Կապտափող սոխակ (իտալ.՝ Լատ․ Luscinia svecica), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Կապտափող սոխակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Կեռնեխներ
Լատիներեն անվանում
Luscinia svecica
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22,5 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Արուի կուրծքը կապույտ լայն հատվածով է, միջին մասում՝ սպիտակ՝ ակնառու նարնջագույն բծով կամ առանց բծերի։ Էգի կոկորդը սպիտակ է՝ մուգ եզրագծված։ Երիտասարդը մուգ դարչնագույն խայտերով է։

Կենսակերպ խմբագրել

Գետնին շարժվում է ցատկոտելով, կանգնում է ուղղահայաց դիրքով՝ պոչը բարձր։ Տարածված է լեռնատափաստաններում՝ ենթալպյան փռված գիհու թփուտներում։

Սնունդ խմբագրել

Սնվում է միջատներով, սերմերով, հատապտուղներով։

Բնադրում խմբագրել

Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է գետնին։ Դնում է 18 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմիրնարնջագույն պտերով 5-6 ձու։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Կապտափող սոխակ

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։