Կապույտ մարբլ (անգլ.՝ The Blue Marble), Երկիր մոլորակի հայտնի լուսանկարը, որը արվել է 1972 թվականի դեկտեմբերի 7-ին «Ապոլոն 17» տիեզերանավի անձնակազմի կողմից՝ Երկրի մակերևույթից մոտավորապես 29 հազար կիլոմետր (18 հազար մղոն) հեռավորությունից[3]։ Գտնվում է բաց տիրույթում, և, ինչպես ՆԱՍԱ-ի աշխատանքը, հանդիսանում է հանրության սեփականություն։ Պատկերում է ամբողջովին լուսավորված Երկիրը (արևը գտնվում է տիեզերագնացի հետևում)։ Լուսանկարն օգտագործվել է բազմաթիվ ստեղծագործություններում տիեզերքից Երկիրը պատկերելու համար։

Կապույտ մարբլ
տեսակԼուսանկար
նկարիչՀարիսոն Շմիդտ[1], Ռոնալդ Էվանս[1] և Յուջին Սերնան[1]
տարիդեկտեմբերի 7, 1972[2]
ժանրաստղալուսանկարչություն
մասն էԱպոլո 17
Ծանոթագրություններ
 The Blue Marble Վիքիպահեստում

Լուսանկար խմբագրել

1972 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 5։39 EST, տիեզերագնացների կողմից արված լուսանկարը բոլոր ժամանակների ամենատարածված լուսանկարներից է։ Տիեզերագնացների համար Երկիրն ուներ երկնագույն մարբլի (ապակե գունավոր գնդակի նման խաղալիք) չափ և տեսք, որտեղից էլ առաջացել է լուսանկարի անվանումը։

Պատմություն խմբագրել

Լուսանկարն արվել է «Ապոլոն 17»-ի մեկնարկից շուրջ 5 ժամ, 6 րոպե անց և շուրջ 1 ժամ 54 րոպե անց այն պահից, երբ տիեզերական սարքը լքել էր Երկրի ուղեծիրը և ուղղվել դեպի Լուսին։ Տիեզերանավը գործարկվել է 12:33 EST, ինչը նշանակում է, որ թռիչքի սկզբնական շրջանում Աֆրիկան ամբողջությամբ լուսավորված էր։ Անտարկտիդան ևս լուսավորված էր, քանի որ մոտենում էր ձմեռային արևադարձը։

Լուսանկարի վերին աջ մասում՝ Հնդկական օվկիանոսի վրա, տեսանելի է ցիկլոն։ Լուսանկարն անելու օրվանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում փոթորիկը դարձել է ջրհեղեղների և ուժեղ քամու պատճառ[4]։

ՆԱՍԱ-ում լուսանկարը պաշտոնապես նշված է հետևայալ կերպ՝ «AS17-148-22727» (ՆԱՍԱ-ի «AS17-148-22726» լուսանկարն արվել է «22727»-ից անմիջապես առաջ և գրեթե նույնական է եղել, այն նաև օգտագործվել է որպես ամբողջ Երկրի լուսանկար)։ Ի սկզբանե լուսանկարը շրջված է եղել. Հարավային բևեռը վերևում էր, Մադագասկարը՝ կենտրոնից մի փոքր ձախ, իսկ Աֆրիկան՝ նկարի աջ մասում։ Այնուամենայնիվ, լուսանկարը վերադարձվել է սովորական դիրքին[5]։

Լուսանկարիչն օգտագործել է «Hasselblad»-ի 70 միլիմետրանոց տեսախցիկը՝ «Zeiss» 80 միլիմետրանոց օբյեկտիվով[6][7]։ ՆԱՍԱ-ն լուսանկարի հեղինակային իրավունքը պաշտոնապես վերագրել է «Ապոլոն-17»-ի ողջ անձնակազմին՝ Յուջին Սերնանին, Ռոնալդու Էվանսին և Հարիսոն «Ջեք» Շմիդտին՝ բոլոր նրանց, ում լուսանկարները թռիչքի ժամանակ արվել են «Hasselblad»-ի կողային տեսախցիկով։ Այնուամենայնիվ, թռիչքից հետո նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ լուսանկարիչը Հարիսոն Շմիդտն էր[8]։

«Ապոլոն-17»-ը դեպի Լուսին վերջին ուղղորդված թռիչքն էր։ Այդ ժամանակվանից ի վեր՝ ոչ մի տիեզերագնաց Երկրից այնքան հեռու չի եղել, որպեսզի կարողանա այն ամբողջությամբ լուսանկարել, թեև առանց անձնակազմի բազմաթիվ թռիչքների ժամանակ արվել են Երկրի ամբողջական լուսանկարներ։

«Blue Marble»-ը ամբողջությամբ լուսավորված Երկրի առաջին հստակ լուսանկարը չէ․ 1967 թվականից ի վեր՝ նման լուսանկարներ արվել էին արբանյակների օգնությամբ։

Blue Marble 2012 խմբագրել

2012 թվականի հունվարի 25-ին ՆԱՍԱ-ն ստեղծել է Երկրի արևմտյան կիսագնդի բաղկացուցիչ պատկերը՝ «Blue Marble 2012» անվանումով։ Նկարը բազմաթիվ դիտումներ է ունեցել. առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 3,1 միլիոն այցելություն Flickr պատկերների հոսթինգում[9]։ 2012 թվականի փետրվարի 2-ին ՆԱՍԱ-ն թողարկել է ուղեկցող լուսանկար՝ ցույց տալով Արևելյան կիսագնդի՝ 2012 թվականի հունվարի 23-ի տվյալներից ստացված բաղկացուցիչ պատկերը[10]։

Նկարը կազմվել է 2012 թվականի հունվարի 4-ին «Suomi NPP» արբանյակից «Visible/Infrared Imager Radiometer Suite (VIIRS)» սարքի միջոցով ստացված տվյալներից։ Տվյալները ձեռք են բերվել 8 ժամվա ընթացքում արբանյակի կատարած վեց պտույտներից[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.nasa.gov/image-article/earth-full-view-from-apollo-17/
  2. https://history.nasa.gov/afj/ap17fj/01_day01_launch.html
  3. Scientific Visualization Studio (2002 թ․ նոյեմբերի 21). «Apollo 17 30th Anniversary: Antarctica Zoom-out». NASA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.(անգլ.)
  4. «History of Past Cyclones». Indian Meteorological Department. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Worth a thousand worlds». Geek Trivia. TechRepublic. 2005 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 23-ին.
  6. Hasselblad
  7. NASA Mapping Sciences Branch Apollo 17 Index: 70 mm, 35 mm, and 16 mm Photographs. — 1974. — С. 88. PDF.
  8. «Apollo 17: The Blue Marble». ehartwell.com. 2007 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
  9. «Most Amazing High Definition Image of Earth — Blue Marble … | Flickr». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  10. «NASA — VIIRS Eastern Hemisphere Image — Behind the Scenes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  11. Blue Marble, 2012 | NASA

Արտաքին հղումներ խմբագրել