Կառլ Լյուդվիգ Յոհան Յոզեֆ Լավրենտիուս Ավստրիացի (գերմ.՝ Erzherzog Carl Ludwig Johann Joseph Laurentius von Österreich, Herzog von Teschen, սեպտեմբերի 5, 1771(1771-09-05)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4] - ապրիլի 30, 1847(1847-04-30)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]), ավստրիացի նշանավոր զորահրամանատար, Ավստրիայի և Թեշենի էրցհերցոգ, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ II-ի և Մարիա-Լուիզա Իսպանացու երրորդ որդին, Տևտոնական միաբանության 54-րդ մեծ մագիստրոսը (1801-1804)։

Կառլ Թեշենցի
Erzherzog Carl von Teschen
 
Մասնագիտություն՝ սպա և ռազմական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 5, 1771(1771-09-05)[1][2][3][…]
Ծննդավայր Ֆլորենցիա, Իտալիա[4]
Վախճանի օր ապրիլի 30, 1847(1847-04-30)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայր Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Թաղված Կայսերական դամբարան
Դինաստիա Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն
Քաղաքացիություն  Ավստրիական կայսրություն
Ի ծնե անուն գերմ.՝ Carl Ludwig Johann Joseph Laurentius von Österreich pp
Հայր Լեոպոլդ II, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր
Մայր Մարիա Լուիզա Իսպանացի
Ամուսին Princess Henrietta of Nassau-Weilburg?
Զավակներ Archduchess Maria Theresa of Austria-Teschen?, Archduke Albrecht, Duke of Teschen?, Կարլ Ֆերդինանդ Ավստրիացի, Archduke Wilhelm Franz of Austria?, Archduke Friedrich of Austria?, Archduchess Maria Karoline of Austria? և Rudolf Franz Erzherzog von Österreich?[2]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Մարիա Թերեզայի զինվորական մրցանակ Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և Սուրբ Ֆերդինանդի և Ծառայությունների շքանշանի Մեծ Խաչի ասպետ[5]

Տևտոնական միաբանության մագիստրոսի պաշտոնը 1822 թվականին Կառլը ժառանգել է իր հորեղբորից՝ Լեհաստանի թագավոր Ավգուստ III-ի որդի, արքայազն Ալբերտ Սաքսոնացուց։ Եղել է Հաբսբուրգների արքայատոհմի թաշենյան տոհմի հիմնադիրը։

Կենսագրություն խմբագրել

Կառլ Լյուդվիգը ծնվել է 1771 թվականի սեպտեմբերի 5-ին Իտալիայում՝ Ֆլորենցիայում։ Մանկությունն անց է կացրել իտալական Տոսկանա քաղաքում։ Հոր՝ Լեոպոլդ II-ի մահից անմիջապես հետո 1790 թվականի հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Կառլի թագադրումը։ Նույն տարվա նոյեմբերին որդեգրվել է իր հորաքրոջ՝ էրցհերցոգ Մարիա Քրիստինայի և նրա ամուսնու՝ դուքս Ալբերտ Սաքսեն Թեշենցու կողմից։

1791 թվականին Կառլը ծնողների հետ տեղափոխվել է Նիդերլանդներ։ Երիտասարդ տարիքում նրա մոտ ի հայտ են եկել էպիլեպսիայի նոպաներ։ Նրա ծնողները ցանկանում էին, որ Կառլը դառնա հոգևորական, քանի որ վերջինիս առողջական վիճակն այնքան էլ լավ չէր։ Սակայն Կառլի հորեղբայրը՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Յոզեֆ II-ը նրա համար ընտրեց ռազմական ուղին։ Ըստ տարածված կարծիքների՝ Վիեննայի արքունիքը Կառլ Լյուդվիգ Յոհանին հինգ տարեկան հասակում նշանակել է հետևակային գնդի հրամանատար։

Իր ռազմական կարիերան Կառլ Լյուդվիգը սկսեց Ֆրանսիայի հեղափոխական պատերազմների ժամանակահատվածում՝ 1792 թվականին։ Իր առաջին ռազմական քայլերը կատարել է Ժեմապեի ճակատամարտում։

1793 թվականին Կառլը ղեկավարել է ավստրիական հեծելազորը Ալտենհովենի ճակատամարտում։ Նույն ժամանակահատվածում նա նշանակվել է Նիդերլանդների նահանգապետ՝ ֆելդմարշալ-լեյտենանտի զինվորական կոչմամբ։ Միևնույն ժամանակ նա շարունակում էր մնալ ավստրիական բանակի հրամանատարը։ Արքայազն Կոբուրգի հետ ունեցած տարաձայնություններից հետո Կառլը ստիպված է լինում վերադառնալ Վիեննա։ Մինչ այդ նա 1794 թվականի հունիսի 26-ին մասնակցություն է ունենում Ֆլերյուսի ճակատամարտին։

