«Կապիտան Մարվել» (անգլ.՝ Captain Marvel), 2019 թվականի ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ` հիմնված Marvel Comics-ի հրատրակության Քերոլ Դենվերսի մասին պատմող կոմիքսների վրա, արտադրվել է Marvel Studios-ի և տեղայնացվել Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի 21-րդ կինոնկարն է։ Ֆիլմը նկարահանել են Աննա Բոդենը և Ռայան Ֆլեքը Նիկոլ Փերլմանի և Մեգ Լեֆովի սցենարով։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բրի Լարսոնը, Սեմյուել Լ.Ջեքսոնը, Բեն Մենդելսոնը և Ջուդ Լոուն։

Կապիտան Մարվել
անգլ.՝ Captain Marvel[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, ֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ և արկածային ֆիլմ
Թվականմարտի 8, 2019[2], մարտի 7, 2019[3][4] և մարտի 6, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱննա Բոդեն և Ռայան Ֆլեք[5]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի[6]
Սցենարի հեղինակԱննա Բոդեն, Ժենևա Ռոբերթսոն-Դուորեթ, Նիքոլ Փերլման, Մեգ ԼեՖով և Ռայան Ֆլեք[7]
ԴերակատարներԲրի Լարսոն[8][9], Սեմյուել Ջեքսոն[10], Ջուդ Լոու[7][10], Ջեմմա Չան[7][10], Քլարք Գրեգ[7][10], Լի Փեյս[7][10], Բեն Մենդելսոն[10], Ջիմոն Հոնսու[10], Մակքեննա Գրեյս[10], Լաշանա Լինչ[10], Ալգենիս Պերես Սոտո[10], Ռյուն Թեմթ[10], Անեթ Բենինգ[7][10], Քոլին Ֆորդ[7][10], Ռոբերտ Կազինսկի[7][10], Պատրիկ Բրենան[11][10], Ջեյմս Մորիսոն[7], Քեննեթ Միթչել[7][10], Պատրիկ Գալագեր[7][10], Սքարլեթ Յոհանսոն[7], Քրիս Էվանս[7], Մարկ Ռուֆալո[7], Դոն Չիդլ[7], Սթեն Լի[7][10], Չուկու Մոդու[10], Մեթյու Մեհեր[10], Ակիրա Ակբար[10], Ազարի Ակբար[10], Սթիվեն Ա. Չանգ[10], Փիթ Պլոժեկ[10], Մարկ Դոգերթի[10], Վիկ Սահայ[10], Շերոն Բլին[10], Լոնդոն Ֆուլլեր[10], Մերիլին Բրեթ[10], Դայանա Տոշիկո[10], Էմիլի Օզրի[10], Աբիգայիլ Օզրի[10], Ժիլ դը Սեն Ժոր[10], Մեթյու Բելոուզ[10], Richard Zeringue?[10], Բարրի Քերթիս[10], Նելսոն Ֆրանքլին[10], Դուեյն Հենրի[10], Անա Այորա[10], Սթենլի Վոնգ[10], Օդեն Լ. Օֆուլս[10], Հարիեթ Լ. Օֆուլս[10], Մեթյու «Սարդ» Քիմել[10], Սթիվեն դել Բանիո[10], Լիոնետա Ֆլաուերս[10], Ռուֆուս Ֆլաուերս[10], Ռեգի[10], Gonzo?[10], Արչի[10], Ռիցո[10], Ազարի Ակբար և Քելլի Սյու ԴեՔոննիք
ՕպերատորԲեն Դևիս
ԵրաժշտությունՓինար Թոփրաք
ՄոնտաժԷլիոթ Գրեհեմ
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունMarvel Studios
Տևողություն124 րոպե[12]
Բյուջե152 000 000 $
Շահույթ1 128 462 972 $[13] և 426 829 839 $[13]
Պաշտոնական կայքէջ
 Captain Marvel (film) Վիքիպահեստում

Ֆիլմը Marvel Studios-ում գտնվել է մշակման փուլում արդեն 2013 թվականի մայիսից։ Թողարկման ամսաթիվն առաջին անգամ հայտարարվել է 2014 թվականի հոկտեմբերին, իսկ 2015 թվականի ապրիլին Marvel-ը վարձել է սցենարիստներ Փերլմանին և Լեֆովին։ 2016 թվականին՝ San Diego Comic-Con International-ի ժամանակ, հայտարարվել է, որ Լարսոնը կատարելու է հերոսուհու դերը։ 2017 թվականի ապրիլին Marvel-ը հայտարարել է, որ ռեժիսորները կլինեն Բոդենը և Ֆլեքը։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2018 թվականի հունվարին Ջորջիա նահանգի Ֆեյետ շրջանի Pinewood Studios-ում և շարունակվել մինչև 2018 թվականի մայիս։

Ֆիլմը էկրան է բարձրացել 2017 թվականի մարտի 7-ին IMAX ֆորմատով։ 2019 թվականի մարտի 24-ի տվյալներով՝ ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 910 միլիոն դոլար գումար, ինչի շնորհիվ այն այդ պահին եղել է 2019 թվականի ամենաշահութաբեր կինոնկարը։ Մամուլում «Կապիտան Մարվել» ֆիլմն ստացել է զուսպ-դրական գնահատականներ։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողություններն սկսվում են 1995 թվականին Կրիի թագավարության մայրաքաղաք Հալայում։ Վերսը (Քերոլ Դենվերսը), որ «Աստղային ուժ» հետախուզական էլիտար խմբի անդամ է, տանջվում է մշտական մղձավանջներից։ Յոն Ռոգը, որ նրա անձնական ուսուցիչն է և ջոկատի հրամանատարը, արդեն մի քանի տարի է սովորեցնում է նրան վերահսկել իր ուժերը և ունակությունները։ Իսկ Բարձրագույն խելքը (Կրիի թագավորության արհեստական բանականություն) Վերսին կոչ է անում հավատարմորեն ծառայել իր ռասային։

