Կառլ Բոշոֆ

հարավաֆրիկացի աստվածաբան, կալվինիստ քարոզիչ և քաղաքական գործիչ

Կառլ Վիլլեմ Հենդրիկ Բոշոֆ (աֆրիկաանս՝ Carel Willem Hendrik Boshoff, նոյեմբերի 9, 1927(1927-11-09), Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն - մարտի 16, 2011(2011-03-16)[1], Օրանիա), հարավաֆրիկացի աստվածաբան, կալվինիստ քարոզիչ և քաղաքական գործիչ։ Աֆրիկյան ազգայնական, ապարտհեյդի ակտիվ կողմնակից։ 1980-ականների սկզբին Բրուդերբոնդի նախագահ։ Ազատության ճակատի հիմնադիրներից մեկն է։ Ֆոլկստաատի գաղափարախոս, Օրանիայի աֆրիկյան նախագծի նախաձեռնող, Հենդրիկ Ֆերվուրդի փեսան։

Կառլ Բոշոֆ
 
Կուսակցություն՝ Afrikaner Broederbond? և Freedom Front Plus?
Կրթություն՝ Պրետորիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և ակադեմիկոս
Դավանանք Կալվինականություն և Հարավային Աֆրիկայի Հոլանդական ռեֆորմատական եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 9, 1927(1927-11-09)
Ծննդավայր Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն
Վախճանի օր մարտի 16, 2011(2011-03-16)[1] (83 տարեկան)
Վախճանի վայր Օրանիա
Քաղաքացիություն  ՀԱՀ
Զավակներ Կառլ Բոշոֆ IV

Քարոզիչ և գիտնական խմբագրել

Ծնվել է աֆրիկաներ ֆերմերի ընտանիքում, մանկությունն անցել է Վատերբերխում։ 1951 թվականին ավարտել է Պրետորիայի համալսարանը։ 1953 թվականին ամուսնանում է «ապարտհեյդի ճարտարապետ» Հենդրիկ Ֆերվուրդի աղջկա՝ Աննա Ֆերվուրդի հետ։

1953-1970-ական թվականներին Կառլ Բոշոֆը եղել է Վենդայի և Սոուետոյի կալվինիստական հոլանդական բարեփոխված եկեղեցու քարոզիչ։ Զբաղեցրել է բարեփոխված եկեղեցու քարտուղարի պաշտոնը։ 1968 թվականից եղել է սոցիոլոգիայի և մարդաբանության գիտությունների դոկտոր։ Եղել է Պրետորիայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, զբաղվել է ռասայական թեքումով մարդաբանական ուսումնասիրություններով։ 1972 թվականից մինչև 1999 թվականը ղեկավարել է ռասայական հարաբերությունների Հարավաֆրիկյան բյուրոն։

Աֆրիկաներական ազգայնական խմբագրել

Կառլ Բոշոֆը եղել է համոզված աֆրիկաներյան ազգայնական և ապարտհեյդի կողմնակից։ 1980 թվականին նա փոխարինեց Գերտ Ֆիլյունին Բրուդերբոնդի նախագահի պաշտոնում։ Նա ունեցել է ծայրահեղ պահպանողական դիրքորոշում՝ առարկելով Պիտեր Վիլլեմ Բոտաի սահմանադրական բարեփոխումներին։ 1983 թվականին թողեց նախագահական պաշտոնը[2]։

Սակայն 1980-ականների կեսերից Բոշոֆը սկսեց ընդունել, որ ապարտհեյդը հնարավոր չէ պահպանել իր նախկին ձևով։ Միաժամանակ նա հանդես եկավ բազմառասա համակարգի անցման դեմ։ 1986 թվականին Բոշոֆը ղեկավարում էր Աֆրիկաներների ազատության ֆոնդ պահպանողական կազմակերպությունը։ Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ աֆրիկաներական եկեղեցական և մշակութային կազմակերպություններում։ Նա հանդես է եկել որպես Ֆոլկստատի բուրական հանրապետության տիպի սպիտակ պետության գաղափարախոս և քարոզիչ։

Օրանիայի հիմնադիր խմբագրել

1990 թվականին Կառլ Բոշոֆը Նելսոն Մանդելայի հետ քննարկեց «զուտ աֆրիկաներական» բնակեցման կազմակերպման հարցը։ Հենց այդ ժամանակ էլ քառասուն աֆրիկաներ ընտանիքներ Կառուում գնեցին 450 հեկտար լքված հողեր (որպես ձևական գնորդ հանդես եկավ Բոշոֆի կազմակերպությունների հետ փոխկապակցված Vluyteskraal Aandeleblok ընկերությունը)։ Կառուցվեց ջրանցք, անցկացվեց ոռոգման համակարգ, կառուցվեց նաև Օրանիա քաղաքը, որպես բուրական Ֆոլկստատի նախատիպ։

Օրանիայում մշակվեցին աֆրիկաներական ավանդույթները, աֆրիկաանսով հաղորդակցման համակարգը և կալվինիստական կրոնական պրակտիկան։ Նախագիծը հավանության արժանացավ արմատական աֆրիկաներական ազգայնականների և կառավարության Աֆրիկյան ազգային կոնգրեսի ներկայացուցիչների կողմից։ Օրանիան դարձավ յուրահատուկ «անվտանգության փական» և աֆրիկաներական դիմադրության ներուժը կենտրոնացավ դրա զարգացման վրա։ Դիտորդները նշում են պատրիարքական համակարգի կարգ ու կանոնը Օրանիայում, քաղաքային կյանքի կայունությունը, հանցագործություների գործնական բացակայությունը, որը եզակի երևույթ էր այդ ժամանակաշրջանի ՀԱՀ-ի համար[3]։

Կառլ Բոշոֆը ընտանիքով բնակություն հաստատեց Օրանիայում։ 1995 թվականին Օրանիա այցելեց նախագահ Մանդելան, ով հանդիպեց Բոշոֆի հետ։ 2010 թվականին Բոշոֆը Օրանիայում ընդունեց նախագահ Ջեյկոբ Զումային։ Մինչև կյանքի վերջը Կառլ Բոշոֆը ղեկավարում էր Օրանիայի ինքնավարությունը։ Նա միաժամանակ հանդիսանում էր Հյուսիսային Կապ նահանգի Ազատության ճակատ պլյուս կուսակցական կազմակերպության նախագահը։

Մահ խմբագրել

Կառլ Բոշոֆը մահացել է 83 տարեկան հասակում[4]։ Թաղված է Օրանիայում։ Հարազատներին իրենց ցավակցություններն էին հայտնել Ազատության ճակատ պլյուս կուսակցության, ԱԱԿ-ի և Լիբերալ Դեմոկրատական ալյանսի ներկայացուցիչները։

  Հավատում էր աֆրիկաներների ինքնորոշմանը, բայց հավատում էր նաև մարդու հիմնարար իրավունքներին։ Բիբի վան Վիկը Հյուսիսային Կապ նահանգի Օրենսդիր ժողովի նախագահն էր[5]։  

Ընտանիք խմբագրել

Կառլ Բոշոֆի կինը Աննա Բոշոֆը (Ֆերվուրդ) մահացել է ամուսնուց չորս տարի առաջ։ Կառլ Բոշոֆի որդին՝ Կառլ Բոշոֆ կրտսերը, հայտնի պատմաբան է, լրագրող և քաղաքական գործիչ, հոր համախոհներից, հանդիսանում է Ազատության ճակատ պլյուս կուսակցական կազմակերպության հիմնադրներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.iol.co.za/news/politics/orania-founder-dies-1.1042711
  2. Professor Carel Boshoff
  3. Carel Boshoff
  4. «Notice of the death of Carel Boshoff». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  5. Orania’s 'father' laid to rest
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Բոշոֆ» հոդվածին։

Արտաքին հղումներ խմբագրել