Կասիոպեա (դիցաբանություն)

Կասիոպեա (հին հունարեն՝ Κασσιόπεια), հին հունական դիցաբանության կերպար[5]։

Կասիոպեա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռիգական
ԱմուսինԿեփևս[1][2][3][…]
ԶավակներԱնդրոմեդա[1][2][4]
 Cassiopeia (mythology) Վիքիպահեստում

Հին հունական դիցաբանության մեջ Եթովպիայի թագավոր Կեփևսի կինն է, Անդրոմեդայի մայրը։ Կասիոպեայի հայրը եղել է Արաբը՝ Հերմեսի որդին․ նա (կամ մեկ ուրիշ Կասիոպեա) համարվել է նաև Փյունիկի կինը։

Վիճաբանության մեջ է մտել ներեուհիների (ըստ Արատուսի` Դորիսի և Պանոպեայի) հետ, պարծենալով, թե աշխարհում ամենագեղեցիկն է[6] (կամ որ իր աղջիկը գեղեցիկ է ներեուհիներից[7], կամ էլ` գեղեցիկ է հենց Ամփիտրիտեից)։ Դրա համար Պոսեյդոնը ջրհեղեղ և հրեշ է ուղարկել Եթովպիա[8]։

Անդրոմեդայի, Կեփևսի և Պերսևս հետ տեղավորվել են երկնքում` համաստեղության տեսքով։ Ի դեպ, Կասիոպեան պատժվել է. նա երկնքում հայտնվել է գլխիվայր` ոտքերը դեպի վերև կախված։ Անդրոմեդայի մասին առասպելի գործողությունների վայրը համարվում են հին Միջագետքը կամ Եթովպիան։ Դա հաստատում է Կասիոպեայի մասին առասպելի արևելյան ծագումը, կամ Կասիոպեայի և մյուս առասպելական հերոսների` հույների կողմից ավելի ուշ կապվելը արևելյան երկրներին` նրանց անունների` արևելյան վայրերի կամ ժողովուրդների անունների հետ նմանության պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Любкер Ф. Cassiopea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 259.
  2. 2,0 2,1 Кассиопа (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIVа. — С. 685.
  3. Кефей (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XV. — С. 35.
  4. Андромеда (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 769.
  5. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.626, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.300
  6. Арат. Явления 658; Псевдо-Эратосфен. Катастеризмы 16, со ссылкой на «Андромеду» Софокла; Гигин. Астрономия II 10; Нонн. Деяния Диониса XLI 236
  7. Гигин. Мифы 64
  8. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 4, 3

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Կասիոպեա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասիոպեա (դիցաբանություն)» հոդվածին։