Արդեն մի քանի դար դաժան պայքար է մղվում Կրիիների և Սքրուլների՝ ռասսայական մետամորֆերների միջև։ Գաղտնի հանձնարարությամբ Տորֆի մոլորակ ուղարկված և սքրուլների մոտ գերի ընկած Կրիի հետախույզին փրկելու առաքելության ժամանակ Վերսը գերի է ընկնում սքրուլների հրամանատար Թալոսի մոտ և ենթարկվում է հետազոտության, որի նպատակն էր Վերսի ենթագիտակցության մեջ էներգիայի գերլուսային աղբյուրի կոորդինատների որոնումը, որը անհրաժեշտ է սքրուլլերի համար։ Վերսին հաջողվում է փախչել սքրուլների նավից, բայց ստացած վնասվածքների պատճառով նրա փրկարարական կապսուլան կործանվում է, և հերոսուհին վթարի է ենթարկվում Լոս Անջելեսի երկնքում։ Երկրի վրա նրա հանկարծակի հայտնվելը գրավում է S.H.I.E.L.D. կազմակերպության գործակալներ Նիք Ֆյուրիի և Ֆիլ Կոլսոնի ուշադրությունը։ Բայց հերոսների խոսակցությունն ընդհատում է հանկարծակի հայտնված սքրուլը։ Դրանից հետո եղած հետապնդման ժամանակ Վերսը գտնում է բյուրեղ, որն իր մեջ պահում է նրա իրական հիշողությունները՝ հանված սքրուլլների կողմից, իսկ Ֆյուրին սպանում է բժիշկ սքրուլին, ով դիմակավորվել էր Կոլսոնի տեսքով։ Թալոսն իր հերթին կերպարանափոխվում է S.H.I.E.L.D.-ի ղեկավար Կալլերին, համոզում է Ֆյուրիին հանդիպել և աշխատել Վերսի հետ։

Օգտագործելով Պեգասի գերգաղտնի բազա մտնելու՝ Ֆյուրիի թույլատվությունը՝ Վերսը հայտնաբերում է, որ եղել է ВВС-ի օդաչու։ Ինչպես ասվում է հաշվետվության մեջ, հերոսուհին մահացել է փորձարարական շարժիչի փորձարկումից հետո, որն ստեղծել էր Վենդի Լոուսոնը, ինչը և Վերսը տեսել էր իր գիշերային մղձավանջներում (և Կրիի Բարձրագույն Խելքը ներկայացել էր Վերսն բժիշկ Վենդի Լոուսոնի կերպարանքով)։ Տվյալների բազայից հետևում է, որ կա տեղի ունեցածների վկա` BBC-ի նախկին օդաչու Մարի Ռամբոն։ Ֆյուրին և Վերսը միասին Սագ մականունով Լոուսոն կատվի հետ փախչում են Թալոսից բեռնատար ինքնաթիռով, որն ուղևորվում էր Նոր Օռլեան (Լուիզիանա), որպեսզի գտնի Ռամբոյին։

Հանդիպելով Մարիային՝ իր աղջկան, Վերսը սկսում է հիշել իր իրական անցյալը և իմանում իր անունը՝ Քերոլ Դենվերս։ Թալոսը գտնում է Ֆյուրիին և Քերոլին։ Նա պատմում է, որ սքրուլլները ուղղակի փախստականներ են, որոնք նոր տուն են փնտրում այն բանից հետո, երբ ապստամբություն բարձրացրին վայրագությունների և կրիի ռասայի հանցագործությունների դեմ։ Բժիշկ Լոուսոնը իրականում ծնունդով Հալայից է և եղել է եռակի գործակալ, կրել է Մար-Վել անունը և ուսումնասիրել է գերլուսային շարժիչը սքրուլներից կրիի պաշտպանության համար։ Թալոսը որոշում է Քերոլի համար միացնել կործանված ինքնաթիռի սև արկղերի մեջ եղած վերջին ձայնագրությունը։ Դա ստիպում է Դենվերսին հիշել վթարի բոլոր իրադարձությունները։ Քերոլը և բժիշկ Լոուսոնը այդ ժամանակ թռչում էին գաղտնի լաբորատորիա, բայց նրանց խփել է կրիի նավը, որը ղեկավարում էին Յոն Ռոգը և Միներվան։ Մահվանից առաջ Լոուսոնը Դենվերսին պատմում է ողջ ճշմարտությունը և հրամայում ոչնչացնել շարժիչի էներգետիկ միջուկը։ Բայց այնպես է լինում, որ պայթյունից հետո միջուկի ողջ էներգիան կլանում է Քերոլը, ինչի հետևանքով ջնջվել է նրա հիշողությունը։ Դրանից հետո կրիիները վերցնում են Դենվերսին և տանում են Հալա և նրա մեջ ներարկում Յոն Ռոգի արյունը՝ նրա պարանոցի մեջ տեղադրելով հատուկ քարտ, որն արգելափակում է հերոսուհու հիմնական ուժերը։ Հիշելով այդ ամենը՝ Քերոլը որոշում է մեկընդմիշտ խզել կրիի հետ կապերը։ Լոուսոնի լաբորատորիայի կոորդինատները հանդիսանում են տարածական կետեր Երկրի ուղեծրում։ Քերոլը, Ֆյուրին, Սագ կատուն, Մարիա Ռամբոն և Թալոսը թռչում են այնտեղ և գտնում գաղտնի օդանավ, որտեղ թաքնվում են մի խումբ սքրուլլեր (այդ թվում նաև՝ Թալոսի ընտանիքը), որոնք պաշտպանում են Տեսերակտը՝ գերլուսային շարժիչի էներգիայի աղբյուրը։

Յոն-Ռոգը, Մինյերվան և «Աստղային ուժի» մնացած անդամները բռնում են Քերոլին և տեղափոխում նրա ենթագիտակցությունը Բարձրագույն Խելքի իրականություն։ Նրա հետ զրույցի ժամանակ Դենվերսը հանում է կրիի քարտը իր վզից՝ ստանալով հասանելիություն իր բոլոր ուժերին։ Դրանից հետո կռիվ է բռնկվում։ Քերոլին և Ֆյուրիին հաջողվում է վերցնել տեսերակտը, որը հետո կուլ է տալիս Սագը, որը, ինչպես պարզվում է, կատու չէ, այլ այլմոլորակայաին՝ ֆլերկինների տոհմից, որ կարողանում է իր ներսում ստեղծել գրպանային տիեզերքներ։ Կռվի մեջ է մտնում Կրիի նավատորմը Ռոնան Մեղադրողի հրամանատարությամբ։ Քելորը ոչնչացնում է բալիստիկ հրթիռները, որոնք արձակվել էին կրիի կողմից Երկրի վրա, իսկ հետո նրանց օդանավերից մեկը՝ ստիպելով Ռոնանին հետ քաշվել, որ պատրաստ չէր դիմակայել նրա զորությանը։ Երկրի վրա Յոն Ռոգը օգտագործում է Քերոլին տապալելու վերջին հնարավորությունը և հրավիրում է նրան հավասար պայքարի, առանց սուպերունակություններ։ Բայց հերոսուհին նոկաուտի է ենթարկում նրան իր ձեռքի ֆոտոնային բլաստերով։ Քերոլը գթասրտաբար Յոն-Ռոգին հետ է ուղարկում Հալա՝ կրիի ողջ ժողովրդին և Բարձրագույն Խելքին զգուշացնելով, որ չգան Երկիր։

