Կապս

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Կապս, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 11 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին, Շիրակի դաշտում։

Գյուղ
Կապս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետԼորիկ Մկոյան
Մակերես8.1 կմ²
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1022[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Կապս (Հայաստան)##
Կապս (Հայաստան)

Հիմնադրել են Բայազետից եկածները 1820-ական թվականներին։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կապսի մշտական բնակչությունը կազմել է 834, առկա բնակչությունը՝ 728 մարդ[2]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչերը հայեր են, որոնց նախնիները եկել են Բայազետից։

Կապսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 166 356[4] 457 449 542 428 539 535 770[5] 720 834[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կապսում են գտնվում “Ժամ” եկեղեցին, “Սրբի սար” և “Սրբատեղ” մատուռները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 107» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 723

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապս» հոդվածին։