Կառլոս Մարիա դե Ալվեար (իսպ.՝ Carlos María de Alvear, հոկտեմբերի 25, 1789(1789-10-25)[1], Santo Ângelo, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա, Պորտուգալական կայսրություն, Պորտուգալիայի թագավորություն - նոյեմբերի 3, 1852(1852-11-03), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), արգենտինացի զիվորական և քաղաքական գործիչ, գեներալ։ 1815 թվականի Լա Պլատայի միացյալ գավառների ռազմաօդային ղեկավար[2]։

Կառլոս Մարիա դե Ալվեար
իսպ.՝ Carlos María de Alvear
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և դիվանագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հոկտեմբերի 25, 1789(1789-10-25)[1]
Ծննդավայր Santo Ângelo, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա, Պորտուգալական կայսրություն, Պորտուգալիայի թագավորություն
Վախճանի օր նոյեմբերի 3, 1852(1852-11-03) (63 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Թաղված Ռեկոլետա գերեզմանատուն
Քաղաքացիություն Արգենտինա և  Բրազիլիա
Ի ծնե անուն իսպ.՝ Carlos Antonio del Santo Ángel Guardián de Alvear y Balbastro
Հայր Diego de Alvear y Ponce de León?
Զավակներ Torcuato de Alvear?, Diego de Alvear?, Emilio de Alvear? և Joaquina Alvear Quintanilla y Arrotea?

Կենսագրություն խմբագրել

Ալվեարը կրութություն է ստացել Բուենոս Այրեսում և Անգլիայում։ 1806-1811 թվականներին ծառայել է Իսպանիայի թագավորական բանակում, մասնակցություն է ունեցել Նապոլեոնի դեմ պատերազմում[3]։ 1812 թվականին Ալվեարը Խոսե Սան Մարտինի հետ միասին վերառնում է Բուենոս Այրես, որտեղ մեծ դեր էր խաղում արգենտինական ժողովրդի անկախության համար մղվող պատերազմում։ 1813 թվականին եղել է Լա Պլատայի միացյալ գավառների նախագահ և մշակում է երկրի սահմանադրություն։ 1814 թվականին գլխավորում է Բուենոս Այրեսի հայրենասերների ճակատը, որոնք հարկադրված էին Մոնտեվիդեոյում անձնատուր լինեին իսպանացի ռոյալիստներին։

1815 թվականին հունվարի 9-ին Ալվեարը զբաղեցնում է Լա Պլատայի միացյալ գավառների օդային ուժերի ղեկավարի պաշտոնը։ Կառլոս Մարիա դե Ալվարեսի նոր կառավարություն ձևավորելու ձգտումը վերջինիս բերում է ձախողման։

Ալվեարը շուտով փախուստի է դիմում Արգենտինայից և 1821 թվականի համաներումից հետո միայն վերադառնում հայրենիք։ Դրանից հետո զբաղեցնում է ԱՄՆ-ի դեսպանի (1824 և 1838) պաշտոնը, ռազմական և ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնը։ 1826-1828 թվականներին ղեկավարել է արգենտինական զորքերը արգենտինա-բրազիլական պատերազմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. Ione S. Wright and Lisa M. Nekhom, Historical Dictionary of Argentina (1978) pp 31–32
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ խմբագրել