեմ ընկերական խաղերի համար[24], սակայն նորից խաղադաշտ դուրս չեկավ։ 2015 և 2017[25][26] թվականներին Կասիոն կրկին հրավիրվեց հավաքական, սակայն նորից խաղաժամանակ չստացավ։

Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում Կասիոն նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ճապոնիայի դեմ խաղի ընդմիջման ժամանակ փոխարինելով Ալիսոնին[27]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Բրազիլիայի հավաքականի 23-հոգանոց թիմում[28][29]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 10-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գրեմիո 2005 Սերիա A 1 0 1 0
ՊՍՎ Էյնդհովեն 2007–08 Էրեդիվիզի 0 0 0 0
2008–09 1 0 1 0 2 0
2009–10 1 0 1 0 2 0
2010–11 2 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 4 0 2 0 1 0 0 0 7 0
Սպարտա Ռոտերդամ (վարձավճար) 2008–09 Էրեդիվիզի 14 0 0 0 14 0
Կորինտիանս 2012 Սերիա A 32 0 0 0 8 0 3 0 43 0
2013 29 0 3 0 7 0 10 0 49 0
2014 35 0 8 0 0 0 8 0 51 0
2015 35 0 2 0 10 0 13 0 60 0
2016 21 0 2 0 8 0 13 0 44 0
2017 35 0 6 0 6 0 17 0 64 0
2018 5 0 2 0 5 0 20 0 32 0
Ընդհանուր 192 0 23 0 44 0 84 0 343 0
Կարիերայի ընդհանուր 211 0 25 0 45 0 84 0 365 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 10-ի դրությամբ[30]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

ՊՍՎ Էյնդհովեն
Կորինտիանս

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Brazil - Cássio - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  5. «Fluminense vs. Grêmio - Football Match Line-Ups - October 27, 2006 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  6. «Ficha Técnica: Fluminense 1 x 2 Grêmio - 28/10/2006 - Grêmiopédia, a enciclopédia do Grêmio». www.gremiopedia.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  7. «PSV sign Cassio Ramos | The World Game». The World Game (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  8. «Roda JC Kerkrade - PSV Eindhoven, Jan 18, 2009 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  9. «Update: PSV verhuurt Cássio Ramos aan Sparta». Voetbalzone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  10. «Feyenoord Rotterdam - Sparta Rotterdam, Feb 4, 2009 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  11. «PSV Eindhoven - Metalist Kharkiv, Dec 16, 2010 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  12. «Goalkeeper Cassio Ramos leaves PSV Eindhoven to return to Brazil | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  13. «PSV dissolve Cássio Ramos contract» (հոլանդերեն). 2011 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  14. «Corinthians vs. XV de Piracicaba - 29 March 2012 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  15. «Tite confirma Cássio no lugar do goleiro Júlio César no Corinthians - Esportes - Estadão». Estadão (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  16. «CS Emelec - Sport Club Corinthians Paulista, May 3, 2012 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  17. 17,0 17,1 Marshall, Euan (2012 թ․ հուլիսի 7). «Onwards to Tokyo! Corinthians win their first Libertadores title and are already looking forward to the Club World Cup». mirror. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  18. «El Ahly Cairo - Sport Club Corinthians Paulista, Dec 12, 2012 - FIFA Club World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  19. «Sport Club Corinthians Paulista - Chelsea FC, Dec 16, 2012 - FIFA Club World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  20. 20,0 20,1 FIFA.com (2012 թ․ դեկտեմբերի 17). «Corinthians halt European domination». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  21. 21,0 21,1 FIFA.com. «FIFA Club World Cup Japan 2012 - Awards - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  22. FIFA.com. «FIFA U-20 World Cup Canada 2007 - Teams - Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  23. FIFA.com. «FIFA U-20 World Cup Canada 2007 - Matches - Spain-Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  24. Dayaratna, Arnal (2012 թ․ օգոստոսի 27). «Brazil Drops Ganso from South Africa and China Friendlies». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  25. «Tite mantém Cássio e aumenta testes com Tardelli e Fred na seleção - Futebol - UOL Esporte». UOL Esporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  26. «Sem Walter, Corinthians vai pedir dispensa de Cássio e deve criar impasse - Futebol - UOL Esporte». UOL Esporte (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  27. «Japan - Brazil, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  28. «World Cup: Neymar named in Brazil's 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  29. «Brazil's 2018 World Cup squad: Who made Tite's 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  30. 30,0 30,1 «Cássio». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  31. «Vencedores do Prêmio Craque Brasileirão 2015 - Confederação Brasileira de Futebol». Confederação Brasileira de Futebol (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասիո Ռամոս» հոդվածին։