Հերոսուհին Ֆյուրիին է թողնում իր մոդեֆիկացված փեյջերը, որի օգնությամբ նա կարող է կապվել նրա հետ երկու-երեք գալակտիկաների հեռավորությամբ, բայց միայն անելանելի իրավիճակների դեպքում։ Քերոլը թռչում է երկրից, որպեսզի օգնի սքրուլլներին գտնել նոր տուն և հարթի Տիեզերքում բռնկված խնդիրները։ Ֆյուրին վերջնականապես կորցնում է իր ձախ աչքը կրիի հետ ճակատամարտում Սագի թողած քերծվածքից հետո։ Արդյունքում նա լուրեր է տարածում, որ նրանից այդ կերպ փորձել են տանջելով իմանալ Տեսերակտի գտնվելու վայրը։ Գործակալը կազմում է առաջարկ «Պաշտպաններ» անվանումով, Երկրի պաշտպանության համար՝ այլմոլորակայինների նոր հարձակումների վտանգից։ Նայելով Քերոլի լուսանկարին, որը տեղադրված էր նրա օդանավի վրա «Վրիժառու» կանչի ազդանշանով, Նիքը որոշում է իր առաջարկին տալ «Նախաձեռնություն «Վրիժառուներ» անվանումը։

Տիտրերից հետո առաջին տեսարանում մեր օրերում ողջ մնացած Վրիժառուները՝ Սթիվ Ռոջերսը, Նատաշա Ռոմանոֆը, Բրյուս Բենները և Ջեյմս Ռոուդը զննում են բազայում Ֆյուրիի գտնված փեյջերը Կապիտան Մարվելի տարբերանշանով, որը Նիքը ակտիվացրել էր իր անհետանալուց առաջ[Ն 1]: Այդ Պահին հանկարծակի հայտնվում է Քերոլը և հարցնում՝ «Որըտե՞ղ է Ֆյուրին»[Ն 2]:

Տիտրերից հետո երկրորդ տեսարանում 1995 թվականն է, Ֆյուրիի աշխատասենյակում Սագը թռչում է սեղանի վրա և թքում է Տեսարեկտը[16][17]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բրի Լարսոն Քերոլ Դենվերս / Վերս / Կապիտան Մարվել Քերոլ Դենվերս / Վերս / Կապիտան Մարվել
Սեմյուել Լ. Ջեքսոն Նիք Ֆյուրի գործակալ Նիք Ֆյուրի
Բեն Մենդելսոն Թալոս / Քելեր Թալոս / Քելեր Սքրուլլերի առաջնորդ
Ջիմոն Հոնսու Կորատ Կորատ «Աստղային ուժ»-ի անդամ
Լի Փեյս Ռոնան Մեղադրող Ռոնան Մեղադրող
Լաշանա Լինչ Մարիա Ռամբո Մարիա Ռամբո Քերոլի ընկերուհին, օդաչու
Ջեմմա Չան Միներվա Միներվա «Աստղային ուժ»-ի անդամ
Անետ Բեննինգ Բարձրագույն խելք / Մար-Վել / բժիշկ Վենդի Լոուսոն[18] Բարձրագույն խելք / Մար-Վել / բժիշկ Վենդի Լոուսոն[18]
Քլարք Գրեգ Ֆոլ Կոլսոն գործակալ Ֆոլ Կոլսոն
Ջուդ Լոու Իոն Ռոգ Իոն Ռոգ «Աստղային ուժ»-ի առաջնորդ
Ալհենիս Պերես Սոտո Ատ-Լաս Ատ-Լաս «Աստղային ուժ»-ի անդամ
Ռյուն Թեմթ Բորն Չար Բորն Չար «Աստղային ուժ»-ի անդամ
Ակիրա Ակբար Մոնիկա Ռամբո Մոնիկա Ռամբո Մարիայի աղջիկը
Ազարի Ակբար Մոնիկա Ռամբո Մոնիկա Ռամբո (5 лет)
Ռոբերտ Կազինսկի «Դոն» «Դոն»
Վիկ Սահայ Տորֆան Տորֆան
Չուկու Մոդու Սո Լար Սո Լար Կրիի լրտես
Քոլին Ֆորդ Սթիվ Դենվերս Սթիվ Դենվերս Քերոլի եղբայր
Քենեթ Միտչել ԺոզեֆԴենվերս ԺոզեֆԴենվերս Քերոլի հայրը
ՄակՔենա Գրեյս Քերոլ Քերոլ (13 տարեկան)
Լոնդոն Ֆուլլեր Քերոլ Քերոլ (6 տարեկան)
Շերոն Բլինն Սորեն Սորեն Թալոսի կինը
Սթեն Լի գնացքի ուղևոր (կամեո)
Քրիս Էվանս Սթիվ Ռոջերս Սթիվ Ռոջերս (կամեո)
Մարկ Ռուֆալո Բրյուս Բեներ Բրյուս Բեներ (կամեո)
Սքարլեթ Յոհանսոն Նատաշա Ռոմանոֆ Նատաշա Ռոմանոֆ (կամեո)
Դոն Չիդլ Ջեյմս «Ռոուդի» Ռոուդս Ջեյմս «Ռոուդի» Ռոուդս (կամեո)

