Կապելլա (ճարտարապետություն)

Կապելլա (ուշ լատիներեն՝ capella, իտալ.՝ cappella՝ աղոթարան, մատուռ), կաթոլիկ և անգլիկան ճարտարապետության մեջ փոքրիկ կառույց կամ առանձնացված սենյակ ընդհանուր կառույցում՝ աղոթքի, մասունքներ պահելու, եկեղեցական երգչախմբի համար։ Տաճարում կապելլան գտնվում է կողային նավում կամ արևելքից ՝ աբսիդի շրջագծով։ Կապելլաներ լինում են նաև պալատներում, դղյակներում, կառուցվում են նաև առանձին կանգնած կապելլաներ։

մատուռ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապելլա (այլ կիրառումներ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 251