1796 թվականին Կառլ Լյուդվիգը վերադառնում է զինված ուժեր և նշանակվում ավստրիական բանակի հրամանատար ներքինհռենոսյան և վերինհռենոսյան ճակատներում։ Դրանից հետո Կառլին տրվում է ֆելդմարշալի զինվորական կոչում։ Ֆրանսիական բանակին մի շարք ճակատամարտերում ջախջախելուց հետո Կառլին հաջողվում է դուրս հանել նրանք Հռենոսից։ Ֆրանսիացիները ստիպված են լինում զինադադար կնքել և Հռենոսից նահանջել Իտալիայի հյուսիս։ Հաջողությունները զարգացնելու համար Կառլը նոր ծրագիր կազմեց, որը սակայն չընդունվեց կենտրոնական կառավարության կողմից։ Ապենինյան թերակղզում՝ Իտալիայում, ավստրո-ռուսական դաշինքի անհաջող գործողություններից հետո դիմադրության շարժման համար Կառլին տրամադրվում է նոր բանակ։ Այն հիմնականում կազմված էր Իտալական պատերազմին մասնակցած ավստրիացի զինվորներից։ Այնուամենայնիվ ֆրանսիացիներին հաջողվում է ծնկի բերել ռուս-ավստրո-պրուսական միացյալ բանակին և զինադադար կնքել նրանց հետո։

1799 թվականին Կառլը գլխավորել է ավստրիական բանակը Լեխ գետի ափին մղվող մարտերում, իսկ Շթոկախի ճակատամարտի հաղթական ավարտից հետո հերթական անգամ դուրս է մղել Ժան-Բատիստ Ժուրդանին Հռենոսից։ Հետագա տարիներին Կառլին խանգարել է ավստրիական Հոֆկրիգսրատի դիրքորոշումը։ Շուտով Կառլ Լյուդվիգի հանդեպ դժգոյություններն այնքան են սաստկացել, որ 1801 թվականին նա ստիպված թողնում է հրամանատարի պաշտոնը և ուղևորվում Չեխիա՝ Պրահա։ Մարենգոյում և Հոհենլինդենում ավստրիական բանակի կրած պարտություններից հետո Կառլը համաձայնում է շարունակել կռիվը հանուն հայրենի երկրի։ Սակայն նրա հրամանատարած զորքերը ևս չդիմադրելով նահանջեցին։ 1801 թվականի փետրվարի 1-ին Լյունևիլում Կառլը ջախջախիչ պայմաններով համաձայնագիր կնքեց ֆրանսիական կողմի հետ։

Այս պարտությունից հետո Կառլը թողեց ռազմական կարիերան և սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ 1800-1809 թվականներին եղել է Բոհեմիայի գեներալ-նահանգապետը։

Բարեփոխումների առաջին շրջան խմբագրել

1801 թվականի հունվարի 9-ին Կառլը նշանակվել է Հոֆկրիգսրատի նախագահ և դաշնային մարշալ։ Իր բարեփոխումները նա սկսել է ավստրիական բանակից։ 1801 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության տարածքում ստեղծվել է ռազմական նախարարություն։ Ռազմական նախարարության պարտականություններից էր ոչ միայն բանակի մարտունակության հոգումը, այլև ամբողջ զինված ուժերի ֆինանսական հարցերի կառավարումը։ Որպես այդ բարեփոխումների արդյունք՝ 1802 թվականին Կառլը կատարել է հետևյալ փոփոխությունները․

  • Թեթև հետևակային գումարտակի լուծարում և Տիրոլյան գնդի ձևավորում։
  • Երեք ուլանական գնդի ձևավորում
  • Հրետանային ուժերի վերակազմավորում, ինչպես նաև գծային և կրկնօրինակման համակարգերի ավելացում
  • Սակրավորների և ականորդների առանձին ռազմական կորպուսի ստեղծում։
  • Գլխավոր ռազմական շտաբի բաժանումը երեք մասի՝

Կառլ Թեշենցու բարեփոխումներն ավարտվեցին 1804 թվականին։ Ավստրիացի այս պետական գործչին հաջողվեց վերափոխել Ավստրիայի ռազմական համակարգը, սակայն չհաջողվեց արմատախիլ անել ավանդական սովորույթներն ու ավստրիացի ժողովրդի պահպանողական կեցվածքը։ Կառլ Թեշենցու ռազմական ոլորտի բարեփոխումներն այնքան տպավորիչ էին, որ վերջինիս կողմնակիցները 1802 թվականին երկրի ղեկավարությանից պահանջեցին մայրաքաղաքում կանգնեցնել Կառլի հուշարձանը։ Այս պահանջը չիրագործվեց, քանի որ Կառլը վճռականորեն հրաժարվեց նման պատվի արժանանալուց։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Թեշենցի» հոդվածին։