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

Մինչ 2013 թվականի մայիս «Միսս Մարվել»-ի («Քերոլ Դենվերսի մականունը») համար սցենարը գրվել է Marvel Studios-ի համար[19]։ Պրոդյուսեր Լուիս Դ’Էսպոզիտոն հայտարարել է, որ ստուդիան հետաքրքրվում էր կնոջ մասնակցությամբ սուպերհերոսական ֆիլմի տեղծմամբ և ասել․ «Մենք ունենք ուժեղ կին կերպարներ մեր ֆիլմերում՝ Սև այրուց մինչև Փեփեր Փոթս և Փեգի Քարթեր, իսկ դուք երբեք չգիտեք։ Հնարավոր է, որ գոյություն ունի ֆիլմ-ճյուղավորում նրանցից մեկի կամ Կապիտան Մարվելի մասին»[20]։ Քևին Ֆայգին՝ Marvel Studios-ի նախագահը, ասել է, որ «եթե Marvel-ը ստեղծի ֆիլմ կնոջ գլխավորությամբ, ապա կնախընտրի կատարելապես նոր կերպար Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքից՝ ստեղծելով առաջացման պատմություն։ Մենք շատ ենք խոսել [Կապիտան Մարվելի] մասին։ Մտածում եմ, որ դա շատ զիլ կլինի»[21]։

2014 թվականի հոկտեմբերին Ֆայգին հայտարարել է, որ ֆիլմը էկրան կբարձրանա 2018 թվականի հուլիսի 6-ին Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի երրորդ գծի շրջանակներում[22][23]։ Ֆայգին նաև նշել է, որ նրանք սցենարիստի և ռեժիսորի անունները կհայտարարեն «շատ շուտով»՝ ասելով․ «Մենք անում ենք այն, ինչ միշտ ենք անում․ փնտրում ենք լավագույն սցենարիստներին և լավագույն ռեժիսորներին։ Այդ իսկ պատճառով չեմ պատրաստվում հստակ ասել, որ մենք պատրաստվում ենք վարձել ինչ-որ մեկին դեմոգրաֆիկ խմբերից, բայց մենք հանդիպում ենք շատ մարդկանց հետ»[24]։

2015 թվականի փետրվարին Marvel-ը տեղափոխել է թողարման ամսաթիվը 2018 թվականի նոյեմբերի 2[25][26]։ Ապրիլի սկզբին Ֆայգին պատմել է, որ Կապիտան Մարվելը պետք է հայտնվեր «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմում՝ հայտարարելով. «Սցենարի վաղ տարբերակում, այո։ Մենք չէինք ուզում նրան ցուցադրել համազգեստով՝ մի շարք ամբողջական ունակություններով մինչ այն, երբ մենք կիմանայինք, թե ով է նա և ինչպիսին է նրա պատմությունը»[27][28]։ Նա նաև ասել էմ որ, Marvel-ը պատրաստ է եղել հայտարարել ֆիլմի սցենարիստների անունները․ «մենք հույս ունենք, հաջորդ երկու ամիսներում» և մինչև ապրիլի կեսեր, «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի համասցենարիստ Նիկոլ Փերլմանը և «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմի համասցենարիստ Մեգ ԼեՖովը հայտարարվել են սցենարիստներ[29][30]։ Մայիսին Marvel-ը բանակցություններ է վարել Ավա Դյուվերնեյի հետ, որպեսզի առաջարկի նրան նկարահանել «Սև Հովազը» կամ «Կապիտան Մարվել» ֆիլմերը[31][32]։ Ֆայգին նաև նշել է, որ ռեժիսուրայի վերաբերյալ որոշումը կընդունվի 2015 թվականի կեսերին[33]։ Նույն տարվա սեպտեմբերին Ֆայգին ասել է, որ քասթինգը կսկսվի միայն 2016 թվականին․ «Սցենարը մինչ այժմ գրում են՝ բացահայտելով, թե ինչպես ենք մենք ուզում տեսնել Քերոլ Դենվերսին, և իսկապես ինչպիսի կառուցվածք կներկայացնի մեզ ֆիլմը, և ինչպիսին կլինի նրա դերը երրորդ գծի այլ ֆիլմերում»։ 2015 թվականի հոկտեմբերին Marvel-ը նորից տեղափոխել է ֆիլմի թողարկման ամսաթիվը 2019 թվականի մարտի 8[34][35]։

 
Դերասանուհի Բրի Լարսոնը 2016 թվականի San Diego Comic-Con International-ում

2016 թվականի ապրիլի Ֆայգին հայտարարել է, որ ֆիլմի ռեժիսորի անունը կհայտարարվի «հաջորդ երկու ամսում» և դերասանների անունները՝ ամռան վերջում[36]։ Հաջորդ ամսում հինդի ֆիլմերի ռեժիսոր Էմիլի Կարմայքլը հայտնվել է ֆիլմի բեմադրիչների հավակնորդների ցանկում[37], իսկ հունիսին Բրի Լարսոնը դարձել է Կապիտան Մարվելի դերի գլխավոր հավակնորդը[38][39]։ Լարսոնը հաստատվել է դերում San Diego Comic-Con International-ի ժամանակ[40][41]։ Նաև Comic-Con-ում Ֆայգին ասել է, որ ռեժիսորի որոնումները եղել են մինչև «10-ից շորթ-լիստի» և հույս է հայտնել, որ կարող է հայտարարել ընտրության մասին «ամռան վերջում»[42]։ Օգոստոսին Փերլմանը կիսվել է հետաքրքիր տեղեկությամբ այն մասին, որ կերպարի ծագումը ֆիլմում կկրի որոշ փոփոխություններ՝ կերպարի և Կանաչ լապտերի նմանության պատճառով, և ասել․ «Մենք պատրաստվում ենք հստակ վերհայտանգործել կերպարի որոշ բնավորության գծերը։ Միևնույն ժամանակ, մենք չենք մոռանում, որ Քերոլ Դենվերսն ընդհանուր Տիեզերքի մաս է, այդ իսկ պատճառով կհետևենք նրան, որ նրա սեփական պատմությունը լինի կլանող և ուրախ, բայց միևնույն ժամանակ չհակասի գլոբալ իրադարձություններին»[43]։ Հետո Ֆայգին ասել է․ «Ամենազիլն այն է, որ նա կլինի ամենաուժեղ կերպարը, որին մենք երբևէ պատկերացրել ենք ֆիլմերում։ «Ինչպիսի՞ սահմանափակումներ ունի նա։ Իսկ թուլություննե՞ր»․ դա պատմության հիմքն է, որը մենք գրում ենք։ Նրա մոտ, ինչպես դուք գիտեք կոմիքսներից, շատ հետաքրքիր պատմություն է, և մենք գտել ենք այն պատմելու զիլ և յուրօրինակ միջոց։ Ոչ մի տեղեկության արտահոսք այն մասին, թե ինչ ենք մենք անում այդ ֆիլմի հետ, մինչ այժմ չի եղել, բայց ամեն ինչ զիլ կլինի։ Նա կլինի շատ կարևոր կերպար մեր տիեզերքում, մեր բոլոր ֆիլմերի համար»[44][45]։

Նկարահանումների պատրաստություն խմբագրել

2017 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Marvel-ը կանցնի նկարահանումների 2018 թվականի հունվարին[46][47], սակայն ապրիլին Ֆայգին հայտարարել է, որ նկարահանումները կսկսվեն 2018 փետրվարիին[48]։ Միևնույն ժամանակ Marvel-ը հայտարարել է, որ ֆիլմի ռեժիսորները դարձել են Աննա Բոդենը և Ռայան Ֆլեքը[49][50]։ 2017 թվականի հուլիսին պարզվեց, որ Սեմյուել Լ. Ջեքսոնը կհայտնվի ֆիլմում, կրկնելով Նիք Ֆյուրիի դերը[51][52]։

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահնումները անց են կացվել Ջորջիա նահանգի Ֆեյետ շրջանի Pinewood Atlanta Studios-ում[53]։ Նկարահանումները սկսվել են 2018 թվականի հունվարի 8-ին և շարունակվել են մինչև 2018 թվականի մայիսի 18-ը[54]։ Արտադրությունը ավարտվել է հուլիսի 6-ին[55].

Վարձույթ խմբագրել

«Կապիտան Մարվել»ը էկրանների դուրս եկավ 2019 թվականի մարտի 8-ին Հյուսիսային Ամերիկայում[34][35] IMAX ֆորմատով[56]։ Ի սկզբանե, ֆիլմը պետք է էկրաններին դուրս գար 2017 թվականի հուլիսի 6-ին[22][23], մինչ նրան տեղափոխեցին 2018 թվականի նոյեմբերի 2-ին, որպեսզի տեղակայեն նաև «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմը[25][26]։ 2017 թվականի հոկտեմբերին ֆիլմի թողարկումը նորից տեղափոխեցին 2019 թվականի մարտի 7-ին, որպեսզի տեղակայեն նաև «Մրջյուն-մարդը և Կրետը» ֆիլմը[34][35]։

Մարքեթինգ խմբագրել

2017 թվականի ապրիլին NBC-ի Օլիմպիական խաղերում հրապարակվել է ամերիկացի լեռնադահուկորդ Միքաել Շիֆրինի լուսանկարը, որը կրում էր Կապիտան Մարվելի համազգեստը 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի խաչաձև տեղափոխման համար[57]։ Առաջին Թիզեր-թրեյլեր թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 18-ին «Good Morning America» շոոյւով[58]։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ներկայացվել է նաև երկրորդ թիզերը[59]։

2019 թվականի փետրվարի 3-ի գիշերը, լույս փետրվարի 14-ին Սուպերբոուլ LIII-ի ժամանակ ներկայացվել է ֆիլմի հատուկ 30 վայրկյանանոց տեսանյութը։

Դրամարկղային եկամուտ խմբագրել

«Կապիտան Մարվել» ֆիլմը 2019 թվականի մարտի 24-ին աշխատել է $321 498 835 ԱՄՆ դոլլար Հյուսիսային Ամերիկայում և $588 800 000 Ամն դոլլար այլերկրներում, ֆիլմի ամբողջ եկամուտը կազմում է $910 298 835 ԱՄՆ դոլլար։

Արձագանքներ խմբագրել

Rotten Tomatoes կայքում դրական արձագանքների մի մասը, հիմնված 355 քննարկումների հիման վրա կազմել է 80% ըստ միջին վիճակագրական գնահատականի 10 միավորից հավաքելով 6,81-ը, որը ընդհանուր կարելի է համարել խառը ժապավենի մասին[60]։ Նաև քննադատների միջին գնահատականը ըստ Metacritic-ի կազմել է 100-ից 64 միավոր հնարավոր 54 արձագանքների մեջ[61]։ Հանդիսատեսի արձագանքները հիմնականում եղել են դրական և CinemaScore կայքի տվյալներով, հանդիսատեսը տվեցին ֆիլմին А գնահատական А+ գնահատականից մինչև F-ն ընկած սահմաններում, իսկ PostTrak կայքի տվյալներով, օգտատերերի գնահատականը կազմել է 84%, իսկ «առաջարկվում է դիտման» տվել են արձագանքների 73% դրական տոկոսը[62]։

The New York Times-ի քննադատները պատմությունը կոչել են պարզ և ստանդարտ Marvel-ի ֆիլմերի համար, բայց ֆիլմը հիշատակվում է այնպիսի դերասանների լավ խաղով, ինչպիսիք են՝ Անեթ Բենինգը, Ջուդ Լոուն և Բեն Մենդելսոնը[63]։ Los Angeles Times ամսագրի գրախոսը բարձր է գնահատել է Լարսոնի ելույթը, նաև ռեժիսոր Աննա Բոդենի և Ռայան Ֆլեքի աշխատանքները։ Նա նշել է, որ սյուժեն զուրկ չէ հումորի զգացումից և լավ է բացահայտում հերսուհու սուպերհերոս դառնալը և նրա պայքարը նախապաշարմունքների դեմ, քան Հրաշք կին ֆիլմում։ Բացի այդ Բոդենի և Ֆլեքի ֆիրմային ոճը հազիվ է նկատվում[64]։ Նմանատիպ արձագանք է թողել նաև Variety կայքի քննադատները, գովել են ֆիլմը լավ ռեժիսուրայի համար, նշելով, որ ֆիլմում երևում է Marvel-ի ֆիրմային ոճը, սակայն ռեժիսորների հեղինակային ոճով, քննադատը համարել է իրադարձությունները կլանող, հումորի զգացումով լի և խորացնող[65]։ Բերնարդ Բուն PopMatters կայքից նշել է, որ սեռական հավասարության լուրջ թեմաների շոշափումը, պատմությունը դարձավ անհոգ, լի հումորի զգացումով որպես հղում 90-ականներին և հարստացնելով Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքը[66]։

Շատ քննադատներ ֆիլմին տվել են զուսպ արձագանքներ, այդպես Թոդ Մաքքարթին The Hollywood Reporter-ից նշել է, որ ֆիլմը հիմնականում եղել է միջին ըստ Marvel-ի ֆիլմերի էկրանավորումը նուրբ տեսողական ոճով[67]։ Դևիդ Էրլիհը IndieWire-ից ֆիլմին տվել է «C−» գնահատական, անվանելով այն «Վրիժառուները» ֆիլմի պրիկվել, ինքը ֆիլմը բավականին անմիջական է։ PopMatters-ի քննադատը նշել է, որ ֆիլմը դարձել է Marvel-ի խոշոր սխալներից, իրեն դրսեվորելով որպես ֆիլմ կնոջ մասնակցությամբ, որը եկել է պայքարելու գենդերային կարծրատիպի հետ, ինքը ֆիլմը ստացվել է բավականին պարզունակ է և զուրկ իր անհատականությունից Marvel-ի օրինաչափության շրջանակներում[66]։ Գլխավոր հերոսուհին, բացի այն, որ նա Marvel-ի տիեզերքի ամենահզոր հերոսն է, չի կարող գլուխ գովել այլ ունակություններով և անձի տեսանկյունից[68]։

Ռուս քննադատների գնահատականը նաև խառնվել է և համապատասխանում է միջին գնահատականի հետ՝ 100-ից «Քննադատության» ագրեգատորի տվյալներով և 6,3 միավոր 10 միավորից, ըստ Megacritic կայքի 40 գրախոսությունների[69]։ Այդպիսի հրատարակությունները, ինչպիսիք են КГ-Портал-ը, Time Out-ը կամ Great Gamer-ը թողել են դրական գնահատականներ ֆիլմի մասին, The Village, Российская газета և Игромания ամսագրերը թողել են խառը արձագանքներ, իսկ CinemaFlood և FatCatSlim կայքերը՝ բացասական[70]։

Բացասական արձագանք խմբագրել

Մինչ ֆիլմի թողարկումը,համացանցում գտնվել էր Կապիտան Մարվելի դերակատար Բրի Լարսոնի հին թվիթը, որտեղ նա գրել էր, որ կցանկանար սպիտակամորթ տղամարդ քննադատների փոխարեն տեսնել սևամորթ կին քննադատների, ցույց տալով՝ ռասսայական և սեռական տարանջատումքը քննադատների շրջանում շատ ուժեղ չի համապատասխանում ԱՄՆ-ի բնակչության ժողովրագրւթյանը և հանդիսատեսին[71]։ Դա հրավիրեց համացանցից օգտվողների մի մասի զայրույթային արձագանք, այդ թվում նաև ալթ-ռայթը[72], որոնք Լարսոնի խոսքերը համարում էին սպիտակամորթ տղամարդկանց խտրականություն, իսկ ֆիլմի ստեղծողներին մեղադրել էին ֆեմինիզմի պրոպագանդայի և ձախ իդեոլոգիայի մեջ։ Նրանք շրջեցին ընկերությանը ֆիլմի և դերասանուհուն YouTube-ում վարկաբեկման համար, նաև ֆիլմի վարկանիշը սպասվածից ցածր լինելու համար Rotten Tomatoes ագրեգատորում, հույսով, որ ֆիլմի համար կապահովվեն դրամարկղային տապալում[73]։ Այդպես, սպասման վարկանիշը ագրեգատորում իջավ մինչև 28%-ի[74], իսկ Լարսոնը սկսեց ստանալ բազմաթիվ վիրավորական հաղորդագրություններ և սպառնալիքներ իր հասցեին[75]։ Rotten Tomatoes-ը անջատել է ֆիլմի նախաթողարկման գնահատման հնարավորությունը, պարզաբանելով, որ դա հնադիսանում է կայքի ռեդիզայն[76]։ Հակառակորդները ի պատասխան փորձում էին իջեցնել այլ ֆիլմերի գնահատականները[74]։ Ի թիվս այլոց, հակառակորդները «Կապիտան Մարվել»-ի փոխարեն սկսեցին կանչել Ռոբերտո Ռոդրիգեսի «Ալիտա. Մարտական հրեշտակ» մանգայի էկրանավորմանը[77]։ Ֆիլմի թողարկման առաջին օրը, օգտատերերի միջին գնահատականը կազմում էր 33%, ինչը վերագրում են հեյթերների և տրոլների ակտիվությանը[78], սակայն նրանց ակտիվությունը քնած էր հաջորդ օրերին և մարտի 11-ի տվյալներով, օգտատերերի գնահատականը կազմում էր արդեն 58%[60]։ Ֆիլմի թողարկումից մեկ շաբաթ անց, Rotten Tomatoes ագրեգատորը հայտարարեց, որ պատրաստվում են փոխել օգտատերերի արձագանքների գնահատման պրոցեսը այդ կերպ, որպեսզի գնահատականները կարողանան թողներ միայն այն օգտատերերը, ովքեր կհաստատեն, որ դիտել կամ գնել են ֆիլմը, այդ կերպ ագրեգատորը հույս ունի պաշտպանելու ապագա ֆիլմերը գնահատականների արհեստական իջեցումից[79]։

Vox-ի խմբագրությունը հաստատում է, որ չնայած այն բանին, որ ֆիլմը կին գլխավոր հերոսներով է կամ սևամորթ կերպարներով մնում է հազվադեպ, այլ ֆանտաստիկ ֆիլմերի համեմատ, նրանք համարյա միշտ ռիսկի են դիմում դառմալ վեճերի և սկանդալների պատճառ, համազանցի օգտվողների քսենոֆոբիայի պատճառով, ըստ խմբագորության։ Որպես օրինակ բերվում է դերասանների նկատմամբ բացասական վերաբերմունքը, որոնք մասնակցություն էին ունեցել Աստղային պատերազմներ, Ուրվականների որսորդները, նաև Marvel-ի «Սև Հովազ» ֆիլմը[80]։ Հակառակ ֆիլմի և դերասանուհու վարկաբեկման փորձին, որպեսզի հասնեն ֆիլմի տապալմանը, ֆիլմին սպասվում էին մեծ դրամարկղային հաջողություններ, քանի որ առաջին օրը նրանք կազմում էին ավելի քան $100 միլիոն[81], իսկ մարտի 11-ի տվյալներով, ֆիլմի համաշխարհային շահույթը կազմում էր արդեն $455 միլիոն, ինչը դարձրեց «Կապիտան Մարվել» ֆիլմը Marvel-ի ամենադրամարկղային ֆիլմերից երկրորդը առաջին դուրս եկած շահույթից, առաջ անցնելով «Սև Հովազ» ֆիլմից, բայց զիջելով «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» ֆիլմին[73]։

Մինչ սկանդալը, որոշ օգտատերեր արտահայտեցին իրենց դժգոհությունը ԲրիԼարսոնի Կապիտան Մարվելի դերում, ոչ այդքան գրավիչ լինելու վերաբերյալ, այն պատճառով, որ նրա հագուստը, չի մերկացնում նրա մարմինը, ինչպես օրինակ Հրաշք կնոջ մոտ, հագուստի դիզայնը արվել է 2012 թվականի կոմիքսների հիման վրա, որը լայն արձագանք է գտել կին կարդացողների մոտ և դարձել է ամենասիրելի քոսփլեյը Marvel-ի երկրպագուների մեջ[82]։ Դրանից բացի, հակառակորդները ցուցադրել էին Բրի Լարսոնի աղքատ միմիկան թրեյլերներում, պաշտպանները նրանց ցույց տվեցին այն, որ սուօերհերոսների դերեր կատարող դերասաններին բնորոշ է տիպիկ աղքատ միմիկան, հատկապես դա նկատելի է Երկաթե մարդու, Կապիտան Ամերիկայի և բժիշկ Սթրենջի մոտ[83]։

