Կառլիս Լոբե (լատիշ․՝ Kārlis Lobe, մարտի 26, 1895(1895-03-26), Յաունպիենբելգի շրջան, Յաունպիեբալգայի շրջան, Լատվիա - հուլիսի 9, 1985(1985-07-09), Ստոկհոլմ, Շվեդիա), լատվիացի ռազմական գործիչ, Լատվիայի կամավորական լեգեոնի շտանդարտենֆյուրեր, ռուսական և լատվիական բանակների սպա։

Կառլիս Լոբե
Kārlis Lobe
մարտի 26, 1895(1895-03-26) - հուլիսի 9, 1985(1985-07-09) (90 տարեկան)
ԾննդավայրՅաունպիենբելգի շրջան, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Լատվիա Լատվիա
Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
Շվեդիա Շվեդիա
Կոչումգնդապետ
Հրամանատարն էրԻմանտական զորագունդ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան Երեք աստղերի շքանշան Վիեստուրա շքանշան և Գերմանական ոսկե խաչ

Երիտասարդ տարիներին Կառլիսը կռվել է ընդդեմ խորհրդային կարմիր բանակի, իսկ հետո նշանակվել Հեռավոր Արևելքում կռվող «Իմանտա» զորագնդի ռազմահրամանատար։ Այնուհետև ծառայության է անցել Լատվիայի բանակում, որից հետո ղեկավարել է վենտսպիլյան երկրորդ շտաբը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Կառլիսը զբաղեցրել է Լատվիայում գերմանացի նացիստների կողմից ստեղծված տարբեր զինվորական կազմավորումների բարձր պաշտոններ։ Մինչև 1941 թվականի օգոստոսի 29-ը գլխավորել է Վենտսպիլի պաշտպանական ուժերը, ապա նաև 280-րդ ոստիկանական գումարտակը։

Ավելի ուշ նշանակվել է 43-րդ նռնակաձգային գնդի հրամանատար։ Շատ աղբյուրներ պնդում են, որ Կառլիս Լոբեն մասնակցել է Լատվիայում հրեաների նկատմամբ իրականացվող պատժիչ գործողություններին և զանգվածային սպանություններին։ Սակայն այս փաստը լիովին ապացուցված չէ։

Եղել է Շվեդիայում հիմնադրված «Դաուգավի ճուռակ» լատիշական ազգայնամոլական շարժման հիմնադիրը։

Աղբյուրներ խմբագրել