«Կապիտան Իո»-ն 3D ֆիլմ է, գլխավոր դերում է Մայքլ Ջեքսոնը, ռեժիսորն է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան (ով հնարել է ֆիլի անունը, հունարենից թարգմանաբար անվանումը նշանակում է «լուսաբաց») , ֆիլմը ցուցադրվել է «Դիսնեյ»-ի թեմատիտ այգիներում 1980-1990 թ-նները։ 2010 թվականի փետրվարի 23-ին ֆիլմի ցուցադրումը վերսկսվել է Դիսնեյի «Tomorrowland» այգում։

Կապիտան Իո
անգլ.՝ Captain EO
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, երաժշտական ֆիլմ և ստերեոկինո
Թվական1986
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենսիս Ֆորդ Կոպպոլա
ՊրոդյուսերՋորջ Լուկաս
Սցենարի հեղինակՖրենսիս Ֆորդ Կոպպոլա
ԴերակատարներՄայքլ Ջեքսոն, Անժելիկա Հյուսթոն և Թոնի Քոքս
ՕպերատորՎիտորիո Ստորարո
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժԼիզա Ֆրախտման
ԿինոընկերությունWalt Disney Pictures և Lucasfilm
Տևողություն17 րոպե
 Captain EO Վիքիպահեստում

Ֆիլմի գործադիր պրոդյուսերն է Ջորջ Լուկասը։ Խորեոգրաֆներն են Մայքլ Ջեքսոնը և Ջեֆֆրի Հորնադեյը, լուսանկարիչն է Փիթեր Անդերսոնը, պրոդյուսերն է Ռասթի Լեմորանդը։ Սցենարի հեղինակներն են Լեմորանդը, Լուկասը և Կոպպոլան։ Կապիտան Իոն առաջին ֆիլմն է 4D ֆորմատով (4-D անվանում են այն 3D ֆիլմերին, որոնք ունեն այնպիսի էֆֆեկտներ, ինչպիսիք են լազերները, ծուխը և այն)։

Ֆիլմում կային 2 նոր երգ, դրանք էին «Another Part of Me»-ին և «We Are Here to Change the World»-ը։ Առաջինը թողարկվել էր Bad ալբոմում, իսկ «We Are Here to Change the World» 2004 թվականին The Ultimate Collection բոքս սեթում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտան Իո» հոդվածին։