Նշումներ խմբագրել

  1. Ինչպես ցուցադրվում է «Վրիժառուները. Անվերջության պատերազմ»[14]։
  2. Տեսարանը վերցված է «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմից[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Strom M. Captain Marvel Soars Into the Marvel Cinematic Universe: Carol Danvers flies onto the big screen with her own solo adventure! // marvel.com — 2014.
  2. Strom M. Marvel Studios phase 3 update // marvel.comMarvel Entertainment, 2015.
  3. Release Info(բազմ․) — 1990.
  4. Dokumentum — 2010.
  5. ‘Captain Marvel’ Finds Directors in Anna Boden, Ryan FleckNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 1905. — ISSN 0042-2738
  6. Doctor Strange Press KitThe Walt Disney Company.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 Captain Marvel (չեխերեն) — 2001.
  8. Strom M. Captain Marvel Soars Into the Marvel Cinematic Universe // marvel.com — 2014.
  9. Cavanaugh P. Brie Larson Reveals Intense Super Hero Training for Marvel Studios’ ‘Captain Marvel’ in New Featurette // marvel.com — 2016.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 10,32 10,33 10,34 10,35 10,36 10,37 10,38 10,39 10,40 10,41 10,42 10,43 10,44 10,45 10,46 10,47 10,48 10,49 Walt Disney Studios Captain Marvel Press KitWalt Disney Studios. — P. I.
  11. ČSFD (չեխերեն) — 2001.
  12. Captain Marvel (2019). Technical Specs. — 1990.
  13. 13,0 13,1 Captain Marvel — 1999.
  14. Hornshaw, Phil; Owen, Phil; Lincoln, Ross A. (2018 թ․ ապրիլի 26). «How Will 'Captain Marvel' Play into That Wild 'Avengers: Infinity War' Ending?». TheWrap.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  15. Coggan, Devan (2019 թ․ մարտի 8). «Those Captain Marvel post-credits scenes, explained». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  16. Dinh, Christine (2018 թ․ մարտի 26). «Production Underway on Marvel Studios' 'Captain Marvel'» (անգլերեն). Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  17. Coggan, Devan (2018 թ․ սեպտեմբերի 5). «Brie Larson talks suiting up as the 'flawed' but 'empowering' hero in Captain Marvel». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  18. Helen O'hara (2019 թ․ մարտի 5). «Captain Marvel Review». Empire Online (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  19. «Marvel Cliffhanger: Robert Downey Jr.'s $50 Million Sequel Showdown». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  20. «Marvel Studios Wants a Female-Led Superhero Film - ComingSoon.net». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  21. Devin Faraci (2014 թ․ մարտի 14). «Kevin Feige On Marvel's Responsibility To Be Diverse And A Possible Captain Marvel Movie». Birth.Movies.Death. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  22. 22,0 22,1 «Marvel раскрыла свои планы на фильмы третьей фазы». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  23. 23,0 23,1 «Captain Marvel Soars Into the Marvel Cinematic Universe» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  24. «Video: All Of Your Marvel Phase 3 Questions Answered By Kevin Feige». Slashfilm (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  25. 25,0 25,1 «Официально: Человек-паук станет частью киновселенной Marvel». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  26. 26,0 26,1 «Marvel Studios Schedules New Release Dates for 4 Films» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  27. «Кевин Файги о фильмах Фазы Три и своем контракте | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  28. «Here's Why You Won't See Captain Marvel In 'Avengers: Age Of Ultron'». MTV News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  29. «Marvel нашла сценаристов для «Капитана Марвел» | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  30. «Nicole Perlman & Meg LeFauve to Write Marvel's 'Captain Marvel'» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  31. «Marvel зовет Аву ДюВерней в свою вселенную». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  32. «Marvel Courting Ava DuVernay to Direct Diverse Superhero Movie (Exclusive)». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  33. «Paul Rudd and Marvel's Kevin Feige Reveal 'Ant-Man's' Saga, from Director Shuffle to Screenplay Surgery to Studio's "Phase Three" Plans». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  34. 34,0 34,1 34,2 «Сиквел «Человека-муравья» снова снимет Пейтон Рид». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  35. 35,0 35,1 35,2 «Marvel Studios Phase 3 Update» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  36. «Режиссер и актеры «Капитана Марвел» станут известны в ближайшие месяцы» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  37. «Steven Spielberg, Colin Trevorrow Reteam to Produce Family Adventure 'Powerhouse' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  38. «Бри Ларсон метит в супергероини, а Билл Скарсгард — в клоуны». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  39. Kroll, Justin (2016 թ․ հունիսի 1). «Brie Larson the Frontrunner to Play Captain Marvel (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  40. «Marvel на Comic-Con: «Доктор Стрэндж» и «Капитан Марвел»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  41. «Brie Larson officially announced as Captain Marvel». EW.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  42. «Marvel Cinematic Universe Scoops from Kevin Feige & More!». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  43. «Captain Marvel's Origins Will be Changed to Avoid Green Lantern Comparisons». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  44. «Капитан Марвел будет самым могущественным персонажем вселенной Marvel» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  45. Terri Schwartz (2016 թ․ հոկտեմբերի 12). «Why Hiring a Female Director for Captain Marvel Is Important to Kevin Feige» (անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  46. ««Капитан Марвел» начнут снимать в январе 2018». Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  47. TEGNA. «'Captain Marvel' reportedly headed for January production start in Atlanta». WXIA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.(չաշխատող հղում)
  48. Kroll, Justin (2017 թ․ ապրիլի 18). «'Guardians of the Galaxy Vol. 2': First Reactions Tease 'Emotional' Film 'Full of Surprises'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  49. «Объявлены режиссеры фильма о Капитане Марвел». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  50. Kroll, Justin (2017 թ․ ապրիլի 19). «'Captain Marvel' Finds Directors in Anna Boden, Ryan Fleck (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  51. Кнапский, Илья (2017 թ․ հուլիսի 7). «Сэмюэл Л. Джексон вернется к образу Ника Фьюри в «Капитане Марвел»». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  52. Breznican, Anthony (2017 թ․ հուլիսի 7). «Samuel L. Jackson will bring Nick Fury to Captain Marvel». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  53. TEGNA. «'Captain Marvel' reportedly headed for January production start in Atlanta». WXIA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.(չաշխատող հղում)
  54. Christopher Marc (2017 թ․ հունիսի 14). «'Captain Marvel' aka 'Warbird' Shoots January-May In Atlanta». Omega Underground. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  55. Sobon, Nicole (2018 թ․ հուլիսի 7). «Captain Marvel Wraps Principal Photography» (անգլերեն). Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  56. Lieberman, David (2017 թ․ փետրվարի 22). «Disney Films To Show On Imax Through 2019 With New Distribution Deal». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  57. «Captain Marvel Makes an 'Appearance' in USA Winter Olympics Photoshoot». CBR (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  58. Tartaglione, Nancy (2018 թ․ սեպտեմբերի 18). «'Captain Marvel' Trailer: Brie Larson's Renegade Soldier Comes To Earth». Deadline.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  59. Ramos, Dino-Ray (2018 թ․ դեկտեմբերի 2). «Marvel Studios Releases 'Captain Marvel' Poster Ahead Of New Trailer». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  60. 60,0 60,1 «Captain Marvel (2019)». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  61. «Captain Marvel Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  62. D'Alessandro, Anthony (2019 թ․ մարտի 9). «'Captain Marvel' Tramples Internet Trolls & Skyrockets To $160M Opening». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  63. Scott, A.O. (2019 թ․ մարտի 5). «'Captain Marvel' Review: Brie Larson Takes a Trip to the '90s». The New York Times. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  64. Turan, Kenneth (2019 թ․ մարտի 5). «Review: 'Captain Marvel' and Brie Larson boost the MCU to even greater heights». Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  65. Owen Gleiberman (2019 թ․ մարտի 5). «Film Review: Brie Larson in 'Captain Marvel'». Variety. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  66. 66,0 66,1 Boo, Bernard (2019 թ․ մարտի 7). «'Captain Marvel' Sees the MCU Through a Woman Character's Eyes». PopMatters.
  67. McCarthy, Todd (2019 թ․ մարտի 5). «'Captain Marvel': Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  68. Kinnard, J.R. (2019 թ․ մարտի 7). «'Captain Marvel' Is Predictable». PopMatters.
  69. «Капитан Марвел» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  70. «Рецензии на фильм Капитан Марвел / Captain Marvel (2019), отзывы» (ռուսերեն). Критиканство. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  71. Shaun Kitchener (2019 թ․ մարտի 11). «Captain Marvel star SLAMS trolls over Brie Larson 'white men' furore: 'It's sad'» (անգլերեն). Express.co.uk. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  72. Samuel Argyle. «The nerds who hate 'Captain Marvel'» (անգլերեն). The Outline. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  73. 73,0 73,1 Alex Abad-Santos (2019 թ․ մարտի 11). «Captain Marvel's $455 million worldwide box office haul should all but ensure a sequel». Vox. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  74. 74,0 74,1 Webber, Tim (2019 թ․ փետրվարի 26). «Rotten Tomatoes Removes 'Want to See' Percentage Score». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  75. Dumaraog, Ana (2019 թ․ փետրվարի 18). «Trolls Are Already Review Bombing Captain Marvel on Rotten Tomatoes». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  76. «Hello, we're making some changes». Rotten Tomatoes. 2019 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  77. John F. Trent (2019 թ․ մարտի 6). «Mindy Robinson Calls Captain Marvel's Brie Larson a "Man Hating Lead Actress" After Jack Posobiec Launches #AlitaChallenge» (ամերիկյան անգլերեն). Bounding Into Comics. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  78. Parker, Ryan (2019 թ․ մարտի 8). «'Captain Marvel' Sandbagged on Rotten Tomatoes Within a Few Hours of Opening». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  79. «Из-за атаки на "Капитана Марвел" Rotten Tomatoes потребует подтвердить просмотр фильмов» (ռուսերեն). www.kinonews.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  80. Alex Abad-Santos (2019 թ․ մարտի 8). «How Captain Marvel and Brie Larson beat the internet's sexist trolls». Vox. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  81. «'Captain Marvel' Tracking for Marvelous $100M-Plus Debut» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  82. Rebecca Jennings (2019 թ․ մարտի 8). «Why Captain Marvel's super suit isn't super sexy». Vox. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  83. «Trolls Targeted 'Captain Marvel,' But Disney Was Ready for Them». www.bloomberg.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.