Կառլոս Ռաուլ Վիլանուևա (իսպ.՝ Carlos Raúl Villanueva, մայիսի 30, 1900(1900-05-30)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 16, 1975(1975-08-16)[1][2][3][…], Կարակաս, Վենեսուելա[4]), 20-րդ դարի վենեսուելացի ճարտարապետ և քաղաքաշինարար, ամենահայտնի ճարտարապետներից մեկը, ով աշխատել է մոդեռն ոճով։

Կառլոս Վիլանուևա
իսպ.՝ Carlos Raúl Villanueva
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1900(1900-05-30)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 16, 1975(1975-08-16)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրԿարակաս, Վենեսուելա[4]
Քաղաքացիություն Վենեսուելա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Կոնդորսե լիցեյ
ԵրկերEstadio Olímpico?
Մասնագիտությունճարտարապետ և քաղաքաշինարար
ԱշխատավայրՎենեսուելայի կենտրոնական համալսարան
 Carlos Raúl Villanueva Վիքիպահեստում
Կարակասի գեղարվեստի թանգարան

Կենսագրություն խմբագրել

Կառլոս Վիլանուևան Մեծ Բրիտանիայում Վենեսուելայի գլխավոր հյուպատոսի որդին է եղել։ Ծնվել է Լոնդոնում, Վենեսուելայի հյուպատոսարանում։ Ավելի ուշ նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Ավարտել է Կոնդորսե լիցեյը։ Նա կրթություն է ստացել «Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցի» ճարտարապետության ֆակուլտետում։ 1928 թվականին նա հաստատվել է Վենեսուելայում։ 1929 թվականից աշխատել է հասարակական աշխատանքների նախարարությունում՝ որպես շինարարական և դեկորատիվ շենքերի տնօրեն։

Սկզբում նա փորձել է վերակենդանացնել գաղութային ժամանակաշրջանի ճարտարապետության ավանդույթները, իսկ հետագայում դարձել է Լատինական Ամերիկայի ժամանակակից ճարտարապետության առաջատար ներկայացուցիչներից մեկը։

Նա նշանակալի դերակատարում է ունեցել Վենեսուելայի քաղաքների պլանավորման և զարգացման գործում, ինչպիսիք են Կարակասը, Մարակայը և իր երկրի այլ քաղաքները։ Բազմաթիվ շենքերի նախագծերի հեղինակ է դարձել, որտեղ ժամանակակից ձևն ու տեխնիկան զուգորդվել են պլաստիկ արվեստի հետ։

Կառլոս Վիլանուևայի ամենահայտնի աշխատանքներից են Կարակասի Էլ Սիլենսիո (El Silencio) բնակելի թաղամասի վերակառուցման նախագիծը, որում ներառել են 7797 բնակարանների և 207 խանութներ, Կարակասի գեղարվեստի թանգարանը (նեոդասական ոճ), Գլխավոր համալսարանական կամպուսը, Վենեսուելայի կենտրոնական համալսարանի համալսարանական ավանը Կարակասում (ներառյալ Օլիմպիական մարզադաշտը), որը համարվում է ժամանակակից քաղաքաշինության և ճարտարապետության գլուխգործոց, որը 2000 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ցանկում, և այլ կառույցներ, որոնք առանձնանում են կառուցվածքային համակարգերի համարձակությամբ և գեղարվեստական արտահայտչությամբ (երկաթբետոնե հիմնակմախքներ և թաղար-ծածկեր), կոմպոզիցիայի դինամիկ արտահայտչականությամբ, քանդակագործության, նկարչության և խճանկարի լայնորեն կիրառմամբ։ Կարակասում գտնվող Վիլանուևայի բնակելի համալիրները («El Paraiso», 1952-1957 թվականներ, «Հունվարի 23-ին», 1955-1957 թվականներ, Միխարեսի և Սեպերոյի հետ միասին) ունեն տարածքների և բնակարանների ռացիոնալ հատակագծեր, տարբեր բարձրությամբ հիմնակմախք-պանելային տների պարզ և հստակ ձևեր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել