Կառլո Մադեռնա

իտալացի ճարտարապետ
(Վերահղված է Կառլո Մադերնաից)

Կառլո Մադերնա, Մադերնո (իտալ.՝ Carlo Maderno, 1556[1], Կապոլագո, Mendrisio, Տիչինո, Շվեյցարիա - հունվարի 30, 1629(1629-01-30)[2][3][4], Հռոմ, Պապական մարզ[5]), իտալացի ճարտարապետ[6], բարոկկո ճարտարապետության հիմնադիրներից։ Նրա աշխատանքներից են Սանտա Սուսաննայի, Սուրբ Պետրոսի տաճարի և Սանտ Անդրեա դելա Վալե եկեղեցիների ճակատամասը իտալական բարոկկոյի զարգացման կարևորագույն հիմքերից են։ Համարվում է, որ նա քանդակագործ Ստեֆանո Մադերնայի եղբայրն է եղել, բայց փաստը հերքելի է։

Կառլո Մադերնա
Carlo Maderno
Ծնվել է1556[1]
ԾննդավայրԿապոլագո, Mendrisio, Տիչինո, Շվեյցարիա
Մահացել էհունվարի 30, 1629(1629-01-30)[2][3][4]
Վախճանի վայրըՀռոմ, Պապական մարզ[5]
ՔաղաքացիությունՇվեյցարիա
ՈւսուցիչԴոմենիկո Ֆոնտանա
Ստեղծագործություն(ներ)Պալացցո Բարբերինի և Սանտա Սուսաննա
Ոճբարոկկո
Մասնագիտությունճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե խթանի պարգև
 Carlo Maderno Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մադերնան ծնվել է Կապոլագո՝ ներկայիս Տիչինո քաղաքում։ Նա սկսել է իր կարիերան մարմարի հանքերում, և նախքան Հռոմ տեղափոխվելը 1588 թվականին, եղբայրների հետ աջակցում է մորեղբորը՝ Դոմենիկո Ֆոնտանային։ Վերջինս ևս աշխատում էր որպես քանդակագործ, ինչը հետագայում օգնել է իրեն ճարտարապետության մեջ։ Կառլո Մադերնայի առաջին նախագիծը եղել է Սանտա Սուսաննայի ճակատամասի կառուցումը (1597–1603)։ Այն առաջին բարոկկո ճակատամասերից էր, որը բեկանում էր մաներիստական սովորույթները։ Դա հետագայում օրինակ է հանդիսանում Ջեզու եկեղեցու ձևավորման համար։

 
Սուրբ Պետրոսի բազիլիկի ճակատամասը
 
Սանտա Սուսաննա եկեղեցու ճակատամասը

Սանտա Սուսաննայի ճակատամասը գրավել է Պողոս V Պապի ուշադրությունը, և նա 1603 թվականին նշանակում է Կառլո Մադերնային Սուրբ Պետրոսի ճարտարապետ։ Մադերնոն ստիպված էր փոխել Միքելանջելոյի պլանները, և նախագծում է լայնածավալ նավ՝ շքեղ ճակատամասին համահունչ։ Այն ավարտուն տեսք է ստանում 1612 թվականին։ Սակայն բազիլիկի ընդլայնումը (ըստ Միքելանջելոյի եկեղեցին պետք է ունենար հունական խաչի հատակագիծ, ինչը փոխարինվում է լատինական խաչով) արժանանում է քննադատության, քանի որ Սուրբ Պետրոսի հրապարակից այդուհանդերձ գմբեթը դառնում է անտեսանելի։ Մադերնոն այս կառույցը ձևավորելիս չուներ այնքան ազատություն, որքան մյուս շինությունների դեպքում։

Մադերնայի աշխատանքները շարունակում էին մնալ արդեն առկա կառույցների ձևափոխումը։ Միակ շինությունը, որ ամբողջովին նախագծվել է նրա կողմից, Սանտա Մարիա դելա Վիտտորիա փոքրիկ եկեղեցին էր։ Եկեղեցին հայտնի է նաև Լորենցո Բերնինիի «Transverberazione di santa Teresa d'Avila» (Սուրբ Թերեզայի զմայլանքը) աշխատանքով, որը համարվում է բարոկկո արվեստի հաղթանակը։ Նրա պատճառով է, որ անտեսվում է Մադերնայի գլուխգործոցը։

Նույնիսկ Մադերնայի մեկ այլ գլուխգործոցը՝ Սանտ Անդրեա դելա Վալեն, ամբողջովին նրա աշխատանքը չի։ Այնտեղ նա ձևավորել է ճակատամասը և ձևավորել է գմբեթը՝ մեծությամբ երկրորդը Հռոմում։ Եկեղեցին ձևավորվել է Տեատինյան միաբանության համար Ջուզեպպե Ֆրանչեսկո Ջրիմալդիի և Ջակոմո դելլա Պորտայի կողմից 1540 թվականին։ Այն կրկնում է ճիզվիտական նախագիծը՝ խաչաձև հատակագիծ, առանց միջանցքների նավ և կողային կամարակապ բացվածքներում մատուռներ։ Թեև կառույցի նախագիծն արվել է 1608 թվականին, սակայն շինարարությունը իրակացվել է 1621-1625 թվականներին։ Մադերնոյի մահից հետո անավարտ եկեղեցին շարունակում է Կառլո Ֆոնտանան։

Նրա մյուս աշխատանքներն են Ջեզու է Մարի, Սան Ջիակոմո ին Ավգուստա, Սելչիի Սանտա Լուսիա և Սան Ջիովաննի դեյ Ֆիորենտինի եկեղեցիները։ Վերջինում ամփոփված է նրա մարմինը։ Նա նաև աշխատել է Քուիրինալյան պալատում, Կաստել-Գանդոլֆոյի պապական պալատում և Պալացցո Բարբերինիում։ Մադերնայի պալատների ձևավորումների լավագույն աշխատանքը ներկայացված է Մատտեի պալատում (1598–1616)։

Մադերնան նաև ձևավորել է մի շարք կապելլաներ, որոնցից են Սան Պաոլո ֆուորի լե Մուրա եկեղեցու Սան Լորենցոյի մատուռը և Սանտա Պուդենցիանա եկեղեցու Կաետանի մատուռը։

Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու առջև վեր է խոյանում Ժանտախտի սյունը, որի պատվանդանը ևս ձևավորել է Կառլո Մադերնան։ Այն օրինակ է հանդիսացել կաթոլիկ երկրների բազմաթիվ ժանտախտի սյուներ համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/355740/Carlo-Maderno
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Мадерна Карло // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. "Carlo Maderno". Encyclopædia Britannica. Web. 18 Jun. 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Մադեռնա» հոդվածին։