Կապաղակ, հնագույն քաղաք, Աղվանքի մայրաքաղաքը։ Գտնվում է ներկայիս Ադրբեջանի Կուտկաշեն քաղաքի մոտակայքում։ Եղել է Աղվանից մարզպանության կենտրոնը։ Այստեղ էին նստում Աղվանքի միացյալ թագավորության առաջին գահակալները մինչև 1-ին դարի երկրորդ կեսը, երբ երկրի թագավորությունն անցավ Չողում հիմնադրված Մազքութական Արշակունի հարստությանը։ Մինչև 15-րդ դարը առևտրական խոշոր կենտրոն էր։ 16-րդ դարում ավերեցին Սեֆյանները[1]։ Այժմ պահպանվել են ամրոցի և քաղաքի ավերակները։

Քաղաք
Կապաղակ
Կապաղակի պահպանված պարիսպները
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԳաբալայի
Այլ անվանումներՀին Կուտկաշեն
Պաշտոնական լեզուԱղվաներեն, Ուդիներեն, Հայերեն
Բնակչություն0 մարդ
Ազգային կազմաղվաններ, ուդիներ, հայեր
Կրոնական կազմԱղվանից եկեղեցի, ՀԱԵ
ՏեղաբնականունԿապաղակցի
Ժամային գոտիUTC+4
Կապաղակ (Ադրբեջան)##
Կապաղակ (Ադրբեջան)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 